00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիական հարցը. Եվրոպա՞ն պետք է հարմարվի իսլամին, թե՞ իսլամը` Եվրոպային

© Sputnik / Евгений ПолойкоԱնկարգություններ Ֆրանսիայում
Անկարգություններ Ֆրանսիայում - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Անկարգություններ Ֆրանսիայում
Բաժանորդագրվել
Ֆրանսիայում արդեն մեկ շաբաթ շարունակվող փողոցային անկարգությունները ուղիղ 55 տարվա պատմություն ունեն։
Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց որոշ մասնագետների և քաղաքագետների կարծիքով, 1968 թվականի հայտնի դեպքերը, որոնք ընդունված է «կարմիր մայիս» անվանել, անմիջականորեն հանգեցրին նախ 2005 թվականի, ապա նաև այսօրվա բուռն իրադարձություններին։ Անսովորն այն է, որ 1968-ի մայիսին փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր ուսանողներն ու նրանց աջակիցները մի շարք պահանջներ էին առաջ քաշում, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնությունների և ներգաղթյալների իրավունքների ապահովումը։ Հիմա հենց ներգաղթյալներն են թալանում Փարիզի և մյուս քաղաքի խանութները, այրում ավտոմեքենաները, հարձակվում տեղական իշխանության նստավայրերի վրա։
Այսինքն, ժամանակին ուսանողները կրծքով պաշտպանում էին ներգաղթյալներին, իսկ հիմա, երբ այդ ուսանողներից շատերը փորձառու քաղաքական գործիչներ և իշխանության մաս են դարձել կամ հաջողության են հասել ձեռնարկատիրության բնագավառում, ներգաղթյալները բռնություն են կիրառում իշխանությունների և բիզնեսի դեմ։ Համաձայնեք, ամենևին պատահական չի, որ Էժեն Իոնեսկոյի և Սեմյուել Բեքեթի ստեղծագործությունների հենց փարիզյան բեմադրություններից հետո շրջանառության մեջ մտավ «աբսուրդի թատրոն» հասկացությունը։
Ֆրանսիական հարցը. Եվրոպա՞ն պետք է հարմարվի իսլամին, թե՞ իսլամը՝ Եվրոպային
55 տարվա վաղեմության դեպքերն, իհարկե, ներկա անկարգությունների հետ չես համեմատի։ Ուսանողներն այն ժամանակ շատ կազմակերպված էին և հստակ ձևակերպում էին իրենց պահանջները։ Այսօրվա գործողությունները հախուռն են, ցուցարարները առաջնորդներ չունեն և ընդհանրապես պարզ չի, թե ինչ են ուզում։ Ուղղակի բողոքում են, ընդ որում, այդ բողոքը տեղ-տեղ սկսում է հանցավոր գործողությունների տեսք ստանալ։ Օրինակ, անկարգությունների մասնակիցները համայնքներից մեկում հրդեհել են տեղի ղեկավարի տունը, որի կինը և երեխան, փորձելով փրկվել կրակից, մարմնական վնասվածքներ են ստացել։
Ջինսի դարը. թե ինչպես «դեմոկրատական տաբատը» նվաճեց ողջ աշխարհը
Նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է մեղմել իրավիճակը, քարոզելով հայտնի սկզբունքները՝ մշակույթների բազմազանություն, հանդուրժողականություն, երկկողման ինտեգրում։ Սակայն ֆրանսիացի քաղաքագետներից մեկը փաստում է. «Մեր երկիրը վերածվել է արշիպելագի՝ տարբեր երկրներից եկածների մեծ ու փոքր կղզյակներով»։ Իսկ շարքային ֆրանսիացիները հարցնում են՝ ինչո՞ւ պիտի Եվրոպան հարմարվի իսլամին, թող իսլամը հարմարվի Եվրոպային։
Ֆրանսիացիները լավ են հիշում, որ Էմանուել Մակրոնը, 2017 թվականին այցելելով Մարսել, կարծիք հայտնեց, որ այդ քաղաքը, որը հյուրընկալել է հայերին, իտալացիներին, ալժիրցիներին, թունիսցիներին, մարոկոցիներին և այլ ազգերին, Ֆրանսիայի ապագայի խորհրդանիշն է։ Ոմանք տարակուսում են՝ միթե այն քաղաքը, որտեղ անկարգություններ են տեղի ունենում, պատերազմ է ընթանում տարբեր համայնքների միջև, սովորական է դարձել մահմեդական անջատողականությունը և բռնություն է կիրառում մաֆիան, կարելի է Ֆրանսիայի ապագայի խորհրդանիշ անվանել։
Ինչ վերաբերում է հանդուրժողականությանը և միասնականությանը, ապա գոնե մենք, հայաստանցիներս, հո լավ գիտենք այդ գեղեցիկ կոչերի իրական գինը։ Երևի չեք մոռացել, թե մի ժամանակ որքան հաճախ էին հնչում այդ հորդորները Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքներում։ Եվ ի՞նչ։ Այնքան պառակտված ու անհանդուրժող, որքան այսօր, հայ հասարակությունը վայ թե երբեք չի եղել։
Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Մակրոնի քաղաքականությունը հանգեցնելու է այն բանին, որ ֆրանսիացիները կկորցնեն իրեենց արմատները և ազգային ինքնությունը։ Նրա հեղինակությունը արագ անկում է ապրում։ Ոմանք կանխատեսում են, որ իր դիրքերն ամրապնդելու համար Էմանուել Մակրոնը կտրուկ միջոցների կդիմի, հետևելով Նիկոլա Սարկոզիի օրինակին, որը 2005 թվականին ներքին գործերի նախարարի պաշտոնում իր վճռական կեցվածքով շահեց ֆրանսիացիների սիրտը և երկու տարի անց ընտրվեց երկրի նախագահ։
Սիլվիո Բեռլուսկոնին  - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Եվրոպայում առաջին մուլտիմիլիարդատեր վարչապետը. հետաքրքիր փաստեր Բեռլուսկոնիի կյանքից
Սակայն հիշենք Հայաստանի փորձը։ Երբ ուղիղ 5 տարի առաջ՝ 2018 թվականին Երևանում բազմահազարանոց ցույցեր ծավալվեցին, շատերին, այդ թվում նաև ինձ, թվում էր, թե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օրինակով ուժ կկիրառի և վերջ կտա անհնազանդությանը։ Բայց կատարվեց անսպասելին, ինչը ցույց է տալիս, որ որոշ երկրների դատական համակարգում գործող նախադեպի իրավունքը քաղաքականության բնագավառում ամենևին պարտադիր սկզբունք չէ։
Ու նաև կարելի է հաստատ պնդել՝ այս անկարգությունները Ֆրանսիայի համար վճռորոշ նշանակություն չեն ունենա։ Ինչպես ասում էր գերմանացի հայտնի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն. «Ֆրանսիացի ժողովուրդը կատու է, որը նույնիսկ ամենավտանգավոր բարձրությունից ընկնելիս երբեք վիզը չի կոտրում, այլ ամեն անգամ ոտքի է կանգնում»։
Լրահոս
0