00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ պաշտոնյան 25.000-ական դոլարով «բանակից ազատել է» 8 զորակոչիկի

Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր դեպքով 2.000-ից 3.500 դոլար էլ փոխանցվել է մասնավոր բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենին։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Զորակոչիկներին ապօրինի տարկետում տրամադրելու դեպքերով բացահայտվել է հանցավոր խումբ, պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքի պետ Վ.Մ.-ն նախնական համաձայնության է եկել մասնավոր բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ա.Մ.-ի հետ և վերջինիս միջոցով՝ իր ներկայացրած զորակոչիկների փոխարեն հետազոտությունների է ներկայացրել գլխուղեղի «Արախնոիդալ կիստա» հաստատված ախտորոշում ունեցող Է.Հ.-ին։
«Այնուհետև Վ.Մ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, ստացած կեղծ հետազոտությունների արդյունքները ներառել է համապատասխան զորակոչիկների զորակոչային անձնական գործերում՝ այդ հիմքով զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Վերոնշյալ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար բաժանմունքի պետ Վ.Մ.-ն յուրաքանչյուր զորակոչիկի համար որպես կաշառք պահանջել ու յուրաքանչյուրից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 25.000 դոլար գումար։ Ընդհանուր առմամաբ` 75.000 դոլար գումար, որից յուրաքանչյուր դեպքով 2.000-ից 3.500 դոլար փոխանցել է Ա.Մ.-ին։
2023 թվականի հուլիսի 6-ին Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) երեք դրվագ հանցագործություն կատարելու համար։
Քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 44-46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել նաև Ա.Մ.-ին, Վ.Ս.-ին, Է.Հ.-ին, Ն.Մ.-ին և Լ.Գ.-ին։
Զորակոչիկին տարկետում տալու համար ՊՆ պաշտոնյան 11 000 դոլար է վերցրել. կան ձերբակալվածներ
Վ.Մ.-ի և Ն.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ հանցավոր խմբի կողմից 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում ևս 5 զորակոչիկների նույն եղանակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար յուրաքանչյուրից որպես կաշառք առանձնապես խոշոր չափերով 25.000 դոլարին համարժեք գումար ստանալու վերաբերյալ, որի փաստական հանգամանքները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ։
Լրահոս
0