https://arm.sputniknews.ru/20230710/sisianum-avtvovtaric-hetvo-danakaharel-en-28-30-ev-71-amja-tghamardkanc-qk-62334590.html
Սիսիանում ավտովթարից հետո դանակահարել են 28, 30 և 71-ամյա տղամարդկանց. ՔԿ
Սիսիանում ավտովթարից հետո դանակահարել են 28, 30 և 71-ամյա տղամարդկանց. ՔԿ
Sputnik Արմենիա
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 10.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-10T14:26+0400
2023-07-10T14:26+0400
2023-07-10T14:26+0400
դանակահարություն
սիսիան
ավտովթար
խուլիգանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ավտոպատահար է տեղի ունեցել, որից հետո 3 անձ դանակահարվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Մասնավորապես, նախնական տվյալներով, 2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 72-ամյա համաքաղաքացու կողմից վարած «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է առաջացել երիտասարդի և այնտեղ հավաքված անձանց միջև: Վիճաբանության ընթացքում դեպքի վայր է գնացել նաև երիտասարդի եղբայրը՝ 30-ամյա տղամարդը։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու, խուլիգանական դրդումներով սպանության փորձի, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի սպառնալիքով խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն, սիսիան, ավտովթար, խուլիգանություն
դանակահարություն, սիսիան, ավտովթար, խուլիգանություն
Սիսիանում ավտովթարից հետո դանակահարել են 28, 30 և 71-ամյա տղամարդկանց. ՔԿ
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ավտոպատահար է տեղի ունեցել, որից հետո 3 անձ դանակահարվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, նախնական տվյալներով, 2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սիսիան համայնքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում 28-ամյա երիտասարդն իր վարած «Վազ 21043» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 72-ամյա համաքաղաքացու կողմից վարած «Նիսսան X-Trail» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է առաջացել երիտասարդի և այնտեղ հավաքված անձանց միջև: Վիճաբանության ընթացքում դեպքի վայր է գնացել նաև երիտասարդի եղբայրը՝ 30-ամյա տղամարդը։
«Վիճաբանության ընթացքում հավաքվածներից մեկը խուլիգանական դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել եղբայրներին, ինչպես նաև՝ դեպքի վայրում գտնվող և վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն՝ վերջիններիս պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու, խուլիգանական դրդումներով սպանության փորձի, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի սպառնալիքով խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: