https://arm.sputniknews.ru/20230624/adrbejani-zun-krkin-krak-e-bacel-eraskhum-karucvvogh-gvortsarani-ughghutjamb-61648741.html
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Երասխում գործարանը կառուցվում է ամերիկյան կազմակերպության ֆինանսավորմամբ։ 24.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-24T11:44+0400
2023-06-24T11:44+0400
2023-06-27T14:14+0400
երասխ
գործարար
կրակոց
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
գործարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61210502_0:0:1600:901_1920x0_80_0_0_5894b16fd797f1dfa0e7fbb940d3d132.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։Չնայած այս ամենին, Երասխում կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողներին ասել է, որ գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները։Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին
երասխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61210502_0:0:1424:1067_1920x0_80_0_0_c288e89e526f58175b931b28aaf5fd5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երասխ, գործարար, կրակոց, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, գործարան
երասխ, գործարար, կրակոց, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, գործարան
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
11:44 24.06.2023 (Թարմացված է: 14:14 27.06.2023) Երասխում գործարանը կառուցվում է ամերիկյան կազմակերպության ֆինանսավորմամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար
կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է
վիրավորվել։
Չնայած այս ամենին, Երասխում կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
Մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողներին ասել է, որ գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները։