00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի աշխատատեղ է եղել Հայաստանում 2023-ի մայիսին

Բաժանորդագրվել
Վերջին մեկ տարվա ընթացքում ամենաշատ աշխատատեղերը բացվել են ոչ թե ՏՏ կամ ծառայությունների ոլորտում, ինչպես կարելի էր ենթադրել, այլ մշակող արդյունաբերության։
Հայաստանում 5 տարվա ընթացքում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի քանակն աճել է շուրջ 32%–ով կամ մոտ 173 հազարով։ Աճը դանդաղեց համավարակի և 44-օրյա պատերազմի ժամանակ, վերականգնվեց հետագայում։ Այդ 173 հազարի մեջ են մտնում ոչ միայն նոր բացված աշխատատեղերը, այլև նրանք, որոնք դուրս են բերվել ստվերից (առանձին վիճակագրություն չի հրապարակվում)։
Ինչ վերաբերում է վերջին մեկ տարվա դինամիկային, ապա ամենաշատ աշխատատեղերը բացվել են ոչ թե ՏՏ ոլորտում (ինչպես կարելի էր ենթադրել ռուսաստանցիների ներհոսքը հաշվի առնելով), այլ մշակող (այսինքն ոչ հումքային) արդյունաբերության։ Մասամբ արդյունաբերության ակտիվությունը պահպանում է շինարարությունը սպասարկող ցեմենտի, ամրանների արտադրությունը և այլն, մասամբ` մեծ ծավալներով նոր սարքավորումների ձեռքբերումը։
Որքա՞ն է ավելացել եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը ՀՀ–ում. ՊԵԿ–ը ցուցանիշներ է հրապարակել
Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը խթանում է պետությունը։ Շինարարական բումին աջակցում է հիփոթեքային վարկերի սուբսիդավորումը, իսկ հաստոցների ձեռքբերմանը` արդյունաբերական վարկերի և լիզինգի սուբսիդավորումը։
Աշխատատեղերի ավելացման հարցում արդյունաբերական ոլորտը գերազանցել է և՛ շինարարական, և՛ հյուրանոցային, և՛ զվարճանքների բիզնեսի (այն դեպքում, երբ այն բավական աշխուժացել է նույն ռուսաստանցիների ներհոսքով) ոլորտներին։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ վերջին երեք ոլորտներում կադրերի մեծ արտահոսք կա, չգրանցված աշխատակիցների դեպքերն էլ, որպես կանոն, ավելի շատ են։
Գյուղատնտեսության մեջ զգալի ավելացումը պայմանավորված է ագրոարդյունաբերության նոր օբյեկտների ի հայտ գալով (այդ թվում` ջերմոցներ և մեծ ինտենսիվ այգիներ)։
2019–ից ի վեր ՀՀ–ում աշխատատեղերին առնչվող ցուցանիշները ուռճացված են. Մանասերյան
Կոմունալ ծառայությունների բնագավառում աշխատատեղերը կրճատվել են. կոմունալ ծառայությունների օպերատորները կրճատում են հաշվիչների տվյալները հավաքագրող տեսուչներին` իրենց ցուցմունքների հավաքագրումը տեղափոխելով առցանց տիրույթ։
Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական կոմիտե www.armstat.am
Լրահոս
0