00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ էր վայոցձորցի Մագելանը, կամ աշխարհի ամենաերկար քարանձավներից մեկը Հայաստանում է

© Sputnik / Aram NersesyanՏեսարան Մագելանի քարանձավից
Տեսարան Մագելանի քարանձավից - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2023
Տեսարան Մագելանի քարանձավից
Բաժանորդագրվել
Իսկ գիտե՞ք, որ աշխարհի ամենաերկար կլաստոկարստային քարանձավներից մեկը Հայաստանում է` Վայոց Ձորի մարզում։ Մագելանի քարանձավն այցելուների համար հասանելի դարձավ այս տարվա ապրիլից։ Sputnik Արմենիայի թիմը եղել է այնտեղ և անցել էքսկուրսիոն 350 մետր հատվածը։
Վայոց Ձորի մարզում` Նորավանք տանող ճանապարհին, ժայռերի մեջ 1720 մետր երկարությամբ մի ուրիշ աշխարհ է թաքնված։ Մագելանի քարանձավն է` աշխարհում կլաստոկարստային տեսակի քարանձավների շարքում երկարությամբ 15-րդը։

Ի՞նչ կապ ունի Մագելանը վայոցձորյան քարանձավի հետ

Այս Մագելանը Ֆերնան չէ, Առաքելյան է, բայց նա էլ է սեր ունեցել երկար ճանապարհների հետ։ Եվ այսպես, 1946 թվականին Արենի գյուղի 19-ամյա բնակիչ Մագելան Առաքելյանը որսի ժամանակ բեզոարյան այծին հետապնդելով` գալիս ու հասնում է անծանոթ քարանձավ։ Սողեսող մուտք է գործում, բայց շատ առաջ գնալ չի կարողանում։ Որոշում է հետ դառնալ` մտքում պահելով քարանձավի տեղն ու սպասելով ավելի հարմար օրվա։ Հարմար օրն արդեն 1980-ին է գալիս, երբ Էդվարդ Սարգսյանը մի խումբ ալպինիստների հետ գալիս է Հայաստանում քարանձավներով ամենահարուստ մարզ` Վայոց Ձոր։
Ոզնիների այգի` բիզնես, որը կառավարվում է նաև երկնքից. Ուջանի տուրիստական հմայքը
Արենիում հանդիպում է Մագելանին, որն էլ առաջարկում է յուրահատուկ քարանձավ ցույց տալ։ Թերահավատությամբ, բայց համաձայնում են, ու նրանց առջև բացվում է այս հրաշքը։ Այս ամբողջ պատմությունը մեզ ներկայացնում է Վիկտորյա Առաքելյանը` Մագելանի քարանձավի գիդ–էքսկուրսավարը, որը հենց Մագելանի եղբոր թոռնուհին է։
© Sputnik / Aram NersesyanՎիկտորյա Առաքելյան
Гид-экскурсовод пещеры Магелана Виктория Аракелян - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Վիկտորյա Առաքելյան

1980-ականներն ու Մագելանի քարանձավի «ոդիսականը»

1981 թվականն էր։ Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Եղեգնաձորի երեք քարանձավները, այսպես ասած, տուրիստական շրջանառության մեջ դնել։ Խոսքը Արջի, Մոզրովի և Մագելանի քարանձավների մասին էր։ Քանի որ Նորավանքի ճանապարհն արդեն որոշել էին կառուցել, որոշեցին առաջնահերթությունը տալ հենց Մագելանի քարանձավին։ Փնտրում էին մասնագետների` ուսումնասիրություններ անելու, քարանձավը էքսկուրսիոն այցելությունների համար պատրաստելու համար։ Այդ ժամանակ էլ հրավիրեցին երիտասարդ քարանձավագետ Սմբատ Դավթյանին։
© Sputnik / Zara MikaՍմբատ Դավթյան
Спелеолог Смбат Давтян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Սմբատ Դավթյան
«1983–ին անցանք գործի, երկրաբանական, օդերևութաբանական հետազոտություններ էինք արել։ Իրականում այն, ինչ 40 տարի առաջ կար, այսօրվանից քիչ է տարբերվում, ուղղակի այն ժամանակ ավելի ֆանտաստիկ բաների մասին էինք խոսում»,– պատմում է Դավթյանը։
Այդպես 1985-ին քարանձավում ուսումնասիրություններն ավարտվեցին, մեկ տարի անց աշխատանքների նախագիծը պատրաստ էր։ Հետո դժվար շրջան սկսվեց` 88-ի երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, պատերազմ և այլն։ Բնականաբար, այս պայմաններում նախագծի ֆինանսավորում չեղավ։ Արցախյան առաջին պատերազմից հետո դիմեցին նախարարություն, ստացան պատասխան` իսկ փող ունե՞ք։ Որոշեցին գնալ, գումար վաստակել, ապա նորից վերադառնալ հարցին։
Մետաքսաթել գործող որդերը գործի են անցել Տավուշում, կամ շերամապահության վերակենդանացումը
Բայց անգամ գումարով վերադառնալուց հետո նախագիծը կյանքի կոչել չհաջողվեց։ Տարիներ շարունակ Դավթյանն ու այլ մասնագետներ դիմում էին կառավարությանը` Մագելանի քարանձավը վարձակալությամբ հանձնելու համար։ Երկար պայքարից հետո 2017-ին մրցույթ անցկացվեց, որում հաղթեց «Ինկար» ՍՊԸ–ն։ Մագելանի քարանձավը վարձակալության հանձնվեց 25 տարի ժամկետով։ Բարեկարգման աշխատանքներից հետո 2020 թվականին ցանկանում էին արդեն քարանձավը բացել զբոսաշրջային այցելությունների համար, սակայն կրկին աշխարհն ու երկիրը խառնվեցին` կորոնավիրուսի համավարակ, պատերազմ։ Ի վերջո` 2023–ի ապրիլին, քարանձավի, այսպես ասած, շնորհանդեսն էր։
© Sputnik / Aram NersesyanՄագելանի քարանձավի մուտքը
Туристы из России у входа в пещеру Магелана - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Մագելանի քարանձավի մուտքը
Ի դեպ, այսօր աշխարհի մոտ 150 երկրներում ավելի քան 1400 էքկուրսիոն քարանձավներ կան, որոնք տարեկան գրեթե 120 միլիոն այցելու են ընդունում։ Մագելանը հավակնում է դառնալու հայաստանյան զբոսաշրջային հետաքրքիր գրավչություններից մեկը, ընդ որում` ամբողջ տարվա ընթացքում։

Ինչի՞ համար գնալ ու հասնել Մագելանի քարանձավ

Քարանձավ մուտք գործելու համար նախ պետք է «զինվել» պաշտպանիչ սաղավարտով։ Ներս մտնելիս բաճկոն է պետք հագնել, անգամ եթե դրսում ջերմաստիճանը +40-ին մոտ է։ Տարվա ամբողջ ընթացքում քարանձավի ջերմաստիճանը կայուն է՝ 7-8 աստիճան, տեղ-տեղ էլ սառը քամին է սողոսկում։
© Sputnik / Aram Nersesyan Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանը պատրաստվում է մտնել Մագելանի քարանձավ
Корреспондент Sputnik Армения Марианна Пайтян у пещеры Магелана - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանը պատրաստվում է մտնել Մագելանի քարանձավ
Քայլելով կարելի է անցնել քարանձավի մոտ 350 մետրը։ Սովորաբար էքսկուրսիան մոտ 30-35 րոպե է տևում։
© Sputnik / Aram NersesyanԶբոսաշրջիկները Մագելանի քարանձավում
Туристы в пещере Магелана - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Զբոսաշրջիկները Մագելանի քարանձավում
Մագելանի քարանձավում նաև «վայրի» տուրեր են կազմակերպվում. լույսերն անջատվում են, էքստրեմալ տուրիզմի սիրահարները հատուկ մարզված ուղեկցողների հետ քարանձավ են մտնում ու սողեսող շարժվում այնպիսի անցուղիներով, որտեղ առաստաղի բարձրությունը 40 սմ-ն չի գերազանցում։ Ներսում խորհրդավոր գեղեցկություններ կան, որոնք առավել տպավորիչ են դառնում էքսկուրսավարի ուղեկցող պատմությունների հետ։
© Sputnik / Aram NersesyanՄագելանի քարանձավը
Пещера Магелана - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Մագելանի քարանձավը
«Հաճախ հյուրերը գալիս են, ասում են՝ այստեղ ոսկի կա՞։ Ասում ենք՝ քարանձավը տեղով ոսկի է, իսկ ոսկի չկա, որովհետև քարանձավն ավելի հին է, քան ոսկին»,- ասում է Վիկտորյան։
Միլիոնավոր տարիներ առաջ քարանձավը երկրաբանական փոփոփոխությունների է ենթարկվել, մեկ եղել է ջրի տակ, մեկ՝ ցամաքում։ 25-30 միլիոն տարի առաջ վերջնական ցամաքել է, դրա արդյունքում բեկորատումներ են եղել։
Քարանձավում նաև բազմաթիվ հետաքրքիր լեգենդներ կպատմեն։
© Sputnik / Aram NersesyanՍտալակտիտներ. «Ջրահարսի վարսեր» կոչվող մասը
Сталактиты Волосы русалки в пещере Магелана - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Ստալակտիտներ. «Ջրահարսի վարսեր» կոչվող մասը
Օրինակ՝ նկարում հիմա տեսնում եք «Ջրահարսի վարսեր» կոչվող մասը։ Լեգենդի համաձայն՝ միլիոնավոր տարիներ առաջ, երբ տարածքը ջրի տակ էր, այստեղ ապրել են ջրահարսներ, տարբեր մոգական էակներ։ Տղամարդկանց քաղցր կյանք խոստանալով` ջրահարսները նրանց ծովի հատակն են քարշ տվել։ Գյուղացիները սկսել են անհանգստանալ։ Գնացել, բողոքել են ծովի աստծուն։ Նա սկզբում նախազգուշացրել է ջրահարսներին, բայց նրանք շարունակել են իրենց «սև գործը»։ Երկրորդ անգամ աստված ութոտնուկների է ուղարկել, որ խանգարեն ջրահարսներին, բայց նրանք սկսել են համագործակցել։ Ծովի աստվածը զայրացել է ու պատժել նրանց՝ քարացնելով։
Սնկարան, ջերմատուն, մակարոնի արտադրամաս․ Գետաշենի սովորական դպրոցի անսովոր ագրոառօրյան
Եթե ուշադիր զննեք քարանձավի այս պատը, ապա քարացած ութոտնուկին էլ կտեսնեք, ջրահարսների վարսերն էլ։
Քարանձավը տարիների շարունակ շրջակայքում ապրողների համար ծառայել է որպես ապաստարան։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ մինչև 19-րդ դարն այստեղ մարդիկ են ապրել, դրա ապացույցն են նաև տարածքից գտնված խեցեղենի բեկորները, աղեղի կտորը, որը հիմա Հայաստանի պատմության թանգարանում է։
© Sputnik / Aram NersesyanՍտալակտիտներ Մագելանի քարանձավում
Подсвеченные сталактиты в пещере Магелана - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Ստալակտիտներ Մագելանի քարանձավում
Քարանձավից գտնվել են նաև ոսկորներ, բայց, ըստ էության, այստեղ հնագիտական պեղումներ դեռ չեն կատարվել, ուստի ցնցող բացահայտումները դեռ առջևում են։
© Sputnik / Aram NersesyanՄագելանի քարանձավից գտնված ոսկորները
Не изученные кости в пещере Магелана - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2023
Մագելանի քարանձավից գտնված ոսկորները
Քարանձավի երկարությունը 1720 մետր է։ Չի բացառվում, որ նոր ուսումնասիրության դեպքում պարզվի, որ սա վերջը չէ։
© Sputnik / Aram Nersesyan

Մագելանի քարանձավի մուտքը

Մագելանի քարանձավի մուտքը - Sputnik Արմենիա
1/9

Մագելանի քարանձավի մուտքը

© Sputnik / Aram Nersesyan

Մագելանի քարանձավի հին մուտքը

Մագելանի քարանձավի հին մուտքը - Sputnik Արմենիա
2/9

Մագելանի քարանձավի հին մուտքը

© Sputnik / Aram Nersesyan

Մագելանի քարանձավը

Մագելանի քարանձավը - Sputnik Արմենիա
3/9

Մագելանի քարանձավը

© Sputnik / Aram Nersesyan

Վիկտորյա Առաքելյան

Վիկտորյա Առաքելյան - Sputnik Արմենիա
4/9

Վիկտորյա Առաքելյան

© Sputnik / Aram Nersesyan

Մագելանի քարանձավում հայտնաբերված կերամիկական բեկորներ

Մագելանի քարանձավում հայտնաբերված կերամիկական բեկորներ - Sputnik Արմենիա
5/9

Մագելանի քարանձավում հայտնաբերված կերամիկական բեկորներ

© Sputnik / Aram Nersesyan

Մագելանի քարանձավը

Մագելանի քարանձավը - Sputnik Արմենիա
6/9

Մագելանի քարանձավը

© Sputnik / Aram Nersesyan

Մագելանի քարանձավը

Մագելանի քարանձավը - Sputnik Արմենիա
7/9

Մագելանի քարանձավը

© Sputnik / Aram Nersesyan

Մագելանի քարանձավը

Մագելանի քարանձավը - Sputnik Արմենիա
8/9

Մագելանի քարանձավը

© Sputnik / Aram Nersesyan

Մագելանի քարանձավը

Մագելանի քարանձավը - Sputnik Արմենիա
9/9

Մագելանի քարանձավը

1/9

Մագելանի քարանձավի մուտքը

2/9

Մագելանի քարանձավի հին մուտքը

3/9

Մագելանի քարանձավը

4/9

Վիկտորյա Առաքելյան

5/9

Մագելանի քարանձավում հայտնաբերված կերամիկական բեկորներ

6/9

Մագելանի քարանձավը

7/9

Մագելանի քարանձավը

8/9

Մագելանի քարանձավը

9/9

Մագելանի քարանձավը

Լրահոս
0