00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ գործողության «աստվածը»․ ռուսական հրետանու գերակայությունն ամրապնդվել է «Մստա-Ս»–ով

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցМста-С
Мста-С - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2023
Բաժանորդագրվել
Sputnik-ի ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոն նշում է, որ ռուսական արդիականացված «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային կայանքը հզորության, հուսալիության և ճշգրտության արժանի օրինակ է։
Ռուսաաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում սպառազինության ամենաարդյունավետ տեսակը շարունակում է մնալ հրետանին, որն ապահովում է Ուկրաինայի զինված ուժերի մարտական տեխնիկայի և կենդանի ուժի կրակային խոցման մինչև 80%-ը:
Ռազմական հատուկ գործողության ականային արգելապատնեշները
«Ռոստեխը» հունիսի 29-ին ՌԴ ՊՆ-ին է փոխանցել նոր 152 մմ-անոց 2С19М1 «Մստա-Ս» հաուբիցների առաջին խմբաքանակը՝ 2023 թվականի պետական պաշտպանական պատվերի կատարման շրջանակներում։ Արդիականացված հաուբիցը հագեցած է ուղղորդման և կրակի կառավարման ավտոմատացված համակարգով (АСУНО), աչքի է ընկնում կրակի բարձր արագությամբ՝ րոպեում 8 կրակոց (2С19М2 մոդիֆիկացիան՝ մինչև 10 կրակոց), ունակ է շուրջօրյա ռեժիմով բոլոր եղանակային պայմաններում տարբեր տեսակի արկերով թիրախներ խոցել մինչև 40 կմ հեռավորության վրա:
«Մստա-Ս» նոր հրետանային համակարգն ինտեգրված է «ԳԼՈՆԱՍՍ» արբանյակային նավիգացիոն համակարգին, ինչը զգալիորեն արագացնում է կողմնորոշումը բարդ աշխարհագրական պայմանների դեպքում, թույլ է տալիս ավելի օպերատիվ և արդյունավետ լուծել կրակային խնդիրները:
Անհրաժեշտության դեպքում կրակոցները հնարավոր է կառավարել հեռակա՝ մարտկոցի հրամանատարական կետից: Կրակի ճշգրտումն իրականացվում է «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի հաշվարկների հետ համատեղ։
«Մստա-Ս» հաուբիցի նախագծման մեջ իրականացվել է կրակային հարձակման ֆունկցիա, ինչը նշանակում է թիրախի միաժամանակյա խոցում նույն կայանքից` տարբեր հետագծերով արձակված մի քանի արկերով։
Ռուսաստանի ցամաքային զորքերում ամենազանգվածային ինքնագնաց հրետանային կայանքը ( ԻՀԿ)՝ «Մստա-Ս»-ը, նախատեսված է հրետանային մարտկոցների, տանկերի, զրահափոխադրիչների, պաշտպանական կառույցների, կառավարման կետերի, կապի հանգույցների, կենդանի ուժի, հակառակորդի թիկունքի օբյեկտների խոցման համար:
Ուկրաինական ԶՈւ-ի «հակահարձակումը» հիասթափեցրեց Արևմուտքին, բայց վատթարն առջևում է
Զինամթերքի հավաքածուի մեջ կան «Սանտիմետր» և «Կրասնոպոլ» բեկորային-ֆուգասային, կասետային, ուղղորդվող արկեր, ինչպես նաև միջուկային (մինչև երկու կիլոտոննա) և ռադիոխափանումներ ապահովող արկեր։
Աշտարակում 50 արկ կա, սակայն գրունտից արկերի մատակարարման մեխանիզմներն ապահովում են բարձր տեմպով հրաձգություն`առանց փոխադրվող զինամթերքի սպառման։
ԻՀԿ-ն ի ունակ է հաղթահարել մինչև 5 մ խորությամբ և մինչև 1 կմ լայնությամբ ջրային խոչընդոտները: «Մստա-Ս» հաուբիցը համարվում է աշխարհում լավագույններից մեկը և հիանալի աշխատում է հատուկ ռազմական գործողության գոտում:

Մարտական կիրառման առանձնահատկությունները

«Մստա-Ս» ԻՀԿ-ների նորագույն կրակի կառավարման համակարգը թույլ է տալիս առաջին կրակոցը կատարել թիրախի մասին տվյալներ ստանալուց անմիջապես հետո:
Տեղեկատվությունը ուղիղ համակարգ է մտնում տարբեր աղբյուրներից (ուղղորդիչներ, առաջնային հետախուզական խմբեր, ԱԹՍ-ներ, տարբեր մակարդակի շտաբներ և այլն): Թվային ձևաչափով ավտոմատ կերպով տրվում են կրակի հրահանգները: Անձնակազմի հրամանատարի կողմից հաստատվելուց հետո զենքն ինքնուրույն բռնում է թիրախն ու կրակ վարում։
Ժամանակը մեր օրերում պայքարի առանցքային ցուցիչն է․հաղթանակին ավելի մոտ է նա, ով ավելի արագ ու ճշգրիտ է հարվածում: Ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում դրանք ռուս հրետանավորներն են:
Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը պահպանում է տեխնոլոգիական առաջատարի դիրքը
Պաշտպանական հետազոտությունների թագավորական ինստիտուտի (RUSI) գիտաշխատող դոկտոր Ջեք Ուոթլինգի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի հրետանին հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր մի քանի անգամ բարելավել է իր հակահրթիռային հնարավորությունները՝ հետախուզական տեղեկատվության ստացման (փոխանակման) «տեխնոլոգիական գործընթացի պարզեցման» պատճառով:
Արևմուտքը ճանաչել է ռուսական հրետանու ակնհայտ քանակական և որակական գերակայությունը ՀՕՊ գոտում։ France Presse լրատվական գործակալությունը հայտնել է, որ ռուսական զորքերն ունակ են զանգվածային հրետանային կրակ վարել. «Ռուսաստանի արկերի պաշարները գրեթե անսահման են»:
Ուկրաինայի զինված ուժերի հրետանավորների, այսինքն՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները շատ ավելի համեստ են։
Իրանական գերձայնայինը․ «Ֆաթթահը» փոխում է ուժերի հավասարակշռությունը
Կարևոր է նաև հրետանային փողերի քանակը ռազմաճակատի գծի յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ռուսական բանակը նախքան հատուկ ռազմական գործողության սկիզբը տարբեր մոդիֆիկացիաների 500-800 «Մստա-Ս» հաուբից ուներ:
Աշխարհի երկրների ռազմական հզորության արևմտյան Global Firepower վարկանիշային ցանկը Ռուսաստանում «հաշվել է» ավելի քան 4270 միավոր ինքնագնաց հրետանի և ավելի քան 2520 ՀԿՌՀ:
Հիշեցնեմ, որ բացի «Մստա-Ս» հաուբիցներից, Ռուսաստանը թշնամիների համար ինքնագնաց հրետանային կայանքների մի ամբողջ «փունջ» ունի․ 122 մմ-անոց «Гвоздика»-ն, 155 մմ-անոց «Акация»-ն ու «Гиацинт»ը, 203-մմ-անոց «Пион»-ը, ինչպես նաև 82 մմ-անոց «Василек» и 240 մմ-անոց «Тюльпан» ականանետերը։
Ժամանակակից տեղային պատերազմների և զինված հակամարտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականումամենամեծ նշանակությունն ունի հակառակորդի հրետանու կրակային խոցումը։
Հրետանին շարունակում է «պատերազմի աստվածը» մնալ, և հատուկ գործողության գոտում ռուսական հրետանու բազմակի կրակային գերազանցությունը փաստացի մահվան դատավճիռ է նշանակում Ուկրաինայի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի պրոքսի զորքերի համար։
Բաժանորդագրվեք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին։
Լրահոս
0