00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երեխաները մահացել են շրջափակման հետևանքով, դրա հետ չի կարելի համակերպվել». Միրզոյան

© Sputnik / Aram Nersesyan Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
Ըստ նախնական տեղեկությունների` երեխաները դուրս են եկել մորը փնտրելու, հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար և շնչահեղձ եղել։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով օրերս Արցախում գրանցված ողբերգական դեպքին։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան զոհվել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով։ 21-րդ դարում դրա հետ չի կարելի համակերպվել»,– գրել է Միրզոյանը։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` երեխաների մայրը` Վերա Նարիմանյանը, փոքրիկներին տանն է թողել, ինքն էլ Մարտակերտ է գնացել որպես օգնություն տրվող ձեթի և շաքարավազի հետևից։ Մոր բացակայության ժամանակ երեխաները տնից դուրս են եկել` թերևս նրան փնտրելու, ժամեր անց փոքրիկների անշնչացած մարմինները մեքենայի մեջ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ երեխաները հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար։ Նախնական տվյալներով` շոգից շնչահեղձ են եղել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0