https://arm.sputniknews.ru/20230628/ararati-marzum-avazi-aporini-ardjunahanmamb-en-zbaghvel-peki-bacahajtumy-61869270.html
Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ են զբաղվել. ՊԵԿ–ի բացահայտումը
Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ են զբաղվել. ՊԵԿ–ի բացահայտումը
Sputnik Արմենիա
Դեգրադացվել է ավելի քանի 12 հազար քառակուսի մետր տարածք, պետությանը պատճառվել է մոտ 36 միլիոն դրամի վնաս։ 28.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-28T15:36+0400
2023-06-28T15:36+0400
2023-06-28T15:36+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հանք
ավազ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61867506_0:42:800:492_1920x0_80_0_0_c13dbcafa230643c6efb9d41bb24d45e.jpg
Արարատի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Պարզվել է, որ Սիս գյուղի վարչական տարածքում «Կ. Նարեկ» ՍՊԸ–ն իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում: Բացի այդ, պարզվել է նաև, որ տվյալ ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել:ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համագործակցության արդյունքում իրականացվել է չափագրում։ Պարզվել է, որ 6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Այդ ամենի հետևանքով դեգրադացվել է 12293 քառակուսի մետր մակերեսով տարածք:«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ»,– տեղեկացնում են ՊԵԿ–ից։Նախնական հաշվարկով` պետությանը պատճառվել է շուրջ 36 միլիոն 763 հազար դրամի վնաս:Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61867506_45:0:756:533_1920x0_80_0_0_85faf997414fcd82b7caa48e9b5bc4b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հանք, ավազ, տեսանյութ, տեսանյութեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հանք, ավազ, տեսանյութ, տեսանյութեր
Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ են զբաղվել. ՊԵԿ–ի բացահայտումը
Դեգրադացվել է ավելի քանի 12 հազար քառակուսի մետր տարածք, պետությանը պատճառվել է մոտ 36 միլիոն դրամի վնաս։
Արարատի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է
ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Պարզվել է, որ Սիս գյուղի վարչական տարածքում «Կ. Նարեկ» ՍՊԸ–ն իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում: Բացի այդ, պարզվել է նաև, որ տվյալ ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համագործակցության արդյունքում իրականացվել է չափագրում։ Պարզվել է, որ 6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Այդ ամենի հետևանքով դեգրադացվել է 12293 քառակուսի մետր մակերեսով տարածք:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ»,– տեղեկացնում են ՊԵԿ–ից։
Նախնական հաշվարկով` պետությանը պատճառվել է շուրջ 36 միլիոն 763 հազար դրամի վնաս:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: