https://arm.sputniknews.ru/20230626/tskhakhvoti-aporini-artahanman-pvordz-artvobakvo-pbyi-sepakanatery-ev--tnoreny-kalanavvorvel-en-61727766.html
Ծխախոտի ապօրինի արտահանման փորձ. «Ար.Տոբակո» ՓԲԸ–ի սեփականատերը և տնօրենը կալանավորվել են
Ծխախոտի ապօրինի արտահանման փորձ. «Ար.Տոբակո» ՓԲԸ–ի սեփականատերը և տնօրենը կալանավորվել են
Sputnik Արմենիա
Զարտուղի ճանապարհներով փորձել և արտահանել են խոշոր խմբաքանակով ծխախոտ։ 26.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-26T15:46+0400
2023-06-26T15:46+0400
2023-06-26T15:48+0400
հայաստան
կալանավորել
ծխախոտ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6d1b6ac5bcf3d2373463c19127985169.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Ար.Տոբակո» ՓԲԸ–ի սեփականատերն ու տնօրենը կալանավորվել են շուրջ 393 մլն դրամի հարկերից խուսափելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ 2022թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում մաքսային զննման արդյունքում «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ «ARMADA» և 25 արկղ «GAMMA» տեսակի չհայտարարագրված ծխախոտ։ Դրանց տուփերի վրա որպես արտադրող նշված է եղել «Ար.Տոբակո» ՓԲ ընկերություն:Բացի այդ, 2023թ․ ապրիլի 22-ին «էրեբունի» օդանավակայանի տարածքում զննության են ենթարկվել «Իլ 76» մակնիշի բեռնատար օդանավում և օդանավի կողքը կանգնած թվով 7 բեռնատարներում առկա ապրանքները։ Արդյունքում հայտնաբերվել է «Classic», «Panorama», «Bleck», «Armada», «Tigranakert» մակնիշների 980 արկղ (49,000 բլոկ կամ 490,000 տուփ) առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ, որոնց արտադրող է նշված եղել «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն։Արդյունքում` «Ար.Տոբակո» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 188.397.650 ՀՀ դրամի վնաս։Բացի այդ, այս տարվա մարտին փորձել են խնձորի և կեռասի արկղերով անցկացնել 53.399 բլոկ կամ 533 990 տուփ ծխախոտ։Նշվում է, որ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն երբևէ ՀՀ տարածքում հաշվարկային փաստաթղթերով ծխախոտ չի մատակարարել:Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ-ում, նաև ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված մի քանի քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում։2023թ․ հունիսի 23-ին խուզարկություն է կատարվել «Ար.Տոբակո» ընկերության գործունեության վայրում, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը իրականացնում է ծխախոտի արտադրություն։ Նույն օրը իրականացնող մարմինը հսկող դատախազին ներկայացրել է միջնորդություն՝ նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։Ընկերության սեփականատիրոջ և տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով։Նախաքննությունը շարունակվում է։Հիշեցնենք` «Ար.Տոբակո» ՓԲԸ–ն ավելի վաղ հերքել էր ՊԵԿ–ի հայտարարությունը, որ ընկերությունն առանց ակցիզային դրոշմանիշների է փորձել իրացնել ծխախոտները։ Ընկերությունից նշել էին, որ «Ար․ Տոբակո» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության միջև հարկման որոշ հարցերի վերաբերյալ» հուշագրի դրույթները, առաջացած հարկերի վճարումներն ամբողջությամբ կատարել է Արցախի Հանրապետությունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3a8498ca8e99bd18b8c16f815438276d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կալանավորել, ծխախոտ, հհ քննչական կոմիտե
հայաստան, կալանավորել, ծխախոտ, հհ քննչական կոմիտե
Ծխախոտի ապօրինի արտահանման փորձ. «Ար.Տոբակո» ՓԲԸ–ի սեփականատերը և տնօրենը կալանավորվել են
15:46 26.06.2023 (Թարմացված է: 15:48 26.06.2023) Զարտուղի ճանապարհներով փորձել և արտահանել են խոշոր խմբաքանակով ծխախոտ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Ար.Տոբակո» ՓԲԸ–ի սեփականատերն ու տնօրենը կալանավորվել են շուրջ 393 մլն դրամի հարկերից խուսափելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2022թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում մաքսային զննման արդյունքում «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ «ARMADA» և 25 արկղ «GAMMA» տեսակի չհայտարարագրված ծխախոտ։ Դրանց տուփերի վրա որպես արտադրող նշված է եղել «Ար.Տոբակո» ՓԲ ընկերություն:
Բացի այդ, 2023թ․ ապրիլի 22-ին «էրեբունի» օդանավակայանի տարածքում զննության են ենթարկվել «Իլ 76» մակնիշի բեռնատար օդանավում և օդանավի կողքը կանգնած թվով 7 բեռնատարներում առկա ապրանքները։ Արդյունքում հայտնաբերվել է «Classic», «Panorama», «Bleck», «Armada», «Tigranakert» մակնիշների 980 արկղ (49,000 բլոկ կամ 490,000 տուփ) առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ, որոնց արտադրող է նշված եղել «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն։
Արդյունքում` «Ար.Տոբակո» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 188.397.650 ՀՀ դրամի վնաս։
Բացի այդ, այս տարվա մարտին փորձել են խնձորի և կեռասի արկղերով անցկացնել 53.399 բլոկ կամ 533 990 տուփ ծխախոտ։
«Վերին Լարսի անցակետում ՌԴ մաքսային մարմինների կողմից կանգնեցվելու և զննության ենթարկվելու արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի և կեռասի տակ առկա է առանց ակցիզային դրոշմանիշների՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ–ի արտադրության, «Armada», «Gamma», «Panorama» ֆիրմային անուններով ծխախոտ։ Հաշվի առնելով, որ նշված խմբաքանակների համար դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր, չի ձևակերպվել համապատասխան մատակարարում՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ի կողմից ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պակաս հաշվարկման և վճարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 205.311.145 դրամի վնաս»,–նշված է ՔԿ հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն երբևէ ՀՀ տարածքում հաշվարկային փաստաթղթերով ծխախոտ չի մատակարարել:
Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ-ում, նաև ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված մի քանի քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում։
2023թ․ հունիսի 23-ին խուզարկություն է կատարվել «Ար.Տոբակո» ընկերության գործունեության վայրում, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը իրականացնում է ծխախոտի արտադրություն։ Նույն օրը իրականացնող մարմինը հսկող դատախազին ներկայացրել է միջնորդություն՝ նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։
Ընկերության սեփականատիրոջ և տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` «Ար.Տոբակո» ՓԲԸ–ն ավելի վաղ
հերքել էր ՊԵԿ–ի հայտարարությունը, որ ընկերությունն առանց ակցիզային դրոշմանիշների է փորձել իրացնել ծխախոտները։ Ընկերությունից նշել էին, որ «Ար․ Տոբակո» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության միջև հարկման որոշ հարցերի վերաբերյալ» հուշագրի դրույթները, առաջացած հարկերի վճարումներն ամբողջությամբ կատարել է Արցախի Հանրապետությունում։