https://arm.sputniknews.ru/20230629/hajastani-mipy-grutjun-e-ugharkel-adrbejanci-gvortsynkervojy-ardzaganq-der-chka-61916996.html
Հայաստանի ՄԻՊ–ը գրություն է ուղարկել ադրբեջանցի գործընկերոջը. արձագանք դեռ չկա
Հայաստանի ՄԻՊ–ը գրություն է ուղարկել ադրբեջանցի գործընկերոջը. արձագանք դեռ չկա
Sputnik Արմենիա
Մանասյանը չպատասխանեց այն հարցին, թե որպես մարդու իրավունքների պաշտպան ինչպիսի միջազգային մեխանիզմ է պատկերացնում, որը կերաշխավորի արցախահայության... 29.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-29T13:34+0400
2023-06-29T13:34+0400
2023-06-29T13:34+0400
անահիտ մանասյան
հհ միպ
արցախ
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57660672_0:26:1571:910_1920x0_80_0_0_9d94aa3cb1a7ceeee257bfd0092b90bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Մանասյանը` մեկնաբանելով Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցադրմանը։Ըստ նրա` արձագանք դեռ չկա, սակայն ինքը շարունակում է ուղիներ փնտրել։Հայաստանի ՄԻՊ–ի գնահատմամբ` Արցախում իրավիճակը շատ մտահոգիչ է թե հումանիտար, թե մարդու իրավունքների տեսանկյունից` Ադրբեջանում վարվող հայատյացության ամբողջ քաղաքականության հետ համադրությամբ։ Վստահ է, որ սա միայն իրավական մակարդակում լուծվող հարց չէ, պետք է համադրվեն տարբեր հարթակներում ջանքերը, այդ թվում` անհրաժեշտ է նաև միջազգային հանրության պատշաճ արձագանք։Մանասյանը չպատասխանեց այն հարցին, թե այս իրավիճակում ինքը` որպես մարդու իրավունքների պաշտպան, միջազգային ինչպիսի մեխանիզմ է պատկերացնում, որը կարող է երաշխավորել արցախահայության ֆիզիկական անվտանգությունն Ադրբեջանի կազմում։Շեշտեց, որ չի կարող միանշանակ հայտարարություն անել և ասել, որ Ադրբեջանը կարող է տալ կամ չի կարող տալ արցախահայության անվտանգության երաշխիք, բայց իր համար միանշանակ է, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները պետք է լուծված լինեն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57660672_0:0:1397:1047_1920x0_80_0_0_14360f0596a90efea84df59edec888f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, հհ միպ, արցախ, ադրբեջան, հայաստան
անահիտ մանասյան, հհ միպ, արցախ, ադրբեջան, հայաստան
Հայաստանի ՄԻՊ–ը գրություն է ուղարկել ադրբեջանցի գործընկերոջը. արձագանք դեռ չկա
Մանասյանը չպատասխանեց այն հարցին, թե որպես մարդու իրավունքների պաշտպան ինչպիսի միջազգային մեխանիզմ է պատկերացնում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Մանասյանը` մեկնաբանելով Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցադրմանը։
«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունները չեն զբաղվում քաղաքական, տարածքային հարցերով, անկախ հաստատություններ են։ Այս առումով մատնանշել եմ, որ մեր երկու պետությունների` նման ապաքաղաքական հաստատությունները պետք է ունենան պատշաճ հաղորդակցություն և կարողանան լուծել առաջացող հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները»,– ասաց Մանասյանը։
Ըստ նրա` արձագանք դեռ չկա, սակայն ինքը շարունակում է ուղիներ փնտրել։
Հայաստանի ՄԻՊ–ի գնահատմամբ` Արցախում իրավիճակը շատ մտահոգիչ է թե հումանիտար, թե մարդու իրավունքների տեսանկյունից` Ադրբեջանում վարվող հայատյացության ամբողջ քաղաքականության հետ համադրությամբ։ Վստահ է, որ սա միայն իրավական մակարդակում լուծվող հարց չէ, պետք է համադրվեն տարբեր հարթակներում ջանքերը, այդ թվում` անհրաժեշտ է նաև միջազգային հանրության պատշաճ արձագանք։
Մանասյանը չպատասխանեց այն հարցին, թե այս իրավիճակում ինքը` որպես մարդու իրավունքների պաշտպան, միջազգային ինչպիսի մեխանիզմ է պատկերացնում, որը կարող է երաշխավորել արցախահայության ֆիզիկական անվտանգությունն Ադրբեջանի կազմում։
Շեշտեց, որ չի կարող միանշանակ հայտարարություն անել և ասել, որ Ադրբեջանը կարող է տալ կամ չի կարող տալ արցախահայության անվտանգության երաշխիք, բայց իր համար միանշանակ է, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները պետք է լուծված լինեն։