00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՊԱ-ն արվում է՝ հաշվի առնելով նաև արհեստական բանականության «խորհուրդները»

© Sputnik / Aram NersesyanՎարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման Կենտրոնական բանկի մոտ (3 փետրվարի, 2022թ). Երևան
Վարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման Կենտրոնական բանկի մոտ (3 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Բաժանորդագրվել
Վարորդների շրջանում մեծ դժգոհություն առաջացավ, երբ ավտոապահովագրության ոլորտը տարեսկզբին ազատականացվեց, ու տպավորություն էր, որ գնագոյացումը կամայականորեն ու անարդարացիորեն է որոշվել։ Իրականում «գործի է անցել» արհեստական բանականությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում Plat.Al ընկերությունն ավտոապահովագրող ընկերություններից մեկի համար արհեստական բանականության հիման վրա ռիսկերի կառավարման մոդել է ստեղծել, որի հիման վրա դեռ 2023 թ ապրիլի 1–ից հաշվարկվում է ավտոապահովագրության գինը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Լուսինե Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 1–ից Հայաստանում մեկնարկել է ավտոապահովագրման սակագների ազատականացված համակարգը։ Այսպիսով, յուրաքանչյուր ԱՊՊԱ ընկերություն իր չափանիշներով է հաշվարկում գնագոյացումը և սեփական առաջարկություններով է մտնում շուկա, այսինքն` առաջնորդվում է բացառապես իր մոդելով։
Ի դեպ, ավտոապահովագրման շուկայի ազատականացումը վարորդների շրջանում մի շարք դժգոհություններ առաջացրեց. նրանք բողոքում էին, որ վճարները անարդարացիորեն են հաշվարկվել։ Նշենք, որ ըստ ազատականացված համակարգի` ՀՀ ավտոսեփականատերերի 56 տոկոսի համար ապահովագրության գինը նվազելու է, 21 տոկոսի համար մնալու է նույնը, մնացած 33-ի համար` թանկանալու։
«Նախկինում, եթե որոշումները կայացվել են միայն այն սկզբունքով, թե վթարներ ունեցե՞լ է տվյալ վարորդը, թե՞ ոչ, հիմա արհեստական բանականության մոդելն է որոշում կայացնում` հաշվարկելով մոտ 100 փաստ»,– նկատեց Սարգսյանը։
Նա թվարկեց մի քանի հանգամանք, ըստ որոնց արհեստական բանականությունը կատարել է հաշվարկներ. հնարավոր է` տվյալ մեքենայի նախկին շահագործողները բազմակի անգամ վթարի են ենթարկվել։ Չի բացառվում նաև, որ տվյալ վարորդի տարիքային խմբի մարդիկ են ավելի շատ վթարվում և այլն։
Ըստ նրա` շատ տարբերակներ կարող են լինել, որոնք անզեն աչքով հնարավոր է չտեսնենք, սակայն արհեստական բանականությունը դա ֆիքսում է և համադրում։ Լուսինե Սարգսյանի խոսքով` տվյալ ապահովագրական ընկերության համար մշակել են նաև բացատրական մեխանիզմ, որով վարորդներին կարող են մատչելի ներկայացնել ապահովագրության փոփոխությունները։
«Կարող եմ ասել, որ մոդելի ճշգրտության մակարդակը բավականին բարձր է։ Այսպիսով փորձել ենք ավելի շատ բիզնեսի շահը պաշտպանել, որ կարողանան այնպիսի գնային քաղաքականություն ապահովել, որ իրենց համար արդյունավետ լինի»,– նշեց նա։
ԱՊՊԱ-ի ազատականացումը դրական քայլ է. «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ
Սարգսյանը չի ժխտում, որ ապրիլի 1–ից հետո ապահովագրական համակարգում տեխնիկական խնդիրներ եղել են, որոնք, սակայն, ուղղվել են։ Պատճառն այն է, որ ՀՀ–ում առաջին անգամն է նման մոդել կիրառվել, շահառուները շատ են եղել ու նաև դժվար է եղել տեղեկատվական բոլոր բազաները կապել միմյանց։
Նա չի բացառում, որ այս մոդելն էլ ինչ–որ մի պահի կվերանայվի, սակայն առաջիկա մի քանի ամսում դա տեղի չի ունենա։
Լրահոս
0