https://arm.sputniknews.ru/20230630/narek-maljann-ardaracvec-chausheskui-gndakaharutjan-nerkajacumy-bemadrelu-gvortsvov-62000194.html
Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով
Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով
Sputnik Արմենիա
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T17:50+0400
2023-06-30T17:50+0400
2023-06-30T18:31+0400
հայաստան
նարեկ մալյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/89/22278957_0:0:1601:901_1920x0_80_0_0_0e1e40744b3bb0046acc2c3e692c71e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին արդարացրեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։Նա արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։Դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում։Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հավաքվածները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մինչ հանրահավաքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ազատության հրապարակում բեմադրում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը։Նարեկ Մալյանին ձերբակալեցին Չաուշեսկուի գնդակահարությունը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա ազատ արձակեցին:Նարեկ Մալյանին քիչ առաջ նոր մեղադրանք է առաջադրվելԻ վերջո փետրվարի 26–ին Մալյանին հաջողվեց ԱԺ շենքի դիմաց բեմադրել ներկայացումը։ Դրանից հետո հետո նա լրագրողներին տեղեկացրեց, որ իր դեմ հարուցված 6 քրգործ կա, որից մեկը` նշյալ ներկայացման մասով։Հավելենք, որ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/89/22278957_0:0:1425:1068_1920x0_80_0_0_f0038816fd6d82e8fe58c5e6b8b0c62a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ մալյան, դատարան
հայաստան, նարեկ մալյան, դատարան
Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով
17:50 30.06.2023 (Թարմացված է: 18:31 30.06.2023) Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին արդարացրեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Նա արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։
Դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հավաքվածները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մինչ հանրահավաքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ազատության հրապարակում բեմադրում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը։
Նարեկ Մալյանին ձերբակալեցին Չաուշեսկուի գնդակահարությունը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա
ազատ արձակեցին:
Ի վերջո փետրվարի 26–ին Մալյանին հաջողվեց ԱԺ շենքի դիմաց բեմադրել ներկայացումը։ Դրանից հետո հետո նա լրագրողներին տեղեկացրեց, որ իր դեմ հարուցված 6 քրգործ կա, որից մեկը` նշյալ ներկայացման մասով։
Հավելենք, որ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։