https://arm.sputniknews.ru/20230707/ashkhatategher-hervosneri-majreri-hamar-verakangnvoghakan-qaghaqum-hacatun-e-bacvel-62279766.html
Աշխատատեղեր հերոսների մայրերի համար. Վերականգնողական քաղաքում հացատուն է բացվել
Աշխատատեղեր հերոսների մայրերի համար. Վերականգնողական քաղաքում հացատուն է բացվել
Sputnik Արմենիա
Հացատան շնորհիվ կենտրոնը միանգամից մի քանի խնդիր կլուծի և գուցե ապահովի իր ֆինանսավորումը։ 07.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-07T21:00+0400
2023-07-07T21:00+0400
2023-07-07T21:00+0400
վերականգնողական կենտրոն
սուրեն արեենց
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62271228_0:84:1600:984_1920x0_80_0_0_8ecd1a30856332a9c8921c0fbe0bf393.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Վերականգնողական քաղաքի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է հացատուն, որտեղ աշխատելու են զոհված և անհետ կորած զինվորների մայրերն ու հարազատները:Կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ հացատանը աշխատելու է վեց մարդ, իսկ հետագայում նրանց թիվը կավելանա։ Դրա բացումը մի քանի նպատակ ունի՝ թերապևտիկ, ուսուցողական (նոր հմտություններ) և, իհարկե, զբաղվածություն։Իսկ ահա զոհված Գևորգ Հակոբյանի մայրը՝ Արևիկը, պատմեց, որ կենտրոնում աշխատելը, բացի սոցիալական խնդիրները լուծելուց, իր համար որդու երազանքն իրականացնելու հնարավորություն է: Նա պատմեց, որ Գևորգը երազում էր բանակից վերադառնալուց հետո հացի փուռ բացել, որպեսզի այն ընտանեկան բիզնես դառնա:«Պատերազմի օրերին ես հաց էի թխում ռազմաճակատի համար և մտածում էի, որ գուցե մի կտորն էլ որդուս կհասնի։ Իսկ հիմա կթխեմ կենտրոնի այցելուների համար, կզրուցեմ նրանց հետ և կօգնեմ վերականգնողական աշխատանքներին»,-նշեց կինը։Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը օծեց հացատունն ու դրա բացումը խորհրդանշական համարեց. հայերը, որտեղ էլ բնակություն էին հաստատում, առաջին հերթին թոնիր էին կառուցում, հետո՝ եկեղեցի ու դպրոց: Հոգևորականը դա բացատրում է նրանով, որ հայի համար կարևոր են հանապազօրյա հացն ու հոգու և մտքի սնունդը:Նշենք, որ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական առողջության կենտրոնը բացվել է 2021 թվականի դեկտեմբերի 28-ին: Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ բուժմանը զուգահեռ Արցախում մարտական գործողությունների մասնակիցները կարող են անհրաժեշտ վերականգնողական կուրս անցնել։ Կենտրոնի շահառուներ են նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամները: 2023 թվականին նախատեսվում է կենտրոնում հիվանդանոցային բուժման նոր մասնաշենք կառուցել։ Կենտրոնի մասնաճյուղեր կբացվեն Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Արցախում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62271228_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3c2a8ecaccf6a225c812361a5b6dbaa4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերականգնողական կենտրոն, սուրեն արեենց, արցախյան պատերազմ
վերականգնողական կենտրոն, սուրեն արեենց, արցախյան պատերազմ
Աշխատատեղեր հերոսների մայրերի համար. Վերականգնողական քաղաքում հացատուն է բացվել
Հացատան շնորհիվ կենտրոնը միանգամից մի քանի խնդիր կլուծի և գուցե ապահովի իր ֆինանսավորումը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Վերականգնողական քաղաքի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է հացատուն, որտեղ աշխատելու են զոհված և անհետ կորած զինվորների մայրերն ու հարազատները:
Կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը
Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ հացատանը աշխատելու է վեց մարդ, իսկ հետագայում նրանց թիվը կավելանա։ Դրա բացումը մի քանի նպատակ ունի՝ թերապևտիկ, ուսուցողական (նոր հմտություններ) և, իհարկե, զբաղվածություն։
«Եթե մարդուն բուժես ու պարապ թողնես, ապա բուժումը թերի կլինի։ Բացի այդ, հացատունը թույլ կտա ապահովել կենտրոնի ինքնաֆինանսավորումը, բոլոր վճարումները կլինեն էլեկտրոնային, և ամբողջ շրջանառությունը կլինի վերահսկելի ու թափանցիկ»,-նշեց նա։
Իսկ ահա զոհված Գևորգ Հակոբյանի մայրը՝ Արևիկը, պատմեց, որ կենտրոնում աշխատելը, բացի սոցիալական խնդիրները լուծելուց, իր համար որդու երազանքն իրականացնելու հնարավորություն է: Նա պատմեց, որ Գևորգը երազում էր բանակից վերադառնալուց հետո հացի փուռ բացել, որպեսզի այն ընտանեկան բիզնես դառնա:
«Պատերազմի օրերին ես հաց էի թխում ռազմաճակատի համար և մտածում էի, որ գուցե մի կտորն էլ որդուս կհասնի։ Իսկ հիմա կթխեմ կենտրոնի այցելուների համար, կզրուցեմ նրանց հետ և կօգնեմ վերականգնողական աշխատանքներին»,-նշեց կինը։
Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը օծեց հացատունն ու դրա բացումը խորհրդանշական համարեց. հայերը, որտեղ էլ բնակություն էին հաստատում, առաջին հերթին թոնիր էին կառուցում, հետո՝ եկեղեցի ու դպրոց: Հոգևորականը դա բացատրում է նրանով, որ հայի համար կարևոր են հանապազօրյա հացն ու հոգու և մտքի սնունդը:
Նշենք, որ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական առողջության կենտրոնը բացվել է 2021 թվականի դեկտեմբերի 28-ին: Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ բուժմանը զուգահեռ Արցախում մարտական գործողությունների մասնակիցները կարող են անհրաժեշտ վերականգնողական կուրս անցնել։ Կենտրոնի շահառուներ են նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամները: 2023 թվականին նախատեսվում է կենտրոնում հիվանդանոցային բուժման նոր մասնաշենք կառուցել։ Կենտրոնի մասնաճյուղեր կբացվեն Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Արցախում: