https://arm.sputniknews.ru/20230629/du-past-unes-im-vra-vor-meghadrum-es-tsarukjani-u-datakhazi-mijev-lezvakriv-sksvec-61913983.html
«Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես». Ծառուկյանի ու դատախազի միջև լեզվակռիվ սկսվեց
«Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես». Ծառուկյանի ու դատախազի միջև լեզվակռիվ սկսվեց
Sputnik Արմենիա
Դատախազի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց իր տեսակետն արտահայտել ընթացող դատական լսումների վերաբերյալ։ 29.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-29T12:08+0400
2023-06-29T12:08+0400
2023-06-29T12:12+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/39/23443921_0:33:1601:933_1920x0_80_0_0_9e057cb778c6753fe8d8cb8cece1e919.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստի ժամանակ Ծառուկյանի ու դատախազ Դավիթ Աղաջանյանի միջև լեզվակռիվ սկսվեց։Նիստն ընթանում է Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ։Դատախազի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց իր տեսակետն արտահայտել ընթացող լսումների վերաբերյալ։Աղաջանյանն իր հերթին դիմեց դատավորին, որ դատարանը մեղադրյալին զսպվածության, համապատասխան վարքագծի կոչ անի մեղադրյալին։Ծառուկյանը բարկացավ. «Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես»,– ասաց նա դատախազին։Դատախազի և Ծառուկյանի միջև կարճ լեզվակռիվ սկսվեց։ Դրանից հետո դատավորը կողմերին կոչ արեց զուսպ արտահայտվել, անձնական դաշտ չմտնել։Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործը։Գագիկ Ծառուկյանին առաջարկել են դադարեցնել քրեական հետապնդումը, նա առարկել է. փաստաբան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/39/23443921_8:0:1428:1065_1920x0_80_0_0_cea44be8bf0c2ffaa3935473fec732d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, դատարան
հայաստան, գագիկ ծառուկյան, դատարան
«Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես». Ծառուկյանի ու դատախազի միջև լեզվակռիվ սկսվեց
12:08 29.06.2023 (Թարմացված է: 12:12 29.06.2023) Դատախազի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց իր տեսակետն արտահայտել ընթացող դատական լսումների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստի ժամանակ Ծառուկյանի ու դատախազ Դավիթ Աղաջանյանի միջև լեզվակռիվ սկսվեց։
Նիստն ընթանում է Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ։
Դատախազի ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց իր տեսակետն արտահայտել ընթացող լսումների վերաբերյալ։
«Դատախազի խոսքը լսելիս ես ուղղակի ամաչում եմ, որ 100-ից ավելի քննիչ մի 1000-2000 հոգու են քննել տանել–փակելով, որին` երկու ամիս, որին` մեկ ամիս... Թող հարգելի դատախազը թեկուզ մեկ օրինակ բերի, որ էդքանից մեկն ասած լինի` Ծառուկյանը գումար է տվել, որ տանեմ կաշառք տամ։ Ծառուկյանն ո՞ւմ է փող տվել»,– դիմելով դատախազին` հարցրեց Ծառուկյանը։
Աղաջանյանն իր հերթին դիմեց դատավորին, որ դատարանը մեղադրյալին զսպվածության, համապատասխան վարքագծի կոչ անի մեղադրյալին։
Ծառուկյանը բարկացավ. «Դու փաստ ունե՞ս իմ վրա, որ մեղադրում ես»,– ասաց նա դատախազին։
Դատախազի և Ծառուկյանի միջև կարճ լեզվակռիվ սկսվեց։ Դրանից հետո դատավորը կողմերին կոչ արեց զուսպ արտահայտվել, անձնական դաշտ չմտնել։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին
մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ Ըստ դատախազության` դեպքը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: