00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս մասնագետները կօգնեն Հայաստանին թվային տնտեսություն ստեղծելու հարցում

© Sputnik / Aram Nersesyan«Թվային տնտեսություն» կազմակերպության միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Անդրեյ Ֆիլիպովը Երևանում
«Թվային տնտեսություն» կազմակերպության  միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Անդրեյ Ֆիլիպովը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
«Թվային տնտեսություն» կազմակերպության միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Անդրեյ Ֆիլիպովը Երևանում
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է օգտագործել ԵԱՏՄ-ի ներուժը զբոսաշրջության ոլորտի և ագրոհատվածի զարգացման համար, ինքն էլ կարող է միությանն առաջարկել իր բավական լավ զարգացած գիտական բազան և ՏՏ ներուժը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը «Թվային տնտեսություն» հարթակի միջոցով կօգնի Հայաստանին տնտեսության տարբեր ճյուղերում թվային փոխակերպման ռազմավարություն ստեղծել։ Ապագայում այն կարող է սինխրոնիզացվել ԵԱՏՄ անդամ երկրների ազգային ռազմավարությունների հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Թվային տնտեսություն» կազմակերպության միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Անդրեյ Ֆիլիպովը։
Այժմ հարթակը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների և գործարարների հետ, վերջնական նպատակն է պարզեցնել բիզնեսի վարումը:
Ֆիլիպովը նշեց, որ «Թվային տնտեսություն» ազգային ծրագիրը բավականին լավ արդյունքներ է ցուցադրել Ռուսաստանում։ Անցյալ տարի որոշում է ընդունվել միջազգային մակարդակով թվային տնտեսության ոլորտի, առաջին հերթին՝ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության զարգացման մասին։
«Մենք գնում ենք հենց ԵԱՏՄ երկրներ և փորձում ենք կապեր և փոխգործակցություն հաստատել միության ներկայացուցիչների միջև։ Առաջարկում ենք այլ երկրների մեր գործընկերներին նույն տրամաբանությամբ աշխատել՝ համապատասխանաբար օգտագործելով մեր հնարավորություններն ու փորձը», - ասաց Ֆիլիպովը։
Միության երկրներում թվային օրակարգի զարգացման հարցը վաղուց է դրված։ Այն արդեն ընթացքի մեջ է Ղրղզստանում, Ուզբեկստանում, հիմա հերթը Հայաստանինն է, հաջորդը Բելառուսն է։
«Այս փուլում թվային տրանսֆորմացիա ենք հաստատում կոնկրետ երկրի ներսում, որից հետո միջտարածաշրջանային նախագծերի ձևաչափ կառաջարկվի», - հավելեց Ֆիլիպովը:
ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր հետաքրքիր լուծումներ և տարբեր կարիքներ ունի, ուստի լոգիստիկայի, ապրանքների արտադրության և առաքման կարգավորման համար սինխրոնիզացիա է պետք։ Նա նշեց` հաշվի առնելով աշխարհագրական և մշակութային առանձնահատկությունները, կարելի է խաղադրույք կատարել ագրոարդյունաբերության, լոգիստիկայի և զբոսաշրջության վրա:
Մասնագետի կարծիքով՝ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել իր կադրերով, գիտական բազայով և ծրագրավորողներով։ Միևնույն ժամանակ, հնարավորություն կա ԵԱՏՄ ներուժն օգտագործել զբոսաշրջության ոլորտի զարգացման համար` հաշվի առնելով, որ երկրների միջև վիզային ռեժիմ չի գործում:
Այժմ «Թվային տնտեսության» ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրում են արդյունաբերության թվայնացման և տարբեր բիզնես գործընթացների տրանսֆորմացիայի թրենդերը, քեյսերը։ Դրանից հետո նախատեսում են հայ գործընկերների հետ համատեղ առաջարկություններ անել, թե ինչ տեխնոլոգիաներ ներդնել և ինչ ուղղություններ զարգացնել։
Ֆիլիպովը պարզաբանեց՝ նրանք համագործակցում են այն ընկերությունների հետ, որոնք արդեն գործնականում փորձ ունեն։ «Թվային տնտեսություն» կազմակերպության առաքելությունն է ճիշտ մարդկանց ծանոթացնել միմյանց հետ, իսկ հետո իրենք են որոշում աշխատանքի ձևաչափը։
«Ձեռնարկությունների թվային փոխակերպում ասելով հասկանում ենք ողջ բիզնես գործընթացը` սպառողից մինչև գնորդ վաճառքի շղթան. դա նաև լոգիստիկայի, ապրանքների պահանջարկի, առաքման և մնացած ամեն ինչի հարց է»,-ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ավելի ակտիվ օգտագործել թվային տնտեսության առավելությունները: Նա նշել էր, որ թվայնացումը ամուր հիմք է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների արդյունավետ ինտեգրման և փոխգործակցության համար:
ԵԱՏՄ թվային անձնագրերի միասնական հարթակի մասին ՀՀ–ն որոշում կկայացնի մյուս շաբաթ. Տերյան
Լրահոս
0