https://arm.sputniknews.ru/20230717/hh-agn-n-kvoch-e-anum-mijazgajin-hanrutjany-hetevel-mied-i-lachini-vorvoshumneri-iragvortsmany-62918858.html
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հետևել ՄԻԵԴ-ի` Լաչինի որոշումների իրագործմանը
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հետևել ՄԻԵԴ-ի` Լաչինի որոշումների իրագործմանը
Sputnik Արմենիա
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը արձագանքել է ՄԻԵԴ–ի որոշման հաստատմանը։ 17.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-17T17:18+0400
2023-07-17T17:18+0400
2023-07-17T17:22+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
անի բադալյան
լաչինի միջանցք
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը կոչ է արել միջազգային հանրությանը հետևել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումներին` Լաչինի միջանցքի բացման հարցում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։«Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ իր որոշումը։ Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցում ապահովելու համար»,– գրել է նա։Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 12-ին վերահաստատել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով հիվանդների տեղաշարժը։Այս տարվա փետրվարի 22-ին հայտնի դարձավ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ըստ այդ որոշման` Ադրբեջանը, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Ավելին` ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, անի բադալյան, լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, անի բադալյան, լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հետևել ՄԻԵԴ-ի` Լաչինի որոշումների իրագործմանը
17:18 17.07.2023 (Թարմացված է: 17:22 17.07.2023) ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը արձագանքել է ՄԻԵԴ–ի որոշման հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը կոչ է արել միջազգային հանրությանը հետևել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումներին` Լաչինի միջանցքի բացման հարցում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ իր որոշումը։ Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցում ապահովելու համար»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 12-ին
վերահաստատել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով հիվանդների տեղաշարժը։
Այս տարվա փետրվարի 22-ին
հայտնի դարձավ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ըստ այդ որոշման` Ադրբեջանը, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Ավելին` ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։