00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը փոխել է շեշտադրումը և կարգավորում է հարաբերությունները Բաքվի հետ. ով է մեղավոր

© Photo : IRNAԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը
Բաժանորդագրվել
Հայաստանի և Իրանի շահերն այս փուլում համընկնում են, բայց ՀՀ իշխանությունները դաշնակիցներ են փնտրում Արևմուտքում, ինչը չի կարող բխել Թեհրանի շահերից:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ իշխանությունների զիջումները և Արևմուտքում դաշնակիցների որոնումը ստիպում են Թեհրանին կարգավորել հարաբերությունները Բաքվի հետ։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։
Ըստ նրա` Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում Իրանը նկատելի դեր չի խաղում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով:
«Իշխանությունները «կանաչ լույս» չեն վառում, որ Իրանը գա և մտնի բանակցային գործընթաց։ Փոխարենը գործընթաց են բերում նրանց մրցակիցներին, որոնց նպատակը տարածաշրջանում Իրանին ու Ռուսաստանին չեզոքացնելն է։ Սա Իրանի կողմից չի անտեսվում, իրենք էլ հետևում են գործընթացին ու մոնիթորինգ են անում»,–ասաց փորձագետը։
Առաքելյանը հատկանշական է համարում, որ Իրանի և Հայաստանի շահերն այժմ լիովին համընկնում են։ Եվ եթե ՀՀ իշխանությունները մտածեին երկրի անվտանգության մասին, ապա դաշնակիցներ կփնտրեին այն երկրների շարքում, որոնց հետ կան նմանատիպ շահեր։ Ստեղծված իրավիճակում նույնիսկ Հայաստանի քաղաքացիներն են նայում Իրանի կողմը։
«Երբ մենք դա անտեսում ենք, Իրանը ի՞նչ պետք է անի»,–նշեց Առաքելյանը։
Մինչև 44-օրյա պատերազմը Իրանը 20–30 տարի այսպես ասած` համագործակցում էր Լեռնային Ղարաբաղի հետ, աջակցում էր վառելիքով և սննդով։ Պատերազմից հետո Ադրբեջանը նույնիսկ իրանական բեռնատարների վարորդներ է ձերբակալել։
© Sputnik / Andranik GhazaryanԻրանագետ Հարութ Արթին Առաքելյանը Sputnik Արմենիայում
Иранист Арут Артин Аракелян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը Sputnik Արմենիայում
Բայց ՀՀ իշխանություններն անտեսում են այդ բոլոր գործոնները։ Փոխարենը, հայկական պետական կառույցները, լրատվամիջոցները նարատիվ են տարածում այն մասին, որ Իսլամական Հանրապետությունը ևս շնորհավորել է Ադրբեջանին «տարածքների ազատագրման» կապակցությամբ, որ Թեհրանը չի աջակցում, Հայաստանի կողքին չէ, դրա համար աջակցություն փնտրում են Եվրոպայից կամ Արևմուտքից։ Բայց այս ամենին, փորձագետի գնահատմամբ, պետք է նայել նաև Իրանի տեսանկյունից։
«Իրանը տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են «անկլավները» հանձնելու պատրաստակամության մասին ՝ փորձելով համոզել ժողովրդին «չգերագնահատել» Տիգրանաշենի նշանակությունը... (Իրան-Հայաստան մայրուղու վրա` խմբ.): Ստացվում է` Հայաստանը ինքը իր տարածքը անպիտան է դարձնում Իրանի համար։ Եվ շատ բնական է, որ 4-հազարամյա դիվանագիտություն ունեցող Թեհրանը փորձում է այլ միջոցներով ապահովել իր շահերը։ Օրինակ ՝ լավացնելով հարաբերությունները Բաքվի հետ, որպեսզի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի գոնե մեկ երթուղի աշխատի, նույնիսկ թուրքական գործոնի առկայության դեպքում», - ասաց Առաքելյանը։
Այդ պատճառով Իրանը սկսել է 20 տարով սառեցված Ռեշտ-Աստարա (Իրան-Ադրբեջան) երկաթուղու շինարարությունը, ընդ որում՝ Իրանը դա կատարում է ոչ թե Բաքվի, այլ Մոսկվայի հետ համագործակցությամբ։ Այդպիսով Թեհրանը Մոսկվային ազդանշան է տալիս, որ չի փորձում շրջանցել նրա շահերը տարածաշրջանում:
Ներկայիս պայմաններում, Առաքելյանի կարծիքով, Իրանը չի ցանկանում, որ «պանթուրանական անակոնդան» Հայաստանի հետ ճանապարհը փակի Սյունիքում։ Այդ իսկ պատճառով իրանցի պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով անվերջ խոսում էին Հայաստանի տարածքային ամբողջականության մասին և Ադրբեջանին էլ հասկացնում էին, որ չփորձի քայլեր անել։ Բայց հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ վերջին ամիսներին Իրանը զերծ է մնում նման հայտարարություններից և փոխել է շեշտադրումը։
«Հիմա Իրանը խոսում է, որ իր սահմաններին առկա են ահաբեկիչներ։ Այժմ նա զգուշացնում է Ադրբեջանին, որ կարող է իր անվտանգության համար «բուֆերային գոտի» ապահովել այնպես, ինչպես Թուրքիան է հայտարարել Սիրիա ներխուժելիս։ Խոսքը Բաքվի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի տարածքների մասին է»,–նշեց նա։
Բայց, Առաքելյանն ընդգծեց, որ այս ամենին զուգահեռ Հայաստանին ձեռնտու է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները կայունանան, քանի որ ՀՀ-ի համար տարածաշրջանում ուժերը բալանսավորելու և թուրքական գործոնին դիմակայելու համար Իրանը կարող է ճնշման լծակ լինել։
«Եթե Իրանն ու Ադրբեջանը չունենային հարաբերություններ, մենք չէինք կարող Իրանի միջոցով զսպել Ադրբեջանին։ Բայց երբ հարաբերությունները նորմալ են, նաև տնտեսական հարաբերություններ են լավ` ի վերջո Իրանը լծակ կունենա տարածաշրջանում զսպելու Ադրբեջանի ոտնձգությունները»,–նշեց իրանագետը։
Ավելի վաղ Չմիավորման կազմակերպության ֆորումի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահեցրել էր, որ Բաքուն թույլ չի տա, որ ադրբեջանական տարածքն օգտագործվի Թեհրանի դեմ սպառնալիքների նպատակով: Իր հերթին Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանը կողմ է Երևանի և Բաքվի միջև երկխոսության շարունակմանը, Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացմանը, սակայն դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը:
ՀՀ–ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Սիմոնյանը` Զոհուրիին
Լրահոս
0