00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞վ է Հատիսի գագաթին պեղվող Շամիրամի բերդը զարմացրել մասնագետներին

© Sputnik / Aram NersesyanԻտալացի մասնագետը պեղումների ժամանակ
Իտալացի մասնագետը պեղումների ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Իտալացի մասնագետը պեղումների ժամանակ
Բաժանորդագրվել
Հունիսին Հատիս լեռան գագաթին մեկնարկեցին հնագույն ամրոցի պեղման աշխատանքները։ Արդեն իսկ հայտնաբերված գտածոները փաստում են, որ գործ ունենք ուշ բրոնզեդարի, վաղ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջանների հետ։
Հատիս լեռան գագաթին պեղվող Շամիրամի բերդը զարմացրել է մասնագետներին։ Երբ Հատիսի գագաթին պեղումները նոր էին սկսվում, շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչքան հետաքրքիր ու բազմազան հնագիտական նյութ են դուրս բերելու հողի հաստ շերտից։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի հայազգի ղեկավար Արթուր Պետրոսյանը (արշավախմբի իտալացի ղեկավար` Ռոբերտո Դան) Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` հույս չուներ, թե այս բարձրության վրա կարող էին հնագիտական մեծ քանակի նյութ գտնել։
© Sputnik / Aram NersesyanԱրթուր Պետրոսյան
Руководитель археологической группы Артур Петросян на территории раскопок древней Крепости Шамирам на вершине горы Атис Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Արթուր Պետրոսյան
«Ինչպես հիմա ենք գալիս կարճ ժամանակով հանգստանալու համար, մտածում էի` հին ժամանակներում էլ պիտի այդպես լիներ, նման բարձրության վրա չէինք սպասում այսքան բան գտնել։ Բացված հնագիտական նյութը ցույց է տալիս, որ ամրոցը շատ ինտենսիվ օգտագործվել է ուշ բրոնզի, վաղ երկաթե դարից, ապա անտիկ ժամանակաշրջանի ու միջնադարի հետ գործ ունենք։ Այսինքն` ամրոցը տարբեր ժամանակներում փոփոխվել, շահագործվել է, թե մինչև երբ, պեղումների արդյունքից ելնելով կարող ենք ասել»,– նշեց Պետրոսյանն ու հավելեց` ամրոցը բացառիկ է հենց նրանով, որ մարդիկ ապրել են 2528 մետր բարձրության վրա։
© Sputnik / Aram NersesyanՀատիս լեռան գագաթին պեղվող Շամիրամի բերդի տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից
Раскопки древней Крепости Шамирам на вершине горы Атис Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Հատիս լեռան գագաթին պեղվող Շամիրամի բերդի տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից
Թեպետ պեղումները դեռ մոտ 6 շաբաթ են ընթանում, բայց արդեն պատկերացում կա կառուցվածքի մասին։ Այն բավականին լավ պաշտպանված է եղել արևմտյան կողմից` երկու պարիսպներ են եղել, որոնց միջև եղել է բնակելի հատված։ Եվս մեկ բնակելի հատված էլ արևմտյան երկրորդ պարսպին կից է եղել։ Արդեն 10-ից ավելի սենյակներ են բացվել, որոնցից գտնվել են խեցեղեն, ածուխ, օբսիդիանից հնագույն գործիքներ, այդ թվում` նետասլաքներ, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ, գլանաձև կնիք, որը ևս անտիկ փուլով է թվագրվում։
© Sputnik / Aram NersesyanԻտալացի մասնագետի հետևում երևում է բացված սենյակներից մեկը
Специалист из Италии Киара на территории раскопок древней Крепости Шамирам на вершине горы Атис Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Իտալացի մասնագետի հետևում երևում է բացված սենյակներից մեկը
Ի դեպ, մեր նկարահանումների ժամանակ օբսիդիանից հերթական նետասլաքը և խեցանոթներ հայտնաբերվեցին։
© Sputnik / Aram Nersesyan

Հայտնաբերված նետասլաքը

Հայտնաբերված նետասլաքը - Sputnik Արմենիա
1/4

Հայտնաբերված նետասլաքը

© Sputnik / Aram Nersesyan

Հողի շերտի տակից հերթական գտածոն է բացվում

Հողի շերտի տակից հերթական գտածոն է բացվում - Sputnik Արմենիա
2/4

Հողի շերտի տակից հերթական գտածոն է բացվում

© Sputnik / Aram Nersesyan

Մասնագետը հերթական գտածոն է մաքրում

Մասնագետը հերթական գտածոն է մաքրում - Sputnik Արմենիա
3/4

Մասնագետը հերթական գտածոն է մաքրում

© Sputnik / Aram Nersesyan

Հայտնաբերված խեցանոթը

Հայտնաբերված խեցանոթը - Sputnik Արմենիա
4/4

Հայտնաբերված խեցանոթը

1/4

Հայտնաբերված նետասլաքը

2/4

Հողի շերտի տակից հերթական գտածոն է բացվում

3/4

Մասնագետը հերթական գտածոն է մաքրում

4/4

Հայտնաբերված խեցանոթը

Ամրոցի արևելյան կողմում միայն մեկ պարիսպ է և նաև լավ պահպանված աշտարակ։ Արթուր Պետրոսյանի խոսքով` այս ամրոցը պետք է դիտարկել նաև տարածքի ընդհանուր ամրոցաշինական համակարգում, շրջակա լեռների գագաթներին բազմաթիվ նման ամրոցներ կան` Աստղաբերդ, Ոլորաբերդ, Տիգրանաբերդ, Թղիթի բերդ, Սևաբերդ...
© Sputnik / Aram NersesyanԱրթուր Պետրոսյանը Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանին ցույց է տալիս աշտարակի տեղը
Корреспондент Sputnik Армения Марианна Пайтян беседует с руководителем археологической группы Артуром Петросяном на территории раскопок древней Крепости Шамирам на вершине горы Атис Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Արթուր Պետրոսյանը Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանին ցույց է տալիս աշտարակի տեղը

«Այստեղ ամրոց կառուցելիս շինանյութի կարիք չեն ունեցել, արդեն եղել է հրաբխային այս բազալտը, չոր շար են արել` առանց շաղախի»,– ասաց հնագետը։

Նա նաև մեկ այլ հետաքրքիր հանգամանք մատնանշեց. Հատիսի գագաթի ամրոցը հայտնի է որպես Շամիրամի բերդ, դեմ հանդիման էլ Արայի լեռն է, իսկ այս ամբողջ շրջակայքում բանահյուսական բազմաթիվ պատմություններ կան, որոնց բոլորի կենտրոնում էլ Արա Գեղեցիկն ու Շամիրամն են։
Ի դեպ, ամրոցի կենտրոնական տարածքը հենց այն հատվածն է, որ դեռ նախորդ տարի հարթեցվեց Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման համար։ Արշավախմբի ղեկավարը նշում է` բարեբախտաբար, ամրոցին վնաս չի հասցվել, որովհետև այդ հատվածում կառույց չի եղել։
Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջև հուշագիր է կնքվել Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի վերականգնման աշխատանքների վերաբերյալ։ Համաձայն հուշագրի` նաև պետք է հետագա հնագիտական ուսումնասիրություն, ամրակայման և վերականգնման աշխատանքներ իրականացվեն։
Այդպես արդեն հունիսին այս տարածքում մեկնարկեցին պեղումները։ Արթուր Պետրոսյանն ասում է` այնպես չէ, թե մասնագետները նախկինում չգիտեին Հատիսի գագաթին հնագույն ամրոցի գոյության մասին։
«Շատերն ասում են` ինչո՞ւ հիմա հիշեցիք։ 2019 թվականին մենք վերահայտնաբերեցինք։ Այսինքն` մենք այն չենք գտել, վերարժևորել ենք։ Կոտայքի շրջանում հայ–իտալական նախագիծ էինք անում, 200-ից ավելի հուշարձան ենք ֆիքսել, այդ թվում` սա։ Ամրոցի մասին արխիվում տեղեկություններ փնտրեցինք, պարզվեց` դեռ 1935 թվականին հնագետ Աշխարհբեկ Քալանթարն այստեղ ուսանողներ է բերել»,– նշեց Պետրոսյանը։
Ամրոցի վերահայտնաբերումից հետո իրենք համապատասխան կարգով տվյալներ են փոխանցել նախարարությանը, ապա նաև հոդված հրապարակել։ Ամրոցը հուշարձանների ցանկում գրանցելը կամ պահպանությամբ զբաղվելն իրենց պատասխանատվության գոտում չէ։ Եթե Քրիստոսի արձանի համար տեղ հատկացնելիս իրենց` հնագետներին որևէ մեկը չէր դիմել, կարծիք չէր հարցրել, չէին կարող նախօրոք իմանալ մտադրությունների մասին ու քայլեր ձեռնարկել։
Հիմա մասնագետներն առաջարկել են արձանի տեղադրման համար դիտարկել ամրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բլրանման տարածքը, որտեղ, վստահ են, հնագիտական որևէ շերտ չկա։
© Sputnik / Aram NersesyanԱյն տարածքը, որտեղ տեղադրվելու է Քիստոսի արձանը
Раскопки древней Крепости Шамирам на вершине горы Атис Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Այն տարածքը, որտեղ տեղադրվելու է Քիստոսի արձանը
© Sputnik / Aram NersesyanԱջ կողմում պեղվող տարածքն է, ձախում` այն վայրը, որտեղ տեղադրվելու է Հիսուսի արձանը
Раскопки древней Крепости Шамирам на вершине горы Атис Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Աջ կողմում պեղվող տարածքն է, ձախում` այն վայրը, որտեղ տեղադրվելու է Հիսուսի արձանը
Հատիսի գագաթին պեղումները շարունակվելու են մինչև այս տարվա օգոստոսի վերջ։
Նախատեսվում է նաև հետախուզական աշխատանքներ իրականացվել։ Մասնագետները փորձելու են Հատիսի շուրջն ու լանջերին եղած բոլոր հուշարձանները նույնականացնել, քարտեզագրել և փոխանցել նախարարությանը։
© Sputnik / Aram Nersesyan

Հատիսի գագաթին իրականացվող պեղումներ

Հատիսի գագաթին իրականացվող պեղումներ - Sputnik Արմենիա
1/8

Հատիսի գագաթին իրականացվող պեղումներ

© Sputnik / Aram Nersesyan

Հայ և իտալացի մասնագետները քննարկում են պեղումների ընթացքը

Հայ և իտալացի մասնագետները քննարկում են պեղումների ընթացքը - Sputnik Արմենիա
2/8

Հայ և իտալացի մասնագետները քննարկում են պեղումների ընթացքը

© Sputnik / Aram Nersesyan

Իտալացի մասնագետը գրանցում է հերթական գտածոն

Իտալացի մասնագետը գրանցում է հերթական գտածոն - Sputnik Արմենիա
3/8

Իտալացի մասնագետը գրանցում է հերթական գտածոն

© Sputnik / Aram Nersesyan

Հնագետներ

Հնագետներ - Sputnik Արմենիա
4/8

Հնագետներ

© Sputnik / Aram Nersesyan

Մասնագետը հերթական գտածոն է հայտնաբերում

Մասնագետը հերթական գտածոն է հայտնաբերում - Sputnik Արմենիա
5/8

Մասնագետը հերթական գտածոն է հայտնաբերում

© Sputnik / Aram Nersesyan

Հնագետի գործիքներ

Հնագետի գործիքներ - Sputnik Արմենիա
6/8

Հնագետի գործիքներ

© Sputnik / Aram Nersesyan

Պեղումներ

Պեղումներ - Sputnik Արմենիա
7/8

Պեղումներ

© Sputnik / Aram Nersesyan

Պեղվող տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից

Պեղվող տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից - Sputnik Արմենիա
8/8

Պեղվող տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից

1/8

Հատիսի գագաթին իրականացվող պեղումներ

2/8

Հայ և իտալացի մասնագետները քննարկում են պեղումների ընթացքը

3/8

Իտալացի մասնագետը գրանցում է հերթական գտածոն

4/8

Հնագետներ

5/8

Մասնագետը հերթական գտածոն է հայտնաբերում

6/8

Հնագետի գործիքներ

7/8

Պեղումներ

8/8

Պեղվող տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից

Լրահոս
0