https://arm.sputniknews.ru/20230714/datakhazutjunn-uzum-e-brnagandzel-qvocharjanin-patkanvogh-ansharzh-gujqy-ev-dramakan-mijvocnery-62748412.html
Դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները
Դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները
Sputnik Արմենիա
Հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց... 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T17:10+0400
2023-07-14T17:10+0400
2023-07-18T11:43+0400
հհ դատախազություն
ռոբերտ քոչարյան
գույք
անշարժ գույք
բռնագանձում
ապօրինի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/05/26341720_0:0:1601:901_1920x0_80_0_0_9008bc7283e800997ae08829a1a73511.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։Ուսումնասիրության նախնական արդյունքներով` ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում, 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 18 ընկերություններում (իրավաբանական անձ), ավելի քան 1.5 միլիոն դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ և շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:Դատարանը վերացրեց Ռոբերտ Քոչարյանի որդու գույքի վրա դրված կալանքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/05/26341720_20:0:1443:1067_1920x0_80_0_0_c55df38bfc3dc39a4a7b1ecc00ad2dd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, ռոբերտ քոչարյան, գույք, անշարժ գույք, բռնագանձում, ապօրինի
հհ դատախազություն, ռոբերտ քոչարյան, գույք, անշարժ գույք, բռնագանձում, ապօրինի
Դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները
17:10 14.07.2023 (Թարմացված է: 11:43 18.07.2023) Հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։ Այս մասին հայտնում է
ՀՀ դատախազությունը։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքի նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ուսումնասիրության նախնական արդյունքներով` ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում, 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 18 ընկերություններում (իրավաբանական անձ), ավելի քան 1.5 միլիոն դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ և շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել: