00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցե՞լ, թե՞ չբանակցել. փորձագետը` Միրզոյան–Բայրամով հանդիպումների մասին

© PhotoՋեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2023
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Արթուր Մարիտիրոսյանը կարծում է, որ բանակցություններից հրաժարվելը ճիշտ չէ, սակայն պետք է հստակ ասել, թե որ պայմաններում է հայկական կողմը պատրաստ շարունակել բանակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ադրբեջանի շարունակական ագրեսիայի, սահմանին զոհերի պարագայում բանակցությունները շարունակելը նշանակում է խրախուսել հակառակորդին, որ շարունակի նույն վարքագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։ Այս ամենը տեղի է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ֆոնին։ Կատարվածից հետո բանակցությունները դեռ շարունակվում են։
Ըստ փորձագետի` ստեղծված իրավիճակում, երբ բանակցային մյուս կողմը չի կատարում պարտավորությունները, հայկական կողմը պետք է հարցականի տակ դնի այդ բանակցություններին մասնակցությունը։
«Մեկ գիշերվա ընթացքում չորս հայ կորցնելը ցավալի լուր է, ես չգիտեմ` ինչպես է այդ լուրը ընդունում Արարատ Միրզոյանը և նրա պատվիրակությունը։ Երևի իրենց թվում է, որ իրենք դերակատարում չունեն այդտեղ, բայց ունեն, որովհետև մինչև այդ բանակցությունները սկսվելը ադրբեջանական կողմը փորձում էր ցույց տալ, որ ուժային դիրքերից է շարունակելու բանակցությունները»,–ասաց Մարտիրոսյանը։
Մասնագետը ինքն էլ է դեմ, որ միանգամից հայտարարվի, թե հայկական կողմը հրաժարվում է բանակցություններից, սակայն պետք է հստակ ասել, թե որ պայմաններում է պատրաստ շարունակել բանակցելը։ Եվ այդ պայմաններից պետք է լինի, որ մյուս կողմի կողմը հարգի Լաչինի միջանցքի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը և դադարեցնի սադրանքները։
Ըստ նրա` ընդհանրապես բանակցելուց կամ չբանակցելուց առաջ պետք է ունենալ մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։
«Առաջինը` որո՞նք ենք մեր ազգային շահերը, ո՞ր դեպքում դրանք կարող են վտանգվել։ Ի՞նչ է լինելու, եթե չբանակցենք։ Արդյոք այս բանակցային սեղանի շուրջ մենք կարո՞ղ ենք ստանալ ինչ–որ տարբերակ, որը մեր ազգային շահերից է բխելու։ Եվ այս բանակցություններով ի՞նչ բացասական հետևանքներ կարող են լինել մեր շահերի համար։ Եվ այս հարցերի պատասխանները պետք է տրվեին նույնիսկ մինչև Արցախում տեղի ունեցած իրադարձությունները»,– նշեց Մարտիրոսյանը։
Սակայն, նրա խոսքով, ազգային շահի ընկալման հարցում բավարար կոնսեսուս չկա ՀՀ իշխանությունների և Հայաստանի քաղաքացիների միջև, և բոլոր խնդիրները ծագում են այդտեղից։ Եվ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի ազգային շահը խաղաղությունն է, հարց է ծագում` արդյոք այն, ինչ անում է գործող կառավարությունը, խաղաղության է տանում։
«Ավելին ասեմ` իրենց արածը կարող է մոտեցնել նույնիսկ նոր պատերազմի և նոր պարտությունների։ Երբ դու գնում ես բանակցությունների, և մյուս կողմը քեզ հետ խոսում է ուժային դիրքերից և ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ դու այլընտրանք չունես, ուշ թե շուտ դա ավելացնելու է ճնշումը, որը կբերի նոր կորուստների»,– կարծում է մեր զրուցակիցը։
Այս իրավիճակում «բանակցել, թե չբանակցել» հարցի մեկ այլ պատասխան էլ թաքնված է երկրի ներսում` պետք է բանակցությունները նախքան արտաքին հարթակ դուրս գալը տեղի ունենան ներսում, պետք է ազգային շահի հարցում ընդհանուր հայտարարի գալ, որի շուրջ այսօր լուրջ ճեղք կա։
Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը և շարունակելու է աջակցել այդ գործում։
Հունիսի 27-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։
Հունիսի 28-ին ԱՄՆ–ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։
Լրահոս
0