https://arm.sputniknews.ru/20230714/ajs-hancanqi-anmijakan-pataskhanatun-baqun-e-maruqjany-pataskhanel-e-alievi-ognakanin-62722402.html
Երեխաների մահվան անմիջական պատասխանատուն Բաքուն է. Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին
Երեխաների մահվան անմիջական պատասխանատուն Բաքուն է. Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը պատանդ է պահում 120 հազար էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների։ 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T10:10+0400
2023-07-14T10:10+0400
2023-07-14T10:14+0400
հայաստան
արցախ
ադրբեջան
հիքմեթ հաջիև
էդմոն մարուքյան
երեխա
մահ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_0:0:1600:901_1920x0_80_0_0_1552875ff5bf8c3838584f53e5fae1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անամոթ ստեր է տարածում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։Երեկ Հաջիևը պարող մարդկանց տեսագրություն է հրապարակել իր միկրոբլոգում և նշել, թե իբր սուտ են հայկական կողմի պնդումներն այն մասին, թե տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամ է։«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ ու փորձելով ծածկել իր պետության, իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը»,– գրել է Մարուքյանը։Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատանդ է պահում 120 հազար էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների՝ կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով նրանց։Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` երեխաների մայրը` Վերա Նարիմանյանը, փոքրիկներին տանն է թողել, ինքն էլ Մարտակերտ է գնացել որպես օգնություն տրվող ձեթի և շաքարավազի հետևից։ Մոր բացակայության ժամանակ երեխաները տնից դուրս են եկել` թերևս նրան փնտրելու, ժամեր անց փոքրիկների անշնչացած մարմինները մեքենայի մեջ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ երեխաները հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար։ Նախնական տվյալներով` շոգից շնչահեղձ են եղել։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_166:0:1589:1067_1920x0_80_0_0_63ff67bb7ed4047d0342e09ba608f6e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ադրբեջան, հիքմեթ հաջիև, էդմոն մարուքյան, երեխա, մահ, լաչինի միջանցք
հայաստան, արցախ, ադրբեջան, հիքմեթ հաջիև, էդմոն մարուքյան, երեխա, մահ, լաչինի միջանցք
Երեխաների մահվան անմիջական պատասխանատուն Բաքուն է. Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին
10:10 14.07.2023 (Թարմացված է: 10:14 14.07.2023) Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը պատանդ է պահում 120 հազար էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անամոթ ստեր է տարածում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Երեկ Հաջիևը պարող մարդկանց տեսագրություն է հրապարակել իր միկրոբլոգում և նշել, թե իբր սուտ են հայկական կողմի պնդումներն այն մասին, թե տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամ է։
«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ ու փորձելով ծածկել իր պետության, իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը»,– գրել է Մարուքյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատանդ է պահում 120 հազար էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների՝ կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով նրանց։
«Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարության հետևում։ ԼՂ բնակիչ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: Այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է»,– եզրափակել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` երեխաների մայրը` Վերա Նարիմանյանը, փոքրիկներին տանն է թողել, ինքն էլ Մարտակերտ է գնացել որպես օգնություն տրվող ձեթի և շաքարավազի հետևից։ Մոր բացակայության ժամանակ երեխաները տնից դուրս են եկել` թերևս նրան փնտրելու, ժամեր անց փոքրիկների անշնչացած մարմինները մեքենայի մեջ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ երեխաները հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար։ Նախնական տվյալներով` շոգից շնչահեղձ են եղել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։