00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Wildberries–ի հիմնադիրը տեղյակ է, որ որոշ ապրանքներ չեն առաքվում Հայաստան

© Sputnik / Asatur YesayantsՏատյանա Բակալչուկ
Տատյանա Բակալչուկ - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Բաժանորդագրվել
Տատյանա Բակալչուկը չի բացառում, որ սննդի առաքման հետ կապված խնդիրը Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության մեջ է։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Wildberries–ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը տեղյակ է, որ սննդի որոշ տեսակներ չեն առաքվում Հայաստան։ Երևանում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` նա ասաց, որ սննդի առաքման հետ կապված խնդիրը կարող է լինել Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության մեջ։
«Կարծում եմ` կա փոխադարձ բարձր ստանդարտների, պահանջների խնդիր։ Ես գտնում եմ` այդ հարցերը մոտակա շրջանում կլուծվեն։ Սա ոչ թե լոգիստիկայի, այլ ավելի շատ փաստաթղթղերի ձևակերպումների հետ է կապված։ Մենք միշտ ցանկանում ենք համապատասխանեցնել բոլոր կանոններն ու ստանդարտները ԵԱՏՄ տարածքում։ Որքան էլ մենք ԵԱՏՄ անդամ երկրներ ենք, այնուամենայնիվ, ամեն անդամ երկիր ունի իր ներքին օրենսդրությունն ու առանձնահատկությունները, և ամեն ինչ չէ, որ ստացվում է հարթ ու անաղմուկ անել»,– նշեց Բակալչուկը։
Նա նշեց, որ երկօրյա այցի ժամանակ հանդիպել է ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների, «ՀայՓոստի» ղեկավարության, ինչպես նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղերի տնտեսվարողների հետ։
Ըստ նրա` մի բան է, եթե մենք խոսում ենք երկու երկրների միջև սովորական առևտրի մասին, և մեկ այլ բան է, երբ խոսում ենք օնլայն պատվիրված ապրանքի մասին, երբ այն գնորդին պետք է հասնի կոնկրետ ժամկետներում։
ՀՀ մարզային երեք մասնաճյուղ հայտնվել է Wildberries-ի ամենաշահութաբեր կետերի վարկանիշում
Wildberries–ի հիմնադիր վստահ է, որ ապագան պատկանում է օնլայն առևտրին, քանի որ այդպես առևտրաշրջանառությունն ավելի արագ ու հեշտ է ստացվում։
Բակալչուկը շեշտեց, որ առաջացող խնդիրները ոչ թե միտում են պարունակում, այլ ընդամենը խնդիրն այն է, որ օնլայն հարթակների ձևավորումը դեռ ամբողջովին չի ավարտվել։
«ՀՀ–ում հիմա բավականին լավ աճ ունենք, ունենք բավականին մեծ թվով ապրանքների հանձնման կետեր։ Մենք հիմա ավելի շատ ներկայացված ենք Երևանում և մոտ բնակավայրերում, սակայն ցանկանում ենք կենտրոններ հիմնել նաև ավելի հեռավոր բնակավայրերում»,– ասաց Բակալչուկը։
Նշենք, որ Հայաստանում Wildberries հարթակն աշխատում է 2018 թվականից, 2021 թվականին արդեն բացվել են պատվերների տրամադրման գործընկեր կետերը, ուղղակի վաճառքները մեկնարկել են 2022 թվականի վերջին։
Wildberries-ը խուսափում է սնունդ, կոսմետիկա առաքել Հայաստան. որո՞նք են պատճառները
Լրահոս
0