https://arm.sputniknews.ru/20230707/arajik-harutjunjany-patrast-e-baqvi-het-erkkhvosel-miajn-rdi-mijnvordutjamb-hraparak-62237936.html
Արայիկ Հարությունյանը պատրաստ է Բաքվի հետ երկխոսել միայն ՌԴ–ի միջնորդությամբ. «Հրապարակ»
Արայիկ Հարությունյանը պատրաստ է Բաքվի հետ երկխոսել միայն ՌԴ–ի միջնորդությամբ. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթի տեղեկություններով` Արցախը մերժում է ԱՄՆ–ի միջնորդական ջանքերը, քանի որ Վաշինգտոնը բացառապես ինտեգրման է մղում։ 07.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-07T10:12+0400
2023-07-07T10:12+0400
2023-07-07T10:14+0400
արցախ
արայիկ հարությունյան
ռուսաստան
ամն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42955831_0:0:1600:900_1920x0_80_0_0_a94f22dcd60f7803dc2e39f342e6f520.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին խորհրդակցություն է հրավիրել և ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսել միայն մի պայմանով, եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։«Հրապարակը» եզրահանգում է, որ հաշվի առնելով նաև Արայիկ Հարությունյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակը, չի բացառվում, որ Բաքվի հետ բանակցություններն իրականացվեն ՌԴ-ի միջնորդությամբ:Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` Արցախի նախագահը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Արցախն ունեցած խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնն է անում իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այս համատեքստում Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները։Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։Մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։
ամն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42955831_167:0:1367:900_1920x0_80_0_0_540d35d75b790dfd8267596e44aa8c2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արայիկ հարությունյան, ռուսաստան, ամն, լեռնային ղարաբաղ
արցախ, արայիկ հարությունյան, ռուսաստան, ամն, լեռնային ղարաբաղ
Արայիկ Հարությունյանը պատրաստ է Բաքվի հետ երկխոսել միայն ՌԴ–ի միջնորդությամբ. «Հրապարակ»
10:12 07.07.2023 (Թարմացված է: 10:14 07.07.2023) Թերթի տեղեկություններով` Արցախը մերժում է ԱՄՆ–ի միջնորդական ջանքերը, քանի որ Վաշինգտոնը բացառապես ինտեգրման է մղում։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին խորհրդակցություն է հրավիրել և ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսել միայն մի պայմանով, եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Այսինքն՝ ԱՄՆ միջնորդությունը մերժում են, որովհետև նրանք բացառապես ինտեգրման են մղում Արցախը, իսկ ռուսների հետ դեռ կա շանս դրանից խուսափելու: Պաշտոնական հաղորդագրությունում ՌԴ-ի մասը բացակայում է»,– գրում է պարբերականը:
«Հրապարակը» եզրահանգում է, որ հաշվի առնելով նաև Արայիկ Հարությունյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակը, չի բացառվում, որ Բաքվի հետ բանակցություններն իրականացվեն ՌԴ-ի միջնորդությամբ:
Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` Արցախի նախագահը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Արցախն ունեցած խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնն է անում իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այս համատեքստում Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն
ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։