https://arm.sputniknews.ru/20230630/hhn-karevvorum-e-amni-dery-lgh-zhvoghvovrdi-anvtangutjan-hasceagrman-ughghutjamb-pvokhvarchapet-61977243.html
ՀՀ–ն կարևորում է ԱՄՆ–ի դերը ԼՂ ժողովրդի անվտանգության հասցեագրման ուղղությամբ. փոխվարչապետ
ՀՀ–ն կարևորում է ԱՄՆ–ի դերը ԼՂ ժողովրդի անվտանգության հասցեագրման ուղղությամբ. փոխվարչապետ
Sputnik Արմենիա
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։ 30.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-30T13:45+0400
2023-06-30T13:45+0400
2023-06-30T13:47+0400
ամն
մհեր գրիգորյան
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/61973398_0:0:701:395_1920x0_80_0_0_1e1f56d096fbe524099178f278fd6f8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ–ն մեծապես կարևորում է ԱՄՆ ներգրավվածությունը և ջանքերը Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, օրենքի գերակայությունը ամրապնդելու, թափանցիկությունը խթանելու և կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։Մհեր Գրիգորյանը նաև անդրադարձել է ԱՄՆ–ի հետ առևտրատնտեսական կապերի խորացման հարցին և նշել, որ այս առումով համագործակցության զգալի հնարավորություններ և ներուժ կա մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային և էներգետիկայի ոլորտներում:Ի՞նչ հարցերի շուրջ են շարունակելու աշխատանքը ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարներըՓոխվարչապետը կարևորել է նաև ամերիկահայ համայնքի դերը, որը նշանակալի ներդրում է ունեցել ամերիկյան հասարակության կայուն զարգացման գործում:
ամն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/61973398_33:0:656:467_1920x0_80_0_0_17d76c9b86549efa1abec692f4428013.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, մհեր գրիգորյան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
ամն, մհեր գրիգորյան, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
ՀՀ–ն կարևորում է ԱՄՆ–ի դերը ԼՂ ժողովրդի անվտանգության հասցեագրման ուղղությամբ. փոխվարչապետ
13:45 30.06.2023 (Թարմացված է: 13:47 30.06.2023) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ–ն մեծապես կարևորում է ԱՄՆ ներգրավվածությունը և ջանքերը Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, օրենքի գերակայությունը ամրապնդելու, թափանցիկությունը խթանելու և կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։
«Երկու երկրների միջև ամուր գործընկերություն է հաստատվել, որը վերջին տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվում և ամրապնդվում է՝ հասնելով ռազմավարական երկխոսության մակարդակի: ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, արդարության, խաղաղության ու մարդկային արժանապատվության հիմնարար սկզբունքների ընդհանուր տեսլականի վրա»,– ասել է նա։
Մհեր Գրիգորյանը նաև անդրադարձել է ԱՄՆ–ի հետ առևտրատնտեսական կապերի խորացման հարցին և նշել, որ այս առումով համագործակցության զգալի հնարավորություններ և ներուժ կա մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային և էներգետիկայի ոլորտներում:
Փոխվարչապետը կարևորել է նաև ամերիկահայ համայնքի դերը, որը նշանակալի ներդրում է ունեցել ամերիկյան հասարակության կայուն զարգացման գործում: