https://arm.sputniknews.ru/20230717/artakarg-depq-ghrimi-kamrji-vra-kan-zvoher--62817532.html
Արտակարգ դեպք Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր
Արտակարգ դեպք Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր
Sputnik Արմենիա
Հատուկ ստեղծված հատուկ քննչական խումբը դեպքի վայր է մեկնել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ: 17.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-17T08:55+0400
2023-07-17T08:55+0400
2023-07-17T09:05+0400
ղրիմ
կրասնոդար
կամուրջ
մահ
տուժածներ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1205/73/12057323_0:0:3077:1731_1920x0_80_0_0_7cb15e38ee86f2041a21bd74252042b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՌԴ Կրասնոդարի երկրամասի 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ակսյոնովը Ղրիմի բնակիչներին և թերակղզու հյուրերին կոչ է արել զերծ մնալ Ղրիմի կամրջով ուղևորություններից, այլընտրանքային երթուղի ընտրել այլ տարածաշրջաններով:Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Ղրիմի կողմից վնասվել է Ղրիմի կամրջի հատվածում գտնվող ճանապարհահատվածը: Կրասնոդարի երկրամասի օպերշտաբի տվյալներով` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի ժամանակ անչափահաս երեխա է տուժել, նախնական ախտորոշումը՝ փակ գանգուղեղային վնասվածք, միջին ծանրության վիճակ: Դեռ հայտնի չէ` ովքեր են կազմակերպել Ղրիմի կամրջի ահաբեկչությունը. ՌԴ ՔԿՔիչ անց Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ արտակարգ պատահարի հետևանքով 14-ամյա աղջիկ է տուժել: Նրա ծնողները մահացել են։Գլադկովը հանձնարարել է կապ հաստատել աղջկա հարազատների հետ: Նա հավաստիացրել է, որ նրան անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի, հենց որ բժիշկները թույլ տան, նրան կտեղափոխեն Բելգորոդի մարզ։Արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի վրա թերակղզու կողմից ավտոմոբիլային խցանում է առաջացել: Ներկայում դեպի Ղրիմ լաստանավային անցումը նույնպես չի գործում:
ղրիմ
կրասնոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1205/73/12057323_159:0:2890:2048_1920x0_80_0_0_395909a19e1dfe923e11254888774f23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, կրասնոդար, կամուրջ, մահ, տուժածներ, ռուսաստան
ղրիմ, կրասնոդար, կամուրջ, մահ, տուժածներ, ռուսաստան
Արտակարգ դեպք Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր
08:55 17.07.2023 (Թարմացված է: 09:05 17.07.2023) Հատուկ ստեղծված հատուկ քննչական խումբը դեպքի վայր է մեկնել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՌԴ Կրասնոդարի երկրամասի 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, Ակսյոնովը Ղրիմի բնակիչներին և թերակղզու հյուրերին կոչ է արել զերծ մնալ Ղրիմի կամրջով ուղևորություններից, այլընտրանքային երթուղի ընտրել այլ տարածաշրջաններով:
«ՌԴ ՔԿ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի քննչական գլխավոր վարչության ղեկավարությունը, հատկապես կարևոր գործերի քննության ամենափորձառու քննիչներից կազմված հատուկ ստեղծված խումբը և քրեագետ-քննիչները մեկնել են քննչական գործողություններ իրականացնելու Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ»։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Ղրիմի կողմից վնասվել է Ղրիմի կամրջի հատվածում գտնվող ճանապարհահատվածը:
Կրասնոդարի երկրամասի օպերշտաբի տվյալներով` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի ժամանակ անչափահաս երեխա է տուժել, նախնական ախտորոշումը՝ փակ գանգուղեղային վնասվածք, միջին ծանրության վիճակ:
Քիչ անց Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ արտակարգ պատահարի հետևանքով 14-ամյա աղջիկ է տուժել: Նրա ծնողները մահացել են։
Գլադկովը հանձնարարել է կապ հաստատել աղջկա հարազատների հետ: Նա հավաստիացրել է, որ նրան անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի, հենց որ բժիշկները թույլ տան, նրան կտեղափոխեն Բելգորոդի մարզ։
Արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի վրա թերակղզու կողմից ավտոմոբիլային խցանում է առաջացել: Ներկայում դեպի Ղրիմ լաստանավային անցումը նույնպես չի գործում: