https://arm.sputniknews.ru/20230710/veraqnnich-hakakvorupcivon-datarany-grigvori-khachaturvovi-gvortsvov-kdimi-sd-62344688.html
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Գրիգորի Խաչատուրովի գործով կդիմի ՍԴ
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Գրիգորի Խաչատուրովի գործով կդիմի ՍԴ
Sputnik Արմենիա
Հակոբ Ենոքյանը նշում է, որ մինչև ՍԴ–ն որոշում չկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը չի կարող քննարկել նաև խափանման միջոցը փոխելու հարցը։ 10.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-10T17:51+0400
2023-07-10T17:51+0400
2023-07-10T18:01+0400
գրիգորի խաչատուրով
սահմանադրական դատարան
փաստաբան
հակոբ ենոքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318440_0:0:1601:901_1920x0_80_0_0_0b23137c2d05601e6b55be34e295538b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վարույթը կասեցրել է, որ դիմի ՍԴ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։«Ինչ–որ հարցերում, քրեական օրենսգրքի կոնկրետ նորմերում սահմանադրականության խնդիր է տեսել Վերաքննիչ դատարանը, թե ինչ հարցերում, դեռ կդժվարանամ ասել, որովհետև որոշումը չունեմ»,– ասաց նա։Հակոբ Ենոքյանը տեղեկացրեց, որ մինչև ՍԴ–ն որոշում չկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը չի կարող քննարկել նաև իրենց բողոքը Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու համար։Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318440_82:0:1505:1067_1920x0_80_0_0_3b9beb1e5662582bfa56ad7f59b4261c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիգորի խաչատուրով, սահմանադրական դատարան, փաստաբան, հակոբ ենոքյան
գրիգորի խաչատուրով, սահմանադրական դատարան, փաստաբան, հակոբ ենոքյան
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Գրիգորի Խաչատուրովի գործով կդիմի ՍԴ
17:51 10.07.2023 (Թարմացված է: 18:01 10.07.2023) Հակոբ Ենոքյանը նշում է, որ մինչև ՍԴ–ն որոշում չկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը չի կարող քննարկել նաև խափանման միջոցը փոխելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վարույթը կասեցրել է, որ դիմի ՍԴ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։
«Ինչ–որ հարցերում, քրեական օրենսգրքի կոնկրետ նորմերում սահմանադրականության խնդիր է տեսել Վերաքննիչ դատարանը, թե ինչ հարցերում, դեռ կդժվարանամ ասել, որովհետև որոշումը չունեմ»,– ասաց նա։
Հակոբ Ենոքյանը տեղեկացրեց, որ մինչև ՍԴ–ն որոշում չկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը չի կարող քննարկել նաև իրենց բողոքը Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը փոխելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ
վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին
կալանավորելու որոշում կայացրեց։