00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունն այս պայմաններում սխալների սխալն է. Ավետ Ադոնց

© Sputnik / Aram Nersesyan Ավետ Ադոնց
Ավետ Ադոնց - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
Ավետ Ադոնց
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին փոխարտգործնախարարի կարծիքով` Ադրբեջանն Արցախում իր քաղաքականության հարցում առաջնորդվում է «չկա հայ` չկա խնդիր» սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Արցախի ու Ադրբեջանի երկխոսությունն այս պայմաններում չափազանց սխալ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց նախկին փոխարտգործնախարար, դիվանագետ Ավետ Ադոնցը` մեկնաբանելով Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը։
Կլաարը Twitter–ում գրել էր, որ Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանն այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապատվությունն ապահովելու նպատակով։
«Առաջին անգամ չէ, երբ Եվրամիությունը գործածում է «Խանքենդի բառը»,– ասաց Ադոնցը` հիշեցնելով, որ վերջերս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստեփանակերտի մասին խոսելիս նույնպես օգտագործել է ադրբեջանական «Խանքենդի» ձևը և Եվրախորհրդարանում հնչեցրած իր խոսքով բացատրել դրա գործածումը։
«Եվրախորհրդարանում նա ասաց, որ ՀՀ այսօրվա իշխանությունները պատրաստ են ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, և Եվրամիությունն ավել բան չի կարող անել»,– ասաց Ադոնցը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որԱդրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Բորելը նաև շեշտել է, որ ԵՄ–ն չունի ռազմական որևէ գործիքակազմ Արցախի 120 հազար հայերի անվտանգությունն ապահովելու համար։
«Մենք այսօր էլ առերեսվում ենք նման գործիքակազմի բացակայությանը, երբ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ 200-հոգանոց դիտորդական առաքելության ներկայությունը որևէ շոշափելի արդյունք կամ առաջընթաց չի բերել։ Ի՞նչ օրակարգ ունի այդ առաքելությունը. եթե կանխարգելող բնույթ, ուրեմն ձախողել են։ Եթե ԵՄ շահերը հետապնդող մի օրակարգ կա մեր տարածաշրջանում, դա արդեն ուրիշ բան է»,– նշեց Ադոնցը։
Բանակցություններն ու խաղաղությունը շատ նման են տանգոյի․ Արարատ Միրզոյան
Դիվանագետն ընդգծեց` Եվրամիությունը երբեք էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մաս չի կազմել, եղել է Ֆրանսիան։ Իսկ ԵՄ–ն միշտ հայտարարել է, որ սկզբունքորեն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներին, որոնք որդեգրված են եղել նաև ՄԽ համանախագահների կողմից` ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։
«ԵՄ–ն կարգավորումից հետո իր վրա հանձնառություն է վերցրել, որ պատրաստ է և կաջակցի պոստկոնֆլիկտային շրջանում վերականգնման գործընթացներին։ Ես տեսնում եմ մի միտում` բոլոր խոշոր միջազգային խաղացողները` թե՛ ԱՄՆ–ն և ՌԴ–ն, թե՛ ԵՄ–ն և Իրանը, Հայաստանում առաջ են տանում իրենց ազգային շահերը, ես չեմ տեսնում, որ ուշադրություն կամ ակցենտ է դրվում Հայաստանի անվտանգության բարձրացման վրա,»,– հավելեց Ադոնցը։
ԵՄ–ի հետ աշխատելու փորձառություն ունեցող դիվանագետը վստահ է, որ այսօրվա տխուր իրավիճակը հետևանքն է այն բանի, որ միջազգային հանրությունը մինչ օրս 44-օրյա պատերազմը չի ճանաչել որպես ագրեսիա Ադրբեջանի կողմից։ Մինչև դա հստակորեն չարվի, շոշափելի արդյունք ակնկալելն անհնար է։
Իսկ ի՞նչ է Ադրբեջանն այսօր Արցախում անում։ Ըստ Ադոնցի` պատասխանը միանշանակ ու պարզ է` էթնիկ զտում` «չկան հայեր` չկա խնդիր»։
Թե այս պայմաններում ինչի մասին կարող են խոսել ու բանակցել Ստեփանակերտն ու Բաքուն, դիվանագետը չի պատկերացնում։
«Ստեփանակերտ–Բաքու բանակցությունները որևէ կերպ չեմ պատկերացնում, թե ով պետք է խոսի Արցախի անունից և ինչ պետք է խոսի` անվտանգությա՞ն, ինքնավարությա՞ն, անկախությա՞ն մասին։ Դա այն պայմաններում, երբ Արցախում ապրող մեր հայրենակիցները ենթարկվում են տնտեսական, ռազմական, հոգեբանական ճնշման, այս պայմաններում երկխոսելը սխալների սխալն է, այն միջազգային մեխանիզմները, որոնց մասին այսօրվա իշխանությունները հնչեցնում են, դրանց, անկեղծ ասած չեմ հավատում։ Որքան ավելի բարձր են այդ մասին խոսում, այնքան Արցախի մեկուսացումն ու ռազմական ճնշումը հակառակն են ցույց տալիս»,– շեշտեց Ադոնցը։
Անդրադառնալով Անկարայի հետ հարաբերությունների կառուցման հեռանկարներին` նա նշեց` Թուրքիան անկանխատեսելի երկիր է, հնարավոր չէ հույս դնել պայմանավորվածությունների վրա։
Ադրբեջանն էլ իր գործողություններում առաջին հերթին հույս է դնում իր ռազմական կարողությունների, ապա նաև դաշնակցի` Թուրքիայի վրա։ Երկու երկրները միասին մեծ հավակնություններ ունեն, որը տարածվում է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Միջին Ասիայի վրա։
Լրահոս
0