https://arm.sputniknews.ru/20230627/inch-pajmannerum-e-pahvum-hhk-pvokhnakhagah-armen-ashvotjany-nubarashen-qkh-i-pataskhany-61817206.html
Ի՞նչ պայմաններում է պահվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատասխանը
Ի՞նչ պայմաններում է պահվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատասխանը
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ քաղաքական գործիչը խախտել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի... 27.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-27T19:00+0400
2023-06-27T19:00+0400
2023-06-27T19:15+0400
արմեն աշոտյան
«նուբարաշեն» քկհ
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
կալանավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/2176/21/21762161_0:85:1600:985_1920x0_80_0_0_4eda592e15646a9d941b71ef402638e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մենախցում: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայությունից։ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվել է։Քննչական կոմիտեի տվյալներով՝ Աշոտյանը խոչընդոտել է քրեական վարույթին։ Մասնավորապես, նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն, վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մերձավորների միջոցով առաջարկել և փորձել է հարցաքննության ուղարկել իր ընտրած փաստաբաններին, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու հարցաքննությունների բովանդակությանը՝ իր հետագա գործողությունները ծրագրելու նպատակով։Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածովՆշենք, որ Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորում էր բուհի հոգաբարձուների խորհուրդը:Քաղաքական գործչի նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմեն Աշոտյանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2176/21/21762161_88:0:1512:1068_1920x0_80_0_0_4b83badb84572029f924e660b38c86be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, «նուբարաշեն» քկհ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), կալանավորել
արմեն աշոտյան, «նուբարաշեն» քկհ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), կալանավորել
Ի՞նչ պայմաններում է պահվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատասխանը
19:00 27.06.2023 (Թարմացված է: 19:15 27.06.2023) ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվեց։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ քաղաքական գործիչը խախտել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մենախցում: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայությունից։
««Ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին» 31-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված Արմեն Աշոտյանը պահվում է մենախցում»,-նշել է մամուլի ծառայությունը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 16-ին երկու ամսով
կալանավորվել է։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Աշոտյանը խոչընդոտել է քրեական վարույթին։ Մասնավորապես, նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն, վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մերձավորների միջոցով առաջարկել և փորձել է հարցաքննության ուղարկել իր ընտրած փաստաբաններին, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու հարցաքննությունների բովանդակությանը՝ իր հետագա գործողությունները ծրագրելու նպատակով։
Նշենք, որ Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը
մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:
Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորում էր բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Քաղաքական գործչի նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։