https://arm.sputniknews.ru/20230703/irakanutjan-het-aghers-chuni-pashinjani-khvosnaky-lgh--i-het-shpumnery-dadarecnelu-masin-62066860.html
Իրականության հետ աղերս չունի․ Փաշինյանի խոսնակը` ԼՂ -ի հետ շփումները դադարեցնելու մասին
Իրականության հետ աղերս չունի․ Փաշինյանի խոսնակը` ԼՂ -ի հետ շփումները դադարեցնելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի կառավարման համար աշխատանքային խումբ... 03.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-03T13:42+0400
2023-07-03T13:42+0400
2023-07-03T13:43+0400
հայաստան
արցախ
նազելի բաղդասարյան
նիկոլ փաշինյան
արցախի նախագահ արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/17/16821728_0:76:1600:976_1920x0_80_0_0_1236c5b0f372a1dd3277e14a46567c32.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այն պնդումը, թե հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ, իրականության հետ աղերս չունի։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։Ավելի վաղ ԶԼՄ–ները, հղում անելով ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, գրել էին, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կապ չի հաստատում ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Բացի այդ, հրապարակումներ եղան, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ:Նա հիշեցրել է, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի կառավարման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Նա ընդգծել է, որ աշխատանքային խմբում ընդգրկված են առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:Հիշեցնենք` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել էր այն տեղեկությունը, թե ինքը Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ կապ չի հաստատել: Նա Մետաքսե Հակոբյանին առաջարկել էր զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր տարածած սուտը և սեպ չխրել իրենց հարաբերությունների մեջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/17/16821728_0:0:1424:1068_1920x0_80_0_0_a173aa6842c13dc4510bff51f2d2e2bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, նազելի բաղդասարյան, նիկոլ փաշինյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան
հայաստան, արցախ, նազելի բաղդասարյան, նիկոլ փաշինյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան
Իրականության հետ աղերս չունի․ Փաշինյանի խոսնակը` ԼՂ -ի հետ շփումները դադարեցնելու մասին
13:42 03.07.2023 (Թարմացված է: 13:43 03.07.2023) ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի կառավարման համար աշխատանքային խումբ է ստեղծվել։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այն պնդումը, թե հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ, իրականության հետ աղերս չունի։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները, հղում անելով ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, գրել էին, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կապ չի հաստատում ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Բացի այդ, հրապարակումներ եղան, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ:
«Իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարևոր ենք համարում ընդգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում և տարբեր ձևաչափերում վերահաստատել է նաև ԼՂ նախագահը»,- գրել է Բաղդասարյանը
ֆեյսբուքյան էջում:
Նա հիշեցրել է, որ դեռ 2022թ տարեվերջին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի կառավարման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ: Նա ընդգծել է, որ աշխատանքային խմբում ընդգրկված են առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
հերքել էր այն տեղեկությունը, թե ինքը Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ կապ չի հաստատել: Նա Մետաքսե Հակոբյանին առաջարկել էր զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր տարածած սուտը և սեպ չխրել իրենց հարաբերությունների մեջ: