00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զաքարյանը նշել է՝ երբ միջազգային հանրությունը Արցախի հարցով կկանգնի ՀՀ իշխանության կողքին

© Sputnik / Aram NersesyanԱրտակ Զաքարյան
Արտակ Զաքարյան - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Արտակ Զաքարյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՊՆ նախկին փոխնախարար խոսքով` Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունք է, և որևէ մեկն այն չի չեղարկել։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Եթե ՀՀ իշխանությունները Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ մղեն որպես բանակցային սկզբունքներից մեկը, պաշտոնական Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան կկանգնեն Հայատանի իշխանությունների կողքին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, պատասխանելով ՌԴ միջնորդությամբ Արցախի նախագահի և Բաքվի հետ հնարավոր բանակցության մասին հարցին։
ԶԼՄ–ներն այսօր հայտնել էին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին խորհրդակցություն է հրավիրել և ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսել միայն մի պայմանով, եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։
Զաքարյանն ընդգծեց, որ միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, որ Հայաստանը չի կարող օբյեկտիվ բանակցել ադրբեջանական ու թուրքական ճնշման, շանտաժի ու սպառնալիքի ազդեցության տակ։
«Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ մղելը ՀՀ իշխանությունների անելիքն է, եթե չեն անում, մենք այլ երկրներից նեղանալու ոչ մի իրավունք չունենք»,–ասաց Զաքարյանը։
Նրա խոսքով` հնարավոր է անգամ ստեղծված բանակցային իրավիճակում բեկում մտցնել։ Միայն թե շատ ավելի լայն հնարավորություններ կային անմիջապես պատերազմից հետո, եթե Փաշինյանը հրաժարվեր իշխանությունից և երկրում սահուն կերպով իշխանափոխություն լիներ։
«Հաջորդ հնարավորությունը մենք ունեցել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Եթե ընտրությունները չկեղծեին և հնարավորություն տային, որ ձևավորվեր քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա, և նոր կառավարությունը նոր իրավիճակով պայմանավորված խնդիրը տաներ առաջ»,–ասաց Զաքարյանը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները պատերազմից հետո ամբողջությամբ ավիրել են բանակցային գործընթացն ու հայտնի սկզբունքները ։
«Պատերազմից հետո նույն ԱՄՆ–ը, ԵՄ–ն, ՌԴ–ն հայտարարում էին, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ։ Այսինքն, աշխարհը պատրաստ էր քննարկել այդ հարցը։ Սրանք չգնացին այդ ճանապարհով, իսկ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ արդեն ՀՀ տարածքներն են օկուպացված, հիմա հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս է»,–ասաց նա։
Զաքարյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը նոնսենս է, միջազգային քաղաքականության մեջ դավադրությունների լավագույն օրինակ, երբ մի պետություն ինքն իր դեմ անընդհատ դավադրություններ է գործում, ինքն իր շահերի դեմ անընդհատ ականներ է դնում և պայթում այդ ականների վրա։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։
Լրահոս
0