00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողերը պայմանով բացեցին Բաղրամյան պողոտան

Բաժանորդագրվել
Ծնողները խոստանում են կտրուկ միջոցների դիմել, եթե մեկ շաբաթվա ընթացքում իրենց չընդունեն։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմի մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը, հետևելով ոստիկանների հորդորներին և խոստումներին, բացեցին Բաղրամյան–Պռոշյան պողոտան` պայմանով, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմից որևէ մեկն ընդունելություն կազմակերպի։
Ծնողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք սկզբում կառավարության շենքի դիմաց էին և հանդիպում էին պահանջում Փաշինյանի հետ, այնուհետև, տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան շարունակեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ։ Նրանք վստահեցնում են, որ ունեն տեսանյութեր, ապացույցներ, որ իրենց երեխաները գերության մեջ են, տղաների ինքնությունը նույնականացվել է, բայց գերությունից բերող չկա։ Նախագահականից խոստացել էին, որ նրանց կընդունեն, բայց ոչ ոք նրանց մոտ չիջավ զրուցելու։ Ծնողներն ի նշան բողոքի փակեցին Բաղրամյան պողոտան։
«Եթե մեզ 1 շաբաթվա ընթացքում չընդունեն, մենք այլևս ոչ մի կոմպրոմիսի չենք գնա, կփակենք ճանապարհը և էլ չենք բացի։ Եկող շաբաթ այստեղ կգանք մեր հարազատների հետ, ու խոստանում եմ, որ միայն Բաղրամյան պողոտան չենք փակի»,–ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնող Կարինե Մանավազյանը։
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
Լրահոս
0