00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը ԼՂ-ի հայերին ինտեգրելու ծրագիր չունի. Մարուքյանը դիմել է միջազգային ատյաններին

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծում է, որ հակառակ դեպքում 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, միջազգային քրեական հանցագործությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ։ Այս մասին իր «Twitter»–ի էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ չնայած Ադրբեջանը հայտարարել է, որ ցանկանում է ինտեգրել Լեռնային Ղարաբաղի հայերին և որ նրանք իր քաղաքացիներն են, բայց շարունակում է սպանել նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները։
«Հետևաբար Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։ Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցրել է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են սովի պատճառով երեխաների մահանալու դեպքեր»,– գրել է նա։
Մարուքյանը նշում է, որ այս քայլերով Ադրբեջանը կատարում է միջազգային քրեական հանցագործություն՝ ցույց տալով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում։ «Դա ցույց է տալիս, որ իրականացվող քաղաքականությունը կոչված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելու, այլ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու՝ ի վերջո թողնելով մի կտոր հող առանց ժողովրդի»,–գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան։
Դիմելով միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարական ինստիտուտներին` Մարուքյանն ասում է, որ նրանք կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք կիսում են Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի, այդ թվում՝ 30.000 երեխաների սովի մատնելու, սպանությունների և էթնիկ զտումների քաղաքականությունը, կա՛մ պետք է հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային հանրության միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունները։
Մարուքյանն իր խոսքն ավարտում է`նշելով, որ հակառակ դեպքում 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռ հնարավոր է կանխել միջազգային հանրության միջամտությամբ։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0