00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինա-ՆԱՏՕ հակամարտություն. դաշինքի անդամները կփորձեն համոզել Զելենսկուն

© AFP 2024 / DIMITAR DILKOFFՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն ու Վլադիմիր Զելենսկի
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն ու Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2023
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն ու Վլադիմիր Զելենսկի
Բաժանորդագրվել
​Ուկրաինան համառորեն ուզում է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ։ Կիևը նույնիսկ համոզում է Բրյուսելին՝ մեր անդամակցությունը ոչ թե պատերազմ, այլ իսկական խաղաղություն կբերի։ Համաձայնեք՝ խիստ կասկածելի է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ակնարկել է՝ եթե որոշում չեք ընդունելու մեզ ՆԱՏՕ հրավիրելու մասին, իմ գնալը Վիլնյուս, որտեղ երեքշաբթի բացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, պարզապես իմաստ չունի։ Հետաքրքիր է, որ ի վերջո ոչ թե նախագահի վարչակազմը, այլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջինը հայտնեց՝ Զելենսկին կգա, բայց գագաթնաժողովի երկրորդ օրը։
Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունից՝ Ուկրաինա-ՆԱՏՕ հակամարտություն
​Եվրոպական կառույցներն իհարկե հմտացած են ոչինչ չասող հայտարարություններ անելու գործում։ Հիշեք, թե ժամանակին հայաստանյան հերթական ընտրություններից հետո ինչպես էին եվրոպացի դիտորդները վարպետորեն շրջանցում քվեարկությունը կեղծելու և լցոնելու ակնհայտ փաստերը` հայտարարելով՝ այո՛, խախտումներ եղել են, բայց Հայաստանը ևս մի առաջընթաց քայլ կատարեց դեմոկրատական ընտրություններ անցկացնելու ճանապարհին։ Բոլորը գոհ էին՝ ընդդիմությունը պնդում էր, թե դիտորդները անօրինականության բազմաթիվ օրինակներ են արձանագրել, իշխանություններն էլ հպարտորեն ասում էին՝ մեր ջանքերի շնորհիվ Հայաստանը առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ճանապարհին։ Հարցնում էիր դիտորդներին՝ լավ, բայց այս ընտրությունները ազատ ու արդա՞ր էին, ի պատասխան նորից լսում էիր՝ առաջընթաց քայլ էր, ի՞նչն է ձեզ համար անհասկանալի։​
Ուկրաինան հիմա շատ կոնկրետ պատասխան է պահանջում՝ մեզ ՆԱՏՕ ընդունո՞ւմ եք, թե՞ ոչ, ասեք առանց այլևայլության։ Արևելյան Եվրոպան միանշանակ պատասխանում է՝ այո՛, իհարկե, Ուկրաինան հենց հիմա պիտի սկսի ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը։ Բայց ախր Արևելյան Եվրոպան և հատկապես բալթյան երկրները հրաշալի գիտեն, որ պատասխանատվության հիմնական բեռը իրենց ուսերին չէ, ոչ էլ նույնիսկ հզոր զինված ուժեր ունեցող բրիտանացիների, գերմանացիների կամ ֆրանսիացիների ուսերին։ Ինչպես նշում է լոնդոնյան «Գարդիանը», ՆԱՏՕ-ում իշխում է Ամերիկան, որի հաշվին էլ շատերն ուզում են առանց մեծ ծախսերի ապահովել սեփական անվտանգությունը։
​Իսկ Ամերիկան անչափ ծանր և անչափ վտանգավոր երկընտրանքի առջև է։ Ենթադրենք, թե կատարվեց Ուկրաինայի ղեկավարության նվիրական երազանքը և այդ երկիրը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Միանգամից կսկսի գործել այդ կազմակերպության կանոնադրության 5-րդ կետը, ըստ որի՝ եթե անդամներից մեկը պատերազմում է այլ պետության հետ, փաստորեն կազմակերպության բոլոր անդամներն են այս կամ այն ձևով մասնակցում այդ պատերազմին։ Հիմա ի՞նչ՝ ամերիկյան զինվորականները պիտի կռվեն ռուսաստանցիների դե՞մ։ Իսկ եթե խուսափում ես պատերազմելուց, միանգամից գցում ես ողջ կազմակերպության վարկը՝ ցանկացած անդամ սկսում է մտածել` եթե ՆԱՏՕ-ն ինձ չի պաշտպանում, էլ ինչիս է պետք։
​Դե քանի որ կոնկրետ պատասխանը, ինչպիսին էլ լինի, շատ կոնկրետ ու վտանգավոր հետևանքների է հանգեցնելու, Վիլնյուսում արդեն սկսվել է հանրահայտ փրկարար ձևակերպման՝ «առաջընթաց քայլի» փնտրտուքը։ Ամենայն հավանականությամբ, նման քայլ կլինի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ստեղծումը, որի բացման արարողությանն էլ չորեքշաբթի կմասնակցի նախագահ Զելենսկին։
Տվեք ինձ 100 օր, և ես կլուծեմ բոլոր հարցերը. 100–օրյա խոստումները շարունակվում են
ՆԱՏՕ-ի անդամները նաև կփորձեն համոզել նրան, որ շատ էլ չսևեռվի ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամակցության վրա, քանզի իր երկիրը հիմա էլ այնպիսի հսկայական օգնություն է ստանում, որի մասին կազմակերպության մյուս անդամները նույնիսկ երազել չեն կարող։ Դիցուք, ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Ուկրաինան ստացել է 165 միլիարդ դոլար որպես մարդասիրական, ֆինանսական և ռազմական օգնություն։ Համեմատեք՝ Հայաստանի արտաքին պարտքը, որը ոմանք ահավոր են անվանում, անցած տարի կազմել էր 10 միլիարդ դոլար։ Ընդ որում` Վիլնյուսում վերահաստատվելու է, որ գործնականում անսահմանափակ ֆինանսական աջակցությունն Ուկրաինային շարունակվելու է, և մասնագետները համոզված են՝ պատերազմի ավարտից հետո էլ Արևմուտքը պարզապես ներելու է Կիևի պարտքը և ոչ մի կոպեկ հետ չի պահանջելու։
​Հետաքրքիր է, որ ժամանակին շատ էր խոսվում այն մասին, թե Վիլնյուսում կայացվելիք որոշումները կախված են լինելու ուկրաինական հակահարձակման հաջողությունից։ Սակայն ԲիԲիՍի-ի թղթակիցը Վիլնյուսից հաղորդում է. «Գաղտնիք չէ, որ ուկրաինացիները մեծ հաջողությունների չհասան, բայց գագաթնաժողովի մասնակիցները դրա մասին շատ հանգիստ էին խոսում` ըստ երևույթին համաձայն լինելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ, որն օրերս փաստել էր. «Սա պատերազմ է, այլ ոչ թե հոլիվուդյան կինոնկար»։​
Իսկ թուրքական առաջատար լրատվամիջոցներից մեկի մեկնաբանն արմատական կարծիք է հայտնում` գրելով. «Ժամանակին Եվրամիությունը փակեց իր դռները Թուրքիայի առջև։ Եվ ոչ մի սարսափելի բան չկատարվեց։ ՆԱՏՕ-ն էլ թող փակի իր դռները ուկրաինացիների առջև։ Համոզված եմ՝ նույնպես ոչ մի սարսափելի բան չի պատահի»։
Իլոն Մասկ. «Վերջացրու, մամ, ես միևնույն է՝ Ցուկերբերգի հետ կռվելու եմ»
Անկարգություններ Ֆրանսիայում - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Ֆրանսիական հարցը. Եվրոպա՞ն պետք է հարմարվի իսլամին, թե՞ իսլամը` Եվրոպային
Լրահոս
0