00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մինչև չլուծվի Արցախի անվտանգության խնդիրը, էներգետիկ անվտանգություն չի լինելու. Դավթյան

Մինչև չլուծվի Արցախի անվտանգության խնդիրը, էներգետիկ անվտանգություն չի լինելու. Դավթյան
Բաժանորդագրվել
Մինչև 2020թ–ի պատերազմը Արցախը ոչ միայն լուծել էր իր էներգետիկ անվտանգության խնդիրը, այլև արտահանում էր արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիան։
Արցախի էներգետիկ անվտանգության ապահովման կամ առնվազն վերականգնման համար անհրաժեշտ է Հայաստանից դեպի Արցախ նոր էներգահաղորդման գիծ կառուցել, ինչը, սակայն, ստեղծված իրավիճակում գրեթե անհնար է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում է արել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով Արցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամի լուծման հնարավոր ուղիներին։
«Մինչև պատերազմը խոսվում էր և Արցախի ու Հայաստանի իշխանությունների կողմից հաստատվել էր մի նախագիծ, որը պետք է էլեկտրաէներգիայի արտահանում ապահովեր Հայաստանից դեպի Արցախ` Քարվաճառ, Սոթք, Առաջաձոր գծով։ Բայց, հաշվի առնելով Քարվաճառի ճակատագիրը` այս նախագիծն այսօր սառեցված է։ Կային էլեկտրահաղորդման 2 բարձրավոլտ գծեր, որոնցով Արցախն ու Հայաստանը կապվում էին. մեկն անցնում էր Շահումյանով, և հասկանալի պատճառներով այսօր չի շահագործվում, մյուսը և միակը, որն այսօր կա, Բերձորով անցնող բարձրավոլտ էլեկտրագիծն է, որը ևս չի կարող ապահովել ոչ՛ Արցախի էներգետիկ անվտանգությունը, ո՛չ Հայաստան–Արցախ էներգետիկ կապը»,– ասաց Դավթյանը։
Ստեղծված իրավիճակում, փորձագետի դիտարկմամբ, անհրաժեշտ են նոր լուծումներ։ Բայց դրանք առկա իրավիճակում ու այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից, անիրական են։
Արդեն 7 ամիս Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը`արցախցիներին զրկելով Հայաստանից գազ և էլեկտրաէներգիա ստանալու իրավունքից ու հնարավորությունից։
Մինչդեռ, մինչև 2020թ–ը Արցախը ոչ միայն լուծել էր իր էներգետիկ անվտանգության խնդիրը, այլև արտահանում էր արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիան։
Ինչ կլինի, եթե Սարսանգի ջրամբարը չորացնեն. Ադրբեջանը չի թաքցնում շանտաժի քաղաքականությունը
«2018թ–ին արդեն Արցախից շուրջ 100 մլն ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա արտահանվեց, իսկ 2021թ–ի համար պլանավորվում էր ՀՀ էներգետիկ բալանսով Արցախից ներկրել մինչև 330 մլն ԿՎտ/ժամ։ Կային բվականին հավակնոտ ծրագրեր Հայաստանի և Արցախի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացման և միասնական ռեժիմով շահագործման վերաբերյալ»,– փաստում է Վահե Դավթյանը։
Նախատեսված էր Արցախում նաև նոր հզոր ՀԷԿ–եր կառուցել։ Արցախն ու Հայաստանը համատեղ որոշում ունեին Մատաղիսում շուրջ 25 ԿՎտ/ժամ հզորությամբ ՀԷԿ կառուցելու, Մարտակերտի շրջանում ևս որոշակի աշխատանքներ էին տարվում այդ ուղղությամբ։ Բայց այսօր այդ ծրագրերը ևս կասեցված են։ Մեր զրուցակցի համոզմամբ` ակնհայտ է, որ, եթե անգամ բոլոր նախատեսված ներդրումներն իրականացվեն, ենթակառուցվածքային աշխատանքները կատարվեն, միևնույն է` Արցախի էներգետիկան այլևս անհնար է զարգացնել նման ավերված անվտանգային պայմաններում։ Մինչև չլուծվի Արցախի անվտանգության խնդիրը, էներգետիկ անվտանգությանն ուղղված բոլոր քայլերը անօգուտ են լինելու։
«Որովհետև դու կարող ես կառուցել կայաններ, բայց էլեկտրաէներգիայի փոխանցումն իրականացնելու համար պետք է պարտադիր ընտրես այնպիսի լոգիստիկա, որ պարտադիր շրջանցես Ադրբջանին անցած տարածքները։ Իսկ դա շատ դժվար է»,– նշում է Դավթյանը։
Մինչև պատերազմը Արցախում շահագործվում էր 36 հիդրոէլեկտրակայան, որոնցից այսօր 6-ն է մնացել, դրանցից միայն 1-ը` Սարսանգի ՀԷԿ–ը, ունի քիչ թե շատ մեծ հզորություն, մնացած 5-ի հզորությունը 7-8 ՄգՎտ/ժամ է։
Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող միակ խոշոր ՀԷԿ–ի գլխին, սակայն, ևս բավական մեծ վտանգ կա կախված, քանի որ ՀԷԿ–ը սնուցող Թարթառ գետը սկիզբ է առնում Քարվաճառից, որն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Ադրբեջանական կողմի հետ շփում կա 2021-ից. Սարսանգի մոտ կայացած հանդիպման մասին պարզաբանում
«Մեզ դեռ խորհրդային տարիներից հայտնի են տարբեր դեպքեր, երբ Ադրբեջանը փորձում էր փոխել գետի մակերեսային հոսքը` նվազեցնելով Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակը։ Դրանից բնականաբար ընկնում էր Սարսանգի ՀԷԿ–ի ՕԳԳ–ն, և պետք չէ բացառել, որ նման հիդրոահաբեկչության դրսևորումներ մենք կտեսնենք նաև այսօր։ Դրան գումարած նաև այն քաղաքական և իրավաքաղաքական ակցիաները, նախաձեռնությունները, որոնք անում է Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում` Սարսանգի ուռճացված էկոլոգիական խնդիրներին ուղղված»,– ասում է փորձագետը։
Վահե Դավթյանը եզրակացնում է, որ, հաշվի առնելով Արցախի տարածքի նկատմամբ Ադրբեջանի այսօր ունեցած տեխնիկական հսկողության հնարավորությունները, Սարսանգի ՀԷԿ–ի ապագան ևս հարցականի տակ է։
Լրահոս
0