00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Մարիա Զախարովա
Երևանի առաջարկներից շատերը հաշվի են առնվել, բայց ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել փաստաթուղթը․ Մարիա Զախարովա
18:14
1 ր
Աբովյան time
On air
18:19
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրիմյան ունիվերսալ դեսանտային նավերը Ка-65 «Մինոգա» տախտակամածային ուղղաթիռներ կստանան

© Photo : Министерство обороны РФКа-27
Ка-27 - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Բաժանորդագրվել
Sputnik–ի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն նշում է, որ նախագահի` մինչև 2050 թվականը նախատեսված նավաշինության ծրագիրն իրականացվում է ըստ պլանի` Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունները չեն նվազեցնում ՌԴ ՌԾՆ–ի համար նոր նավերի կառուցման տեմպը։
Կերչի «Զալիվ» գործարանում 23900 նախագծի («Իվան Ռոգով» և «Միտրոֆան Մոսկալենկո») երկու ունիվերսալ դեսանտային նավ (ՈւԴՆ) է կառուցվում, որոնք մինչ 2028 թվականին ծով դուրս գալը նորագույն Ка-65 «Մինոգա» տախտակամածային ուղղաթիռներ կստանան։ Փորձարկումները կմեկնարկեն ամբողջական ավիաթևերով։
ՈւԴՆ–ի վրա մշտապես տեղակայված կլինեն Ка-65 «Մինոգա» հակասուզանավային ուղղաթիռները, բազմաթիրախ հարվածային Ка-52К «Կատրանները», ռադիոլոկացիոն հսկողության Ка-31–եր և որոնողափրկարարական Ка-27ПС–ներ (ընդամենը մոտ 20 մեքենա)։
ՌԴ ռազմածովային նավատորմի համար Ка-65 հեռանկարային ուղղաթիռը սկսեցին ստեղծել 2016 թվականին, «Մինոգայի» տեխնիկական նախագծի մշակման պայմանագիրը ստորագրվել է «Բանակ-2020» ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ։ Նորագույն մեքենան փոխարինելու կգա հակատանկային Ка-27–երին, որոնք արդեն 4 տասնամյակ է ծառայում են նավատորմին։
Արևմուտքին մտահոգում են ինքնավար ռումբերն ու Ռուսաստանի չպլանավորված հաղթանակը
Ավելի վաղ «Ռուսաստանի ինքնաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել էր, որ փորձառու Ка-65–ն իր առաջին թռիչքը կկատարի 2025 թվականին։ Սերիական արտադրությունը կմեկնարկի ոչ ուշ, քան 2028 թվականին։
«Մինոգա» ուղղաթիռը ստեղծվում է Կամովի սխեմայով` նույն առանցքի վրա աշխատող երկու պտուտակով։ Նախագծվում է զրոյից` նոր տեխնոլոգիաների և նյութերի կիրառմամբ։ Այդ պատճառով 3000 ձիաուժով երկու ТВ7-117ВК գազատուրբինային շարժիչով Ка-65–ը ավելի հզոր կլինի և թեթև, քան «վետերան» Ка-27–ը։ Շարժիչների կառավարումը կհեշտացնի «ԲԱՐԿ-6» թվային ավտոմատացված համակարգը։
«Մինոգայի» սպառազինության համալիրը կներառի ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ամենաժամանակակից և արդյունավետ նմուշները։ Ка-65–ի ռադիոէլեկտրոնային սարքավորումները համատեղելի կլինեն զորքերի և մարտի կառավարման ավտոմատացված համակարգերի հետ։ Նոր սերնդի կապի թվային համալիրը տեսաձայնագրությունների, ռադիոլոկացիոն համակարգի տվյալների, նավիգացիայի և ձայնային կապի փոխանցում կապահովի։
Նախատեսված են հակասուզանավային, դեսանտային և տրանսպորտային մոդիֆիկացիաները, ինչպես նաև Ка-65 արկտիկական տարբերակը` բացառիկ նավիգացիոն համակարգով, բացասական ջերմաստիճանների դեպքում հիմնական շարժիչի գործարկման համար ջեռուցման լրացուցիչ համակարգով։
Հնարավոր է ստեղծել նաև Ка-65–ի անօդաչու տարբերակը (ՌԴ ՊՆ–ի պատվերով)։
«Մինոգան» լուծելու է հետախուզական, հակասուզանավային, դեսանտային խնդիրներ` նավից կամ առափնյա օդանավակայաններից, աշխատելու է անկախ օրվա ժամից և եղանակային պայմաններից։ Ка-27–ն ընդունելու կարողությամբ օժտված ռուսական բոլոր նավերը` հետախուզական ռազմանավից մինչև ավիակիր հածանավ, կկարողանան կրել նաև նոր «Մինոգան»։

Հիմնական բնութագրերը

Բաց աղբյուրներում բացակայում են Ка-65 ուղղաթիռի արագության, հեռահարության, բեռնունակության մասին տվյալները։ Սակայն նախորդի բնութագրերը քաջ հայտնի են։
Ка-27 հակասուզանավային ուղղաթիռը ի զորու է հայտնաբերելու հակառակորդի սուզանավերը մինչև 500 մետր խորության և բազայից մինչև 200 կմ հեռավորության վրա (տեղեկության փոխանցման պայմաններով) ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին` նաև եղանակային բարդ պայմանների դեպքում։ Թռիչքի պրակտիկ հեռավորությունը 800 կմ է, առավելագույն արագությունը` 270 կմ/ժ։
Ка-27–ի զինանոցը թույլ է տալիս գրոհել հակառակորդի սուզանավերը АПР-2 կամ АПР-3 հրթիռներով, УМГТ-1 փոքր տորպեդոյով, ОМАБ-25-12Д կամ ОМАБ-25-8Н ծովային ռումբերով։ Ка-27ПЛ զույգը փակում է ջրատարածքի մինչև 2000 քառ կմ–ն։
Հատուկ գործողության «աստվածը»․ ռուսական հրետանու գերակայությունն ամրապնդվել է «Մստա-Ս»–ով
Ка-27ПС որոնողափրկարարական տարբերակը 300 կգ բեռնունակությամբ ճախարակ ունի։ Պտուտակաթև մեքենան աշխատում է ծովի մինչև 5 բալ ալեկոծության դեպքում, նշված կետը հասնելու ավտոմատացված թռիչքի հնարավորություն ունի։
Տրամաբանական է ենթադրել, որ բոլոր մոդիֆիկացիաների Ка-65 «Մինոգա» նորագույն ուղղաթիռն ավելի հզոր և կատարյալ կլինի նախորդող Ка-27–ից։
Հարկ է հաշվի առնել նաև հիմնական բազայի` 23900 նախագծի ունիվերսալ դեսանտային նավի հնարավորությունները։ Այդ նավը բոլոր չափանիշներով գերազանցում է ֆրանսիական Mistral ուղղաթիռակրին։ Ռուսականի վրա Ка-65 ուղղաթիռները հնարավորություն կունենան գործելու ափից 6000 մղոն հեռավորության վրա, փաստորեն` Համաշխարհային օվկիանոսի ցանկացած հատվածում։
40 000 տոննա ջրատարողությամբ 23900 նախագծի ուղղաթիռակրի ունիվերսալ դեսանտային երկու նավերը սկսեցին կառուցել Կերչի «Զալիվ» նավաշինական գործարանում 2020 թվականի հուլիսի 20-ին (Ղրիմի կամրջից 8 կմ հեռավորության վրա)։
Նախատեսվածի համաձայն` առաջինը ծով դուրս կգա «Իվան Ռոգով» ունիվերսալ դեսանտային նավը։ Կերչի գործարանի չոր նավանորոգարանը թույլ է տալիս կառուցել մինչև 350 մետր երկարության և մինչև 58 մետր լայնության, ինչպես նաև մինչև 300 000 տոննա ջրատարողությամբ նավեր, միաժամանակ 2-3 նավամաս։
Ձեռնարկության մասնագետները 2–3 աստիճանի մարտական նավերի և միջուկային էներգատեղակայանքով նավերի կառուցման փորձ ունեն։
Ղրիմը Ռուսաստան վերադառնալուց հետո «Զալիվը» 22 նավի կառուցման պատվեր ստացավ, աշխատանքը երկար տարիներ կպահանջի։
Ուկրաինական ԶՈւ-ի «հակահարձակումը» հիասթափեցրեց Արևմուտքին, բայց վատթարն առջևում է
«Ռոստեխը» (որի կազմում գործում է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը) պատրաստակամություն է հայտնել շարունակել ընդլայնել սպառազինության արտադրության ծավալները ՌԴ ՊՆ–ի համար։
Պետական քաղաքականության հիմունքների համաձայն` Ռուսաստանը «թույլ չի տա, որ մյուս պետությունների ռազմածովային ուժերն էապես գերազանցեն ՌԾՆ–ն և ձգտելու է աշխարհում մարտական կարողություններով ամրապնդել իր երկրորդ տեղը»։
Բաժանորդագրվե՛ք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին։
Լրահոս
0