00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն պատրաստ է առաջիկայում Միրզոյան–Լավրով–Բայրամով հանդիպում կազմակերպել. հայտարարություն

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովմն ու Ջեյհուն Բայրամովը
Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովմն ու Ջեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2023
Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովմն ու Ջեյհուն Բայրամովը
Բաժանորդագրվել
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` արտգործնախարարների հանդիպման նպատակը կլինի բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիների քննարկումը, այդ թվում` խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Զեյհուն Բայրամովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այս պահին Բրյուսելում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

«ԱԳ նախարարների հանդիպման նպատակը կլինի բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիների քննարկումը` ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման համար»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Լրահոս
0