00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՄԻՊ–ը Շկոլնիկովին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակումից հետո ստեղծված իրավիճակը

© Photo : press office of the Human Rights Defender of ArmeniaԱնահիտ Մանասյանի հանդիպումը Վլադիմիր Շկոլնիկովի հետ
Անահիտ Մանասյանի հանդիպումը Վլադիմիր Շկոլնիկովի հետ  - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Բաժանորդագրվել
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է պետական և հասարակական բոլոր մակարդակներում:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ քննարկել է սահամանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներն ու Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Մասնավորապես, Մանասյանը Շկոլնիկովին է ներկայացրել սահմանային անվտանգությամբ պայմանավորված իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Արձանագրվել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։
«Սահմանամերձ շրջաններում խախտվում են մարդու կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության, ազատ տեղաշարժի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքներ»,–ասել է ՄԻՊ–ը։
Մանասյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի մասին՝ արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում մարդու հիմնարար իրավունքների շարունակական խախտումների համար:
ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ խոսել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին
Հանդիպման շրջանակում Մանասյանն անդրադարձել է նաև անհետ կորած, գերեվարված և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Բացի այդ, Մանասյանը հատուկ ընդգծել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութերի և լուսանկարների տարածման անթույլատրելիությունը։
«Վերջերս Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը հրապարակել էր ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութ։ Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա՝ հանրության կողմից հնարավոր լրացուցիչ թիրախավորվումից զերծ պահելու նպատակով»,- ասել է նա։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է պետական և հասարակական բոլոր մակարդակներում:
«ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով»,- ասել է նա։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային զարգացումների վիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ապահովման վերաբերյալ:
Լաչինի միջանցքում արգելապատնեշի տեղադրումը էթնիկ զտման ևս մեկ ազդակ է. ՀՀ ՄԻՊ
Լրահոս
0