https://arm.sputniknews.ru/20230718/artashat-shahumjan-tshanaparhin-bakhvel-en-5-avtvomeqena-ka-1-zvoh-ev-16-tuzhats-62945867.html
Արտաշատ-Շահումյան ճանապարհին բախվել են 5 ավտոմեքենա. կա 1 զոհ և 16 տուժած
Արտաշատ-Շահումյան ճանապարհին բախվել են 5 ավտոմեքենա. կա 1 զոհ և 16 տուժած
Sputnik Արմենիա
Քաղաքացիներից մեկը դեպքի վայրում օգնություն ցուցաբերելիս վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։ 18.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-18T09:12+0400
2023-07-18T09:12+0400
2023-07-18T09:13+0400
ավտովթար
վրաերթ
տուժածներ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/62945355_0:416:1080:1024_1920x0_80_0_0_3aa33ea4de09c209640ac4e8d8e02add.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Այս գիշեր ժամը 00։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit », «Mercedes-Benz», «Infiniti» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ 1 քաղաքացի մահացել է, իսկ 16-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ կա երկու զոհ և երկու տուժածՓրկարարները տուժածներ Գ․ Խ․-ին (ծնված 1990 թ.), Գ․ Պ․-ին (ծնված 1987 թ․), Գ․ Հ․-ին (ծնված 1982 թ․), Շ․ Ժ․-ին (ծնված 1998 թ.), Ա․ Ս․-ին (ծնված 2001 թ.), Գ․ Հ․-ին (ծնված 2002 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 2005 թ.), Ա․ Մ․-ին (ծնված 1964 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1995 թ․), Խ․ Մ․-ին (ծնված 1987 թ.), Ա․ Կ․-ին, Վ․ Պ․-ին (ծնված 1988 թ.), Հ․ Ա․-ին (ծնված 1992 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1971 թ․) և անձը չպարզված մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղից Ա․ Գ․-ն, Ա․ Կ․-ն և անձը չպարզված քաղաքացին տեղափոխվել են Էրեբունի ԲԿ։Քաղաքացի Վ․ Պ․-ն (ծնված 1979 թ․) դեպքի վայրում օգնություն ցուցաբերելիս վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Արտաշատի ԲԿ, այնուհետև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/62945355_0:315:1080:1125_1920x0_80_0_0_7131a017dbfda182bac36a9261d08342.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, վրաերթ, տուժածներ, զոհ
ավտովթար, վրաերթ, տուժածներ, զոհ
Արտաշատ-Շահումյան ճանապարհին բախվել են 5 ավտոմեքենա. կա 1 զոհ և 16 տուժած
09:12 18.07.2023 (Թարմացված է: 09:13 18.07.2023) Քաղաքացիներից մեկը դեպքի վայրում օգնություն ցուցաբերելիս վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Այս գիշեր ժամը 00։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ, հայտնում են
ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit », «Mercedes-Benz», «Infiniti» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ 1 քաղաքացի մահացել է, իսկ 16-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։
Փրկարարները տուժածներ Գ․ Խ․-ին (ծնված 1990 թ.), Գ․ Պ․-ին (ծնված 1987 թ․), Գ․ Հ․-ին (ծնված 1982 թ․), Շ․ Ժ․-ին (ծնված 1998 թ.), Ա․ Ս․-ին (ծնված 2001 թ.), Գ․ Հ․-ին (ծնված 2002 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 2005 թ.), Ա․ Մ․-ին (ծնված 1964 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1995 թ․), Խ․ Մ․-ին (ծնված 1987 թ.), Ա․ Կ․-ին, Վ․ Պ․-ին (ծնված 1988 թ.), Հ․ Ա․-ին (ծնված 1992 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1971 թ․) և անձը չպարզված մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղից Ա․ Գ․-ն, Ա․ Կ․-ն և անձը չպարզված քաղաքացին տեղափոխվել են Էրեբունի ԲԿ։
Քաղաքացի Վ․ Պ․-ն (ծնված 1979 թ․) դեպքի վայրում օգնություն ցուցաբերելիս վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Արտաշատի ԲԿ, այնուհետև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։