00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգիս Ստեփանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

© Photo : official site of MESCS of RA Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը
Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը
Բաժանորդագրվել
Մարտական առաջադրանքը կատարելիս երեք վերջույթները կորցրած փոխգնդապետը խոստանում է, որ 2024 թվականին մեր երկրի համար մեդալ է նվաճելու։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Ստեփանյանը գնդի հրում վարժության F54-F55 դասակարգման խմբում 9.78 սմ. արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
«Առաջին երեք մոտեցումներիս լավ հանդես չեկա. 9.17, 9.38 և 9.35 հրեցի գունդը: Արդեն մտահոգվում էի, նաև այդ օրը մի քիչ գլխացավ ունեի, մտածեցի՝ դա է պատճառը: Մեզ ոգևորելու էր եկել նաև Ռոբերտ Էմմիյանը՝ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը: Մինչ այդ ասել էր՝ «Սարգիս ջան, քո անունը վանկարկելու եմ, բղավելու եմ, պետք է հաղթահարես ուղեգրի համար նվազագույն ցուցանիշը»: Բարձր, զրնգուն ձայնով կանչեց, ոգևորությունս բարձրացավ: Ու վերջին 3 մոտեցումներում 9.74, 9.76 և 9.78 գրանցեցի»,– խոսելով մրցույթի մասին ասել է Ստեփանյանը:
Նա խոստանել է, որ սա դեռ սկիզբն է և 2024 թվականի Փարիզի Պարալիմպիկ խաղերում ամեն ինչ անելու է մեդալ նվաճելուն մոտենալու համար:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի 2023 թվականի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Թիմի կազմում Փարիզ է մեկնել նաև Արման Սարգսյանը։ Նա հանդես կգա T53 սայլակավազքում, Սմբատ Կարապետյանը՝ T54 սայլակավազք, Սարգիս Մխիթարյանը՝ F57 գնդի հրում:
Հավելենք, որ աշխարհի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 17-ը:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2014 թվականին մարտական առաջադրանք կատարելիս զրկվել է երեք վերջույթներից։
Հետագայում հիմնել է հայ հերոսների վերականգնողական կենտրոնը, որտեղ նաև իր փորձով օգնում է զինհաշմանդամներին կյանք վերադառնալ։
Նա բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն է։
Սարգիս Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել Շարժայում
Լրահոս
0