https://arm.sputniknews.ru/20230629/jejq-salivann-andradardzel-e-sirzvojani-u-bajramvovi-het-kajacats-handipmany--61907463.html
Ջեյք Սալիվանն անդրադարձել է Սիրզոյանի ու Բայրամովի հետ կայացած հանդիպմանը
Ջեյք Սալիվանն անդրադարձել է Սիրզոյանի ու Բայրամովի հետ կայացած հանդիպմանը
Sputnik Արմենիա
Նա հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը։ 29.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-29T09:11+0400
2023-06-29T09:11+0400
2023-06-29T09:12+0400
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
ամն
հայաստան
ադրբեջան
ջեյք սալիվան
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/04/23140443_0:66:3072:1794_1920x0_80_0_0_d21a90c78154f468706b805880a0c0f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառում է կատարել հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովի հետ կայացած հանդիպումից հետո։Հիշեցնենք՝ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով հունիսի 28-ին ՊԲ չորս զինծառայող է զոհվել։ Միրզոյանը շեշտել է, որ նման քայլերը միտված են խաթարելու բանակցային գործընթացը։ Նա ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը։ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է նաև, որ Լաչինի միջանցքը մինչ օրս ապօրինի շրջափակված է, որի հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է։ Նա շեշտել է, որ այս ամենը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն:Նշենք, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/04/23140443_170:0:2901:2048_1920x0_80_0_0_395b6581bd8d1035252a16f33132a3a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, ամն, հայաստան, ադրբեջան, ջեյք սալիվան
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, ամն, հայաստան, ադրբեջան, ջեյք սալիվան
Ջեյք Սալիվանն անդրադարձել է Սիրզոյանի ու Բայրամովի հետ կայացած հանդիպմանը
09:11 29.06.2023 (Թարմացված է: 09:12 29.06.2023) Նա հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը
թվիթերյան գրառում է կատարել հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովի հետ կայացած հանդիպումից հետո։
«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարարը անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով հունիսի 28-ին ՊԲ չորս զինծառայող է զոհվել։ Միրզոյանը շեշտել է, որ նման քայլերը միտված են խաթարելու բանակցային գործընթացը։ Նա ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը։ ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է նաև, որ Լաչինի միջանցքը մինչ օրս ապօրինի շրջափակված է, որի հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է։ Նա շեշտել է, որ այս ամենը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն:
Նշենք, որ
հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։