https://arm.sputniknews.ru/20230630/sanitarahigienik-vat-pajmanner-hhum-hertakan-haci-artadramasi-ashkhatanqn-e-kasecvel-61986556.html
Սանիտարահիգիենիկ վատ պայմաններ. ՀՀ–ում հերթական հացի արտադրամասի աշխատանքն է կասեցվել
Սանիտարահիգիենիկ վատ պայմաններ. ՀՀ–ում հերթական հացի արտադրամասի աշխատանքն է կասեցվել
Sputnik Արմենիա
Սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող բեռնարկղերն ու գործիքները չեն ախտահարվել և մաքրվել։ 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T15:57+0400
2023-06-30T15:57+0400
2023-06-30T16:04+0400
հայաստան
երևան
հաց
արտադրամաս
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/61984793_0:105:1600:1005_1920x0_80_0_0_8eb8f5bfe3da546edccb924329022657.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանում կասեցվել է ևս մեկ հացի արտադրամասի արտադրական գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Խոսքը Երևանի կենտրոնում գործող, անհատ ձեռնարկատեր Ավետիք Կնյազյանին պատկանող հացի արտադրամասի մասին է։ Ստուգման արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։Արտադրամասի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, սարքավորումները, գործիքներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։«Արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը, չի ապահովվում արտադրական շինությունների պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից»,– նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։Պարզվել է նաև, որ անձնակազմը չունի հանդերձարան:Արմավիրում խմորեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/61984793_61:0:1540:1109_1920x0_80_0_0_88f8d5bba6f84ec9e58f14d453222de4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, հաց, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, երևան, հաց, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Սանիտարահիգիենիկ վատ պայմաններ. ՀՀ–ում հերթական հացի արտադրամասի աշխատանքն է կասեցվել
15:57 30.06.2023 (Թարմացված է: 16:04 30.06.2023) Սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող բեռնարկղերն ու գործիքները չեն ախտահարվել և մաքրվել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանում կասեցվել է ևս մեկ հացի արտադրամասի արտադրական գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Խոսքը Երևանի կենտրոնում գործող, անհատ ձեռնարկատեր Ավետիք Կնյազյանին պատկանող հացի արտադրամասի մասին է։ Ստուգման արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։
Արտադրամասի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, սարքավորումները, գործիքներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
«Արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը, չի ապահովվում արտադրական շինությունների պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից»,– նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ անձնակազմը չունի հանդերձարան: