Դիլիջանում հուշարձան է բացվել՝ նվիրված թուրքերի դեմ կռված հայ և ռուս հերոսների հիշատակին
Դիլիջանում հուշարձան է բացվել՝ նվիրված թուրքերի դեմ կռված հայ և ռուս հերոսների հիշատակին
Sputnik Արմենիա
Հայոց հողում իրենց վերջին հանգրվանն են գտել ռուսական կայսերական բանակի հերոսները՝ գեներալ Եվգենի Վիշինսկին, գնդապետ Վլադիմիր Պերեկրյոստովը և կապիտան Տոմիչը... 13.07.2023, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Դիլիջանում՝ 19-20-րդ դարերի ռուս-թուրքական պատերազմների հերոսներ, ռուսական կայսերական բանակի սպաներ Եվգենի Վիշինսկու, գնդապետ Վլադիմիր Պերեկրյոստովի և կապիտան Դմիտրի Տոմիչի թաղման վայրում, կայացել է հուշատախտակ-ցուցանակի բացման արարողություն:Միջոցառումը նվիրված էր Վիշինսկու ծննդյան 150-ամյակին և անցկացվում էր «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «XIX դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ժամանակաշրջանում ռուս-հայկական գործընկերության վայրերի պատմական մուլտիմեդիա քարտեզ» նախագծի շրջանակներում:Վերոհիշյալ երեք զորահրամանատարները թաղված են Դիլիջանի Ռուս ուղղափառ եկեղեցու բակում։ 20-րդ դարի կեսերին նրանց գերեզմանները՝ տաճարի հետ միասին, ավերվել են սողանքի հետևանքով։ Այսպիսով, հերոսների հիշատակը գրեթե ջնջվել էր։«Ցուցանակի վրա QR կոդեր կան, որոնցով կարելի է տեսնել ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ ռուս և հայ ժողովուրդների մարտական փառքի վայրերի ինտերակտիվ մուլտիմեդիա քարտեզը, ինչպես նաև տեղեկություններ գտնել զորահրամանատարների մասին։ Նրանց անունները, ցավոք, մոռացվել էին, իսկ այսօր մենք հիշում ենք նրանց»,-նշել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։Եվգենի ՎիշինսկիԳեներալ-լեյտենանտ, ցար Միխայիլ Ֆեոդորովիչի Երևանյան 13-րդ լեյբ-գրենադերների գնդի հրամանատար, Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ Եվգենի Վիշինսկին (1873-1918) հայկական բանակի շարքերում կռվել է Կարսում, Արդահանում և Ղարաքիլիսայում, ինչպես նաև Սարդարապատի ճակատամարտում, որի արդյունքում ջախջախվեցին օսմանյան զորքերը։Վիշինսկին զինվորական-արևելագետ էր, զբաղվում էր Անդրկովկասի և Թուրքիայի ուսումնասիրությամբ։ Գեներալը սերում էր Սուվալկսկայա նահանգի ժառանգական ազնվականներից, այնտեղ էլ ծնվել է։ 1900 թվականից շտաբս-կապիտանի կոչումով ծառայել է Կովկասյան ռազմական օկրուգում։ Արագ ծառայողական առաջընթաց է ունեցել, կատարել է տարբեր կարևոր հանձնարարականներ, մինչև 1914 թվականի մայիսի 9-ը եղել է Էրզրումում Ռուսաստանի հյուպատոսության քարտուղար։ Մեկ տարի անց նշանակվել է Երևանի 13-րդ Լեյբ-գրենադերական գնդի հրամանատար, իսկ 1917 թվականի հունիսի 9-ին՝ Կովկասյան բանակի շտաբի պետ։Վիշինսկին 1917 թվականի դեկտեմբերի 1-ին Էրզինջանում թուրքերի հետ զինադադարի շուրջ բանակցությունների հանձնաժողովի անդամ էր։ 1918 թվականի մարտին գեներալը գլխավորել է Հայկական Առանձին կորպուսի շտաբը։Հայաստանի Ազգային գրադարանի հատուկ ֆոնդում պահվում են Վիշինսկու «Կովկասյան ռազմական օկրուգի ռազմաաշխարհագրական և վիճակագրական նկարագրությունները», «Թերեք-Դաղստանյան շրջան. ռազմական վիճակագրական ակնարկ», «Էրզրումի երթուղիները դեպի Սևծովյան երկրամաս և այնտեղից դեպի Սև ծովի ափ» և այլ ակնկարկներ։ Կովկասյան ռազմական օկրուգի հետախուզության մարմիններում Վիշինսկին համակարգել է Թուրքիայի և նրա զինված ուժերի մասին տեղեկությունների հավաքման և մշակման աշխատանքները։Դմիտրի ՏոմիչԴիլիջանում թաղված երկրորդ զորահրամանատարը՝ Դմիտրի Տոմիչը (1858-1907), մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կարսի և Արդահանի ազատագրման մարտերին։ Այնուհետև գլխավորել է Դիլիջանի կայազորը և 19-րդ դարի վերջին վերջնականապես հաստատվել է հայկական գեղատեսիլ քաղաքում, որտեղ ամուսնացել է ռուս աղջկա՝ Լիդայի հետ։ Նրանք ունեցել են 10 երեխա՝ 3 որդի և 7 դուստր։Վլադիմիր ՊերեկրյոստովՎլադիմիր Պերեկրյոստովը (...–1918) ծնվել է Պոլտավայի նահանգում: Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ղեկավարել է հետևակային պարտիզանական կորպուսը։ Այդ իրադարձությունների ականատեսների և մասնակիցների հիշողություններից․«Մայիսի 26-ին Պերեկրյոստովի պարտիզանական գունդը գրոհում էր աջ եզրից, իսկ կենտրոնում պատրաստ էր հարվածն ընդունել Պողոս Բեկ-Փիրումովի 5-րդ գունդը։ Աջ եզրից գրոհում էին Պանդուխտ Սեֆերյանի՝ մշեցիներից և աշխարհազորայիններից կազմված ջոկատները։ Իսկ մինչ այդ, ինչպես և ծրագրված էր, թուրքերին հետևի թևից հարվածեց Խնաուսի՝ Կարո Ղասաբաբյանի ջոկատը»։ Թուրքական բանակը ջախջախվեց: Հաջորդ երկու օրերին հայկական զորքն ու աշխարհազորը հետապնդում էին նահանջող թշնամուն։ Այդ մասին հուշեր է թողել նաև մարշալ Բաղրամյանը։
Հայոց հողում իրենց վերջին հանգրվանն են գտել ռուսական կայսերական բանակի հերոսները՝ գեներալ Եվգենի Վիշինսկին, գնդապետ Վլադիմիր Պերեկրյոստովը և կապիտան Տոմիչը: Նրանք կռվել են հայկական բնակավայրերը թուրքերից ազատագրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Դիլիջանում՝ 19-20-րդ դարերի ռուս-թուրքական պատերազմների հերոսներ, ռուսական կայսերական բանակի սպաներ Եվգենի Վիշինսկու, գնդապետ Վլադիմիր Պերեկրյոստովի և կապիտան Դմիտրի Տոմիչի թաղման վայրում, կայացել է հուշատախտակ-ցուցանակի բացման արարողություն:
Միջոցառումը նվիրված էր Վիշինսկու ծննդյան 150-ամյակին և անցկացվում էր «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «XIX դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ժամանակաշրջանում ռուս-հայկական գործընկերության վայրերի պատմական մուլտիմեդիա քարտեզ» նախագծի շրջանակներում:
Վերոհիշյալ երեք զորահրամանատարները թաղված են Դիլիջանի Ռուս ուղղափառ եկեղեցու բակում։ 20-րդ դարի կեսերին նրանց գերեզմանները՝ տաճարի հետ միասին, ավերվել են սողանքի հետևանքով։ Այսպիսով, հերոսների հիշատակը գրեթե ջնջվել էր։
«Ցուցանակի վրա QR կոդեր կան, որոնցով կարելի է տեսնել ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ ռուս և հայ ժողովուրդների մարտական փառքի վայրերի ինտերակտիվ մուլտիմեդիա քարտեզը, ինչպես նաև տեղեկություններ գտնել զորահրամանատարների մասին։ Նրանց անունները, ցավոք, մոռացվել էին, իսկ այսօր մենք հիշում ենք նրանց»,-նշել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Եվգենի Վիշինսկի
Գեներալ-լեյտենանտ, ցար Միխայիլ Ֆեոդորովիչի Երևանյան 13-րդ լեյբ-գրենադերների գնդի հրամանատար, Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ Եվգենի Վիշինսկին (1873-1918) հայկական բանակի շարքերում կռվել է Կարսում, Արդահանում և Ղարաքիլիսայում, ինչպես նաև Սարդարապատի ճակատամարտում, որի արդյունքում ջախջախվեցին օսմանյան զորքերը։
Վիշինսկին զինվորական-արևելագետ էր, զբաղվում էր Անդրկովկասի և Թուրքիայի ուսումնասիրությամբ։ Գեներալը սերում էր Սուվալկսկայա նահանգի ժառանգական ազնվականներից, այնտեղ էլ ծնվել է։ 1900 թվականից շտաբս-կապիտանի կոչումով ծառայել է Կովկասյան ռազմական օկրուգում։ Արագ ծառայողական առաջընթաց է ունեցել, կատարել է տարբեր կարևոր հանձնարարականներ, մինչև 1914 թվականի մայիսի 9-ը եղել է Էրզրումում Ռուսաստանի հյուպատոսության քարտուղար։ Մեկ տարի անց նշանակվել է Երևանի 13-րդ Լեյբ-գրենադերական գնդի հրամանատար, իսկ 1917 թվականի հունիսի 9-ին՝ Կովկասյան բանակի շտաբի պետ։
Վիշինսկին 1917 թվականի դեկտեմբերի 1-ին Էրզինջանում թուրքերի հետ զինադադարի շուրջ բանակցությունների հանձնաժողովի անդամ էր։ 1918 թվականի մարտին գեներալը գլխավորել է Հայկական Առանձին կորպուսի շտաբը։
Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ գեներալներ Թոմաս Նազարբեկովին և Եվգենի Վիշինսկուն ուղղված նամակից. «Շտաբի գործունեության ավարտի կապակցությամբ բոլոր կոչումների զինվորականներին հայտնում եմ իմ անկեղծ շնորհակալությունը ծառայության համար, իսկ Ձեզ, մեծարգո Թովմաս Իվանովիչ և Եվգենի Եվգենևիչ, խնդրում եմ Հանրապետության կառավարության անունից ջերմ երախտագիտություն ընդունել ծանր ժամանակներում անձնվեր ծառայության համար: Վստահ եմ, որ դուք և Եվգենի Եվգենիևիչը չեք հրաժարվի այսուհետ ևս Ձեր գիտելիքներով ու փորձով ծառայել ի նպաստ Հայաստանի»:
Հայաստանի Ազգային գրադարանի հատուկ ֆոնդում պահվում են Վիշինսկու «Կովկասյան ռազմական օկրուգի ռազմաաշխարհագրական և վիճակագրական նկարագրությունները», «Թերեք-Դաղստանյան շրջան. ռազմական վիճակագրական ակնարկ», «Էրզրումի երթուղիները դեպի Սևծովյան երկրամաս և այնտեղից դեպի Սև ծովի ափ» և այլ ակնկարկներ։ Կովկասյան ռազմական օկրուգի հետախուզության մարմիններում Վիշինսկին համակարգել է Թուրքիայի և նրա զինված ուժերի մասին տեղեկությունների հավաքման և մշակման աշխատանքները։
Դմիտրի Տոմիչ
Դիլիջանում թաղված երկրորդ զորահրամանատարը՝ Դմիտրի Տոմիչը (1858-1907), մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կարսի և Արդահանի ազատագրման մարտերին։ Այնուհետև գլխավորել է Դիլիջանի կայազորը և 19-րդ դարի վերջին վերջնականապես հաստատվել է հայկական գեղատեսիլ քաղաքում, որտեղ ամուսնացել է ռուս աղջկա՝ Լիդայի հետ։ Նրանք ունեցել են 10 երեխա՝ 3 որդի և 7 դուստր։
Վլադիմիր Պերեկրյոստով
Վլադիմիր Պերեկրյոստովը (...–1918) ծնվել է Պոլտավայի նահանգում: Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ղեկավարել է հետևակային պարտիզանական կորպուսը։ Այդ իրադարձությունների ականատեսների և մասնակիցների հիշողություններից․
«Մայիսի 26-ին Պերեկրյոստովի պարտիզանական գունդը գրոհում էր աջ եզրից, իսկ կենտրոնում պատրաստ էր հարվածն ընդունել Պողոս Բեկ-Փիրումովի 5-րդ գունդը։ Աջ եզրից գրոհում էին Պանդուխտ Սեֆերյանի՝ մշեցիներից և աշխարհազորայիններից կազմված ջոկատները։ Իսկ մինչ այդ, ինչպես և ծրագրված էր, թուրքերին հետևի թևից հարվածեց Խնաուսի՝ Կարո Ղասաբաբյանի ջոկատը»։ Թուրքական բանակը ջախջախվեց: Հաջորդ երկու օրերին հայկական զորքն ու աշխարհազորը հետապնդում էին նահանջող թշնամուն։ Այդ մասին հուշեր է թողել նաև մարշալ Բաղրամյանը։