00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դսեղում անցկացվելիք ուտելի բույսերի փառատոնին սպասվում է շուրջ 3000 այցելու

© Sputnik / Aram NersesyanԴսեղ
Դսեղ - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
Դսեղ
Բաժանորդագրվել
Փառատոնի կազմակերպիչների խոսքով` նպատակը նաև իրադարձային տուրիզմի խթանումն է, մանավանդ որ մեր խոհանոցի մեծ մասը ուտելի բույսերն են և բացի մշակովի բույսերից, մենք օգտագործում ենք նաև վայրի բուսատեսակներ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Դսեղում հուլիսի 22-ին անցկացվելիք ուտելի բույսերի փառատոնին սպասվում է շուրջ 3000 այցելու։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց փառատոնի կազմակերպիչ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը։
Փառատոնն արդեն անցկացվում է 4–րդ տարին։ Այս տարի ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտեն կաջակցի ոչ միայն ֆինանսապես, այլև կլինի փառատոնի գործընկերը բոլոր հարցերում։
Արփինե Հակոբյանի խոսքով` ամեն ինչ արել են, որպեսզի ստեղծեն բոլոր հարմարավետ պայմաններն այցելուների համար։ Մասնավորապես, Երևանից կգործեն ավտոբուսներ, որոնք մարդկանց կհասցնեն Դսեղ, ապա հետ կբերեն։
Փառատոնի շրջանակներում կլինի նաև քայլարշավ` զբոսաշրջիկներին կտանեն այնտեղ, որտեղ հավաքում են ուտելի բույսերը, նաև կբացատրեն, թե որ բույսն է ուտելի, որը` ոչ։ Դեբետ գետի կիրճով կլինի նաև հեծանվավազք։
«Խոհանոցը մեր ազգային դիմագիծն է, նաև ոչ նյութական մշակութային արժեքը։ Խոհանոցի միջոցով ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպիսի ավանդույթներ կան, ինչպիսի հոգեկերտվածք ունի հայ ժողովուրդը։ Հայկական խոհանոցն իր բազմազան համն ու հոտն ունի և յուրահատուկ տեղ է զբաղեցնում աշխարհում։ Զբոսաշրջիկները հենց խոհանոցի համար են նաև ՀՀ–ն առանձնացնում մյուս երկրներից»,– կարծում է փառատոնի կազմակերպիչը։
Ըստ նրա` նպատակը նաև իրադարձային տուրիզմի խթանումն է, մանավանդ որ մեր խոհանոցի մեծ մասը ուտելի բույսերն են և բացի մշակովի բույսերից, մենք օգտագործում ենք նաև վայրի բուսատեսակներ։
Նշենք, որ ՀՀ–ում աճում է 3500 տեսակի բույս, որից 300–ն օգտագործում ենք խոհանոցում, 2500–ը` բուժական նպատակ ունեն։
ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանն իր հերթին նշեց, որ զբոսաշրջիկների այլաբուժությունների մեջ առյուծի բաժինն ունի Լոռու մարզը, քանի որ այն բացի գրավիչ բնությունից, ունի շուրջ 3 050 պատմամշակութային կոթող։
«Փառատոնները նաև հարթակ են մանր և միջին բիզնեսի համար։ Մենք էլ մեր հերթին փորձում ենք այսպիսով աջակցել նրանց»,– ասաց Լոռու մարզպետի խորհրդականը։
Նա նաև նշեց, որ զբոսաշրջության զարգացման համա` մարզում վերջին 4 տարում 40 մլրդ դրամի ճանապարհաշինություն է իրականացվել. միայն 2023 թ շուրջ 14 մլրդ դրամի 110 կմ ճանապարհ է կառուցվել։
Լրահոս
0