https://arm.sputniknews.ru/20230710/erdvoghann-asel-e-te-inchy-karvogh-e-heshtacnel-ukrainaji-andamakcutjuny-natoin-62339466.html
Էրդողանն ասել է, թե ինչը կարող է հեշտացնել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին
Էրդողանն ասել է, թե ինչը կարող է հեշտացնել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը մեկնել է Վիլնյուս, որտեղ կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ 10.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-10T15:57+0400
2023-07-10T15:57+0400
2023-07-10T15:57+0400
նատօ
ուկրաինա
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59664386_0:0:1600:901_1920x0_80_0_0_af30b0eaa85de1812ced51a14363b5f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը կհեշտացնի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Նման հայտարարություն է նա արել Ստամբուլի օդանավակայանում՝ Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։Ինչպես այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շատ բացասական հետևանքներ կունենա Եվրոպայի անվտանգության ճարտարապետության համար:Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Մասնակցելու են դաշինքին անդամակցող բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուԱվելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ հունիսի 19-ին հայտարարել էր, որ Վիլնյուսի գագաթնաժողովին նախապատրաստվելիս դաշնակիցները չեն քննարկում Ուկրաինայի պաշտոնական հրավերը, այլ խորհրդակցություններ են անցկացնում այն մասին, թե ինչպիսի որոշումները Կիևը կմոտեցնեն դաշինքին անդամակցելուն:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59664386_93:0:1478:1039_1920x0_80_0_0_99492153e05c591c9e23e2527f6ff0c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ուկրաինա, ռեջեփ թայիփ էրդողան
նատօ, ուկրաինա, ռեջեփ թայիփ էրդողան
Էրդողանն ասել է, թե ինչը կարող է հեշտացնել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին
Թուրքիայի նախագահը մեկնել է Վիլնյուս, որտեղ կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը կհեշտացնի երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Նման հայտարարություն է նա արել Ստամբուլի օդանավակայանում՝ Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։
«Պատերազմի արդարացի ավարտն ամենակարճ ժամկետում կհեշտացնի Ուկրաինայի` ՆԱՏՕ - ին անդամակցելու գործընթացը», - ասել Է Էրդողանը:
Ինչպես այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շատ բացասական հետևանքներ կունենա Եվրոպայի անվտանգության ճարտարապետության համար:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։ Մասնակցելու են դաշինքին անդամակցող բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ հունիսի 19-ին հայտարարել էր, որ Վիլնյուսի գագաթնաժողովին նախապատրաստվելիս դաշնակիցները չեն քննարկում Ուկրաինայի պաշտոնական հրավերը, այլ խորհրդակցություններ են անցկացնում այն մասին, թե ինչպիսի որոշումները Կիևը կմոտեցնեն դաշինքին անդամակցելուն: