00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ժողովրդի համար կա՞ն արդյոք անվտանգության երաշխիքներ. վերլուծում է քաղաքագետը

© Sputnik / Valeriy MelnikovԲերձորի բնակիչ Հակոբ Թերզյանը նայում է իր տան պատուհանից (19 դեկտեմբերի, 2020 թ.). Արցախ, արխիվային լուսանկար
Բերձորի բնակիչ Հակոբ Թերզյանը նայում է իր տան պատուհանից (19 դեկտեմբերի, 2020 թ.). Արցախ, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2023
Բաժանորդագրվել
Հրանտ Մելիք–Շահնազարյանը նշել է, որ տխրահռչակ միջազգային հանրությանը բոլորովին այլ խնդիրներ են հետաքրքրում, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Ադրբեջանի ղեկավարության գնահատականները հոռետեսական են դարձել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք–Շահնազարյանը` անդրադառանլով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կանխատեսումներին։
Նշենք, որ վերջինս Reuters–ին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի հետ պայմանագրիը կարող է ստորագրվել 2023 թվականի վերջին, եթե կամք դրսևորվի և ոչ միայն հայտարարություններ, այլև գործողություններ լինեն։ Նա շեշտել էր` եթե Երևանը պատրաստ չէ դրան, ուրեմն պայմանագրի ստորագրումը կարող է հետաձգվել։
Մելիք–Շահնազարյանն ուշադրություն է հրավիրում այն հարցին, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի մակարդակով պայմանագիրը ստորագրելու շանսերը բավականին բարձր էին գնահատվում։ Այժմ Բայրամովն ակնարկում է, որ ստորագրումը կարող է ձգձգվել։
© Sputnik / Asatur YesayantsՀրանտ Մելիք–Շահնազարյան
 Грант Мелик-Шахназарян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2023
Հրանտ Մելիք–Շահնազարյան
Ըստ քաղաքագետի` սա հետաքրքիր շրջադարձ է, որը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի դիրքորոշմամբ, այլև տարածաշրջանային զարգացումներով, ինչպես նաև աշխարհաքաղաքական կենտրոնների միջև մրցակցության ուժեղացումով։
«Բոլորը հասկանում են` խաղաղության պայմանագիրը, որն այս պահին ավելի շատ Արևմուտքն է առաջ տանում, նպատակաուղղված է ոչ թե, որ հայ և ադրեբջանցի ժողովուրդները խաղաղ ապրեն, այլ տարածաշրջանում իրավիճակ փոխվի, որից հետո անհնար կդառնա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների, իսկ Հայաստանում` ռուսական ռազմաբազայի տեղակայումը։ Բայց, ի հակադրություն դրան, երևում է, որ ուկրաինական բանակի անհաջող հակահարձակումն այդ ճակատում Ռուսաստանին հնարավորություն է տալիս Հարավային Կովկասի հարցերով ավելի ակտիվ զբաղվել։ Այս տեսանկյունից Ռուսաստանի միջամտությունը թույլ է տալիս դանդաղեցնել Հայաստանին ոչ ձեռնտու փաստաթղթի ստորագրման գործընթացը»,– կարծում է փորձագետը։
Նրա խոսքով` Հայաստանի շահերին հակասող բացասական սցենարներն ու լուծումները կանխում են միայն 2 ուժ` Իրանը և Ռուսաստանը։ Բուն հայկական ղեկավարության մոտ վաղուց կորել է ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և հակազդելու կամքը։ Մելիք–Շահնազարյանը «փուչիկ» է անվանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանն ուղղված տխրահռչակ միջազգային երաշխիքները, որոնց մասին մշտապես խոսում է պաշտոնական Երևանը։ Քաղաքագետը վստահեցնում է` ոչ մի երաշխիք չի աշխատի առանց համապատասպան ուժի ամրապնդման։ Ստեփանակերտի և Բաքվի խոսակցության բուն գաղափարն ավելի շատ Ադրբեջանի պահանջների կատարումը քողարկելու փորձ է թվում։
Քաղաքագետը վստահ է` Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը սեփական զինված ուժերն են, ինչպես նաև նրանց փոխգործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Նրա համոզմամբ` բոլոր զրույցները, որ երկխոսությունը կարող է օգուտ տալ Արցախին, իսկ ազգությամբ հայ մարդուն թույլ տալ Ադրբեջանում որևէ կերպ գոյատևել, Արցախը թշնամուն հանձնելուն ուղղված քաղաքականության մաս են։ Անդրադառնալով հարցին, թե 6 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հարցով ինչ հույսեր պետք է կապել միջազգային հանրության հետ, նա ընդգծեց` «զրո հույս», քանի որ նրանք այս հարցով հետաքրքրված չեն։
Ալիևը թվարկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պայմանները
Հրանտ Մելիք–Շահնազարյանի պնդմամբ` միջազգային հանրությունը, հատկապես դրա արևմտյան հատվածը, մի խնդիր է լուծում` Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի ռուս խաղաղապահներն այդ տարածքից դուրս բերվեն։ Ուրիշ խնդիր իրենք չեն լուծում։ Պարզ է, որ այդ նկրտումներն արցախցիների շահերի հետ կապ չունեն։
Քաղաքագետն անդրադարձավ նաև Բայրամովի այն հայտարարությանը, որ իրենք չեն ընդունում ԼՂ հայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու նախապայմանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն այս հարցում ավելի անկեղծ է, քանի որ փաստացի ասում է, որ տեղի հայերին նույն ճակատագիրն է սպասելու, ինչ մյուս ժողովուրդներին, որոնք բնակվում են այդ երկրի տարածքում։
Մելիք–Շահնազարյանը շեշտեց, որ, օրինակ, թալիշները, լեզգիները, ավարները, թաթերը, ուտիները, մեղմ ասած, այնքան էլ չեն վայելում ազատությունը. նրանց իրավունքները մշտապես ոտնահարվում են,իսկ ինչ վերաբերում է հայերին, ապա նրանց վիճակն ավելի վատ է լինելու։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։
Լրահոս
0