00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ տնտեսական աճն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն ունի. Քերոբյան

© Photo : ՀՀ էկոնոմիկայի նախարարությունՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
Վահան Քերոբյանը Ռուսաստանում խոսել է Հայաստանի ռեկորդային ցուցանիշների մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. 2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, որն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն է։ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած «Իննոպրոմ–2023» արդյունաբերական-նորարարական ցուցահանդես-ֆորումում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` այս տարի ևս մեր երկիրը տնտեսականն ոչ պակաս արագ տեմպերով է առաջ գնում` առաջին հինգ ամսվա ընթացքում արդեն իսկ գրանցել է 12.5 տոկոս աճ։
«Այն բարեփոխումները, որոնք անցած հինգ տարվա ընթացքում իրականացրինք բիզնես միջավայրի բարելավման համար, տալիս են իրենց արդյունքները։ Մենք բավական շատ կառուցողական բարեփոխումներ ենք իրականացրել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության համակարգի բարելավման ուղղությամբ»,– ասաց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում հիմնադրված ՏՏ չորս ընկերություն արդեն դարձել են այսպես կոչված միաեղջյուր, այսինքն՝ դրանց կապիտալիզացիան գերազանցել է 1 մլրդ դոլարը: Անցած տարի Հայաստանում բացվել է 12 հազար ընկերություն, որոնց մի մասը օտարերկրյա կապիտալ է ունեցել։ Արդյունքում, ըստ նրա, անցած տարի օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 1 մլրդ դոլար։ Քերոբյանի վստահեցմամբ` սա ռեկորդային ցուցանիշ է. այն կազմում է ՀՆԱ–ի ավելի քան 5 տոկոսը։
ՀՀ իշխանությունը կօգնի այն ընկերություններին, որոնք արժեթղթերը կներկայացնեն տեղական բորսա
«Ինչ վերաբերում է ներդրումների ծավալին, ապա այն կազմում է 4.5 մլրդ դոլար, որը ՀՆԱ–ի 22 տոկոսն է։ Նաև ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացման ճանապարհին են»,– ընդգծեց նախարարը։
ՀՀ–ում արդյունաբերական արդիականացման պետական սուբսիդիաներից 2022 թվականի սկզբից արդեն օգտվել է ավելի քան 2 հազար ընկերություն, որոնք ձեռք են բերել հաստոցներ և այլ սարքավորումներ՝ ավելի քան 300 մլն դոլարի չափով։
Ինչպե՞ս են փոխվել սննդամթերքի գները ՀՀ–ում 2023 թ հունիսին․ ինֆոգրաֆիկա
Լրահոս
0