00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորի նվերներն ու սննդամթերքը տարիներ շարունակ ԼԽՈւ դպրոցի սաներին չեն հասել

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
ՀՀ գլխավոր դատախազություն
Բաժանորդագրվել
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից 2015 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր ապօրինություններ են կատարվել, այդ թվում՝ տարբեր ընկերություններից ձեռք բերված 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար նախատեսված նվերներն ու սննդամթերքը տարիներ շարունակ ՊՈԱԿ-ի աշակերտներին չեն հատկացվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, Ա.Ա.-ն, զբաղեցնելով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ում դաստիարակի մեկ դրույք ազատ հաստիքի մասին, պաշտոնական կեղծ փաստաթղթերով իր ծանոթ Լ.Ս.-ին ձևակերպել է նշված հաստիքին:
Նշված ժամանակահատված Լ.Ս.-ն աշխատանքի չի հաճախել, բայց նրա անվամբ դուրս է գրել 2 մլն 797 հազար 529 դրամ՝ որպես աշխատավարձ, արձակուրդային և աշխատավարձին հավասարեցված այլ վճարներ: Գումարը փոխանցվել է Լ.Ս.-ի անվամբ բացված, սակայն ի սկզբանե Ա.Ա.-ի կողմից փաստացի տնօրինվող բանկային քարտերին, որը նույն ժամանակահատվածում մաս-մաս կանխիկացրել և այդ կերպ յուրացման եղանակով հափշտակել է Լ.Ս.-ի անվամբ ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից փոխանցված 2 մլն 797 հազար 529 դրամը:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր ընկերություններից ձեռք է բերվել 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար նախատեսված նվերներ և սննդամթերք, որոնք ՊՈԱԿ-ի աշակերտներին չեն հատկացվել:
Նույն ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերվել նաև 2 մլն 325 հազար 500 դրամի տարբեր տնտեսական և կենցաղային ապրանքներ: Տնօրենի տեղակալ Ա.Ա.-ն, ի պաշտոնե պատասխանատու լինելով գույքի պահպանման համար, ձեռք բերված ապրանքները ՊՈԱԿ-ի պահեստ չի մուտքագրել և յուրացման եղանակով հափշտակել է ՊՈԱԿ-ին մատակարարված, իրեն վստահված խոշոր չափերով՝ 3 մլն 770 հազար 807 դրամի ապրանքները:
Բացի այդ, Ա.Ա.-ն ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի համար կազմել է բենզինի դուրսգրման կեղծ պահանջագրեր, որի հետևանքով դուրս է գրել 2 մլն 45 հազար 500 դրամին համարժեք բենզին, այդ կերպ հափշտակել նշված գումարը:
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցը
2023 թվականի հունիսի 2-ին դատախազի կողմից որոշում է կայացվել ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը): ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին ներկայացվել է մեղադրանք:
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
2023 թվականի հունիսի 27-ին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:
Լրահոս
0