00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոփոխություններն ակնհայտ են. հայտնի չէ միայն, թե դրանք մեզ ուր են տանում

© Sputnik / Asatur YesayantsՀՀ դրոշ
ՀՀ դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
ՀՀ դրոշ
Բաժանորդագրվել
2020 թվականից ի վեր, երբ պատերազմից հետո ընդունվեց եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը շարունակ արհամարհական վերաբերմունք էր ցուցաբերում այդ փաստաթղթի նկատմամբ, այնինչ Հայաստանի ղեկավարությունը անընդհատ, ամեն առիթով հղում էր կատարում այդ հայտարարության դրույթներին։
Եվ առավել քան զարմանալի է, որ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կարծիքով` հենց Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ նոյեմբերյան հայտարարությունն այլևս չգործի։
Ահա ֆեյսբուքյան գրառումներից մեկը. «Հայաստանում դժգոհում են, որ Ռուսաստանը չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Ընդ որում` դժգոհում են նաև ոչ արևմտականները: Այս կապակցությամբ ուզում եմ ասել հետևյալը: Այդ համաձայնագիրը չկա այլևս և չի գործում. Հայաստանի ժողվարչապետը դուրս է եկել դրանից: Նրա կողմից եղավ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունը` ինչ-որ քառակուսի կիլոմետրերով համեմված: Այսինքն` «Արցախն Ադրբեջան է, և վերջ»: Դե, էսքանից հետո Ալիև էֆենդին բա ո՞նց բլոկադա չկազմակերպի, քանզի դա իր տարածքն է, իսկ իր սուվերեն տարածքի վրա ո՞նց անցակետ չտեղադրի, մանավանդ որ ամերիկացիք էլ ասում են, որ համոզված են, թե դեմոկրատական Ադրբեջանում հայերը փայլուն և լուսավոր ապագա կունենան: Հիմա հարց` կա՞ արդյոք 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիր, և եթե չկա, ո՞վ պղծեց այն: Եվ եթե պղծվել է համաձայնագիրը, իրավունք ունի՞ նորմալ հայն ասել, թե իբր ռուսները չեն կատարում իրենց պարտավորությունները»։
Իսկապես հիմա արդեն շատ դժվար է ասել՝ գործո՞ւմ է արդյոք եռակողմ հայտարարությունը, որն ընդունվել էր այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ միանշանակ չէր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բոլոր դեպքերում, ինչպես նկատում են սոցիալական ցանցերի օգտատերերը, մինչ Ստեփանակերտում սկսվել է համազգային շարժումը, և հավաքներ են կազմակերպվում կենտրոնական հրապարակում, Երևանում նոր թափ է հավաքում այն թեզի քարոզչությունը, ըստ որի` պետք է հանձնել Արցախը Հայաստանը պահելու համար։
Ահա ֆեյսբուքյան ևս մի գրառում. «Հայաստանի իշխանությունը հետևողականորեն տարածում է, որ խնդիրները հնարավոր է լուծել միայն Արցախը հանձնելու գնով։ Այսինքն՝ հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն սերմանելը դարձել է պետական քաղաքականություն։ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» թեզն այն մեծագույն խաբեությունն է, որը կիրառվում է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ այս իշխանության կողմից։ Մեր շփումները հազարավոր ընտանիքների հետ ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը, բարեբախտաբար, դեռ չի ընկել այդ ստի թակարդը և դեմ է վարվող քաղաքականությանը, բայց միևնույն ժամանակ պատերազմից ունեցած վախը նրանց դարձնում է շփոթված»,– փաստում է գրառման հեղինակը։
Տվեք ինձ 100 օր, և ես կլուծեմ բոլոր հարցերը. 100–օրյա խոստումները շարունակվում են
Սոցիալական ցանցերում զետեղված մեկնաբանությունները մյուս կողմից վկայում են, որ կան մարդիկ, որոնք ժամանակին ջերմորեն աջակցել են այսպես կոչված թավշյա հեղափոխությանը և նրա երիտասարդ առաջնորդներին, բայց այժմ լիովին հիասթափվել են այդ գործիչներից և ընդհանրապես Հայաստանի այսօրվա իշխանությունների գործելաոճից։
Ահա մի օրինակ. «44-օրյա պատերազմի հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, հղի կնոջ վրաերթ, տարածքների ահռելի կորուստներ ու հանձնում, Ջերմուկի հատվածներում թշնամու տնավորվելը, Արցախի պաշարումը, վերջին սարսափելի դեպքը` 2 երեխաների մահվան ելքով... Էլ ո՞րն ասեմ։ Հա, կարելի է շարունակել այս սարսափելի իրադարձությունների շարանը... Անկեղծ լինեմ, էրնեկ եմ տալիս Սերժի ժամանակներին, երբ դարդ ու ցավը կոռուպցիան էր: Ու սա ասում է մի մարդ, որը 2018-ին միամտորեն հավատաց «հեղափոխությանը», մտավ պետական համակարգ Հայաստանի զարգացմանը նպաստելու միտումով: Թե ինչ եղավ հաջորդ տարիներին, լավ է չհիշել...»։
«Մամ, բա ոնց կարա նույն տան մեջ մի էրեխեն սոված լինի, մյուսը տորթ ուտի»
Եվ էլի մի փոփոխություն, որը որոշակի խնդիրներ է ծնում։ Հայաստանը ավելի բազմազգ է դառնում, իսկ մենք դրան այնքան էլ սովոր չենք։ Ահա թե ինչ է գրում սոցիալական ցանցերից մեկի օգտատերը. «Լուրերի մեծ մասի վերնագրերում նշվում է, որ Երևանում հնդիկը կոտրել է ավտոբուսի ապակին: Իսկ նախկինում քանի՞ հայ է ջարդուփշուր արել ավտոբուսների ապակիները. այ սա մնում է հարց: Հիմա շատերը կասեն՝ բա, որ հնդիկ է կոտրել՝ ի՞նչ գրեն. պատասխանն ակնհայտ է: Եթե հայ կոտրեր, ապա վերնագրերում կնշեի՞ն, որ հայը կոտրել է ավտոբուսի ապակին: Մեր մոնոէթնիկ ազգը մեծամասամբ տառապում է քսենոֆոբիայով: Իհարկե, սա մեր համազգային խնդիրն է, որը պայմանավորված է նույն միատարրությամբ, մշտապես պատերազմների մեջ լինելով ու ինքնապահպանության սուր զգացողություններով, քանի որ շուրջբոլորը թշնամիներ են: Սակայն մենք զարգացման հեռանկարներ չենք ունենա, եթե շարունակենք յուրաքանչյուր այլազգիի մեջ տեսնել պոտենցիալ վտանգ ու սպառնալիք»,– կարծիք է հայտնում գրառման հեղինակը:
Արկադի Վոլսկի - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Արդյոք հնարավոր էր վերափոխված ԽՍՀՄ՝ առանց ազգամիջյան հակամարտությունների
Լեռնային Ղարաբաղ. 100 տարվա մաքառում
Լրահոս
0