https://arm.sputniknews.ru/20230706/interneti-hasaneliutjan-arumvov-hh-n-araj-e-mi-sharq-zargacats-erkrneric-pvokhnakharar-62210647.html
Ինտերնետի հասանելիության առումով ՀՀ-ն առաջ է մի շարք զարգացած երկրներից. փոխնախարար
Ինտերնետի հասանելիության առումով ՀՀ-ն առաջ է մի շարք զարգացած երկրներից. փոխնախարար
Sputnik Արմենիա
Հայաստանը ձգտում է իր քաղաքացիների համար հանրային ծառայությունների մրցունակ, որակյալ և մատչելի ոլորտ ստեղծել: 06.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-06T15:25+0400
2023-07-06T15:25+0400
2023-07-06T15:25+0400
ինտերնետ
հայաստան
արհեստական բանականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62190045_0:0:1600:901_1920x0_80_0_0_5b81071f5ab03bc66b41cadd0df17864.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Հայաստանը հանրային ծառայությունների մատչելիության, ինտերնետի սակագնի և արագության առումով առաջ է մի շարք առաջատար և զարգացած երկրներից: Այս մասին «Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ» հայ-ռուսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը։Միևնույն ժամանակ, Հայաստանը ձգտելու և աշխատելու տեղ ունի ինչպես ԵԱՏՄ, այնպես ԵՄ մի շարք երկրների համեմատ։Նա հավելեց, որ Հայաստանը ձգտում է հանրային ծառայությունների մրցունակ, որակյալ, մատչելի ոլորտ ունենալ: Այդուհանդերձ, թվայնացումն ինքնանպատակ չէ, այն թույլ է տալիս բարձրացնել մրցունակությունն ու արտադրողականությունը։Ինչ վերաբերում է կիրառման ոլորտին, ապա թվային գործիքներն առավել լայնորեն կիրառվում են բանկային, ինչպես նաև ծառայությունների ոլորտում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայումս մշակում է թվային քաղաքականություն, որը կարող է խոշոր և փոքր բիզնեսին օգնել ավելի լայն հասանելիություն ստանալ թվային լուծումներին:Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ պաշտոնյան ընդգծեց, որ Հայաստանում մեծ քանակությամբ տեղեկատվություն է գեներացվում, որը, սակայն, վատ է վերլուծվում և տեսակավորվում: Նրա խոսքով՝ տեղեկատվության արժեքը մեծանում է դրա կարգավորմանը զուգահեռ։Մանթաշյանը նշել է, որ այս փուլում քննարկվում են նաև տնտեսության մեջ արհեստական ինտելեկտի գործիքների օգտագործման, ձեռնարկությունների արտադրության և տվյալների վերլուծության հարցերը, ինչը նույնպես կբարձրացնի ձեռնարկությունների աշխատանքի մակարդակն ու որակը: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ որքան թվայնացումը մատչելի է ձեռնարկությունների համար, այնքան շոշափելի է կուտակիչ էֆեկտը ապագայում:Հիշեցնենք, որ հայ-ռուսական համաժողովի շրջանակներում քննարկվում են արդյունաբերության ձեռնարկություններում թվային տեխնոլոգիաների և պլատֆորմային լուծումների ներդրման միտումների և հեռանկարների, ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպման ընթացիկ կարգավիճակի և գերակա նախագծերի և մի շարք այլ հարցեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/06/62190045_71:0:1494:1067_1920x0_80_0_0_c7de74dd119ae1518c07652fe234dd80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինտերնետ, հայաստան, արհեստական բանականություն
ինտերնետ, հայաստան, արհեստական բանականություն
Ինտերնետի հասանելիության առումով ՀՀ-ն առաջ է մի շարք զարգացած երկրներից. փոխնախարար
Հայաստանը ձգտում է իր քաղաքացիների համար հանրային ծառայությունների մրցունակ, որակյալ և մատչելի ոլորտ ստեղծել:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Հայաստանը հանրային ծառայությունների մատչելիության, ինտերնետի սակագնի և արագության առումով առաջ է մի շարք առաջատար և զարգացած երկրներից: Այս մասին «Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ» հայ-ռուսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը։
Միևնույն ժամանակ, Հայաստանը ձգտելու և աշխատելու տեղ ունի ինչպես ԵԱՏՄ, այնպես ԵՄ մի շարք երկրների համեմատ։
«Շատ զարգացած երկրներ կան, որոնցից Հայաստանն առաջ է անցնում, օրինակ, հանրային ծառայությունների հասանելիության, հեռահաղորդակցության, ինտերնետի արագության և արժեքի առումով»,-ասաց նա:
Նա հավելեց, որ Հայաստանը ձգտում է հանրային ծառայությունների մրցունակ, որակյալ, մատչելի ոլորտ ունենալ: Այդուհանդերձ, թվայնացումն ինքնանպատակ չէ, այն թույլ է տալիս բարձրացնել մրցունակությունն ու արտադրողականությունը։
Ինչ վերաբերում է կիրառման ոլորտին, ապա թվային գործիքներն առավել լայնորեն կիրառվում են բանկային, ինչպես նաև ծառայությունների ոլորտում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայումս մշակում է թվային քաղաքականություն, որը կարող է խոշոր և փոքր բիզնեսին օգնել ավելի լայն հասանելիություն ստանալ թվային լուծումներին:
Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ պաշտոնյան ընդգծեց, որ Հայաստանում մեծ քանակությամբ տեղեկատվություն է գեներացվում, որը, սակայն, վատ է վերլուծվում և տեսակավորվում: Նրա խոսքով՝ տեղեկատվության արժեքը մեծանում է դրա կարգավորմանը զուգահեռ։
Մանթաշյանը նշել է, որ այս փուլում քննարկվում են նաև տնտեսության մեջ արհեստական ինտելեկտի գործիքների օգտագործման, ձեռնարկությունների արտադրության և տվյալների վերլուծության հարցերը, ինչը նույնպես կբարձրացնի ձեռնարկությունների աշխատանքի մակարդակն ու որակը: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ որքան թվայնացումը մատչելի է ձեռնարկությունների համար, այնքան շոշափելի է կուտակիչ էֆեկտը ապագայում:
Հիշեցնենք, որ հայ-ռուսական համաժողովի շրջանակներում քննարկվում են արդյունաբերության ձեռնարկություններում թվային տեխնոլոգիաների և պլատֆորմային լուծումների ներդրման միտումների և հեռանկարների, ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպման ընթացիկ կարգավիճակի և գերակա նախագծերի և մի շարք այլ հարցեր: